Posted in Մայրենի

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

  • Կարդա՛ Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․» բանաստեղծությունը։

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

  • Հարցեր և առաջադրանքներ

1․ Պատմի՛ր բանաստեղծությունը:
2. Բանաստեղծությունը վերնագրի՛ր։Ձկնիկի և առվակի խաղը
3. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

-Բարև, առվակ! ԱՐի գնանք խաղանք միասին

-Ոչ, ես զբաղված եմ, ես դեռ պետք է բույսերը ջրեմ, ծաղիկներին արթնացնեմ, ոչ այսօր

-Էհհ, լավ, ուրիշ օր

Եվ չնկատեց թե, ինչպես ձկնիկը առվու հետ գնաց բույսերը ջրելու, նա ուրախացավ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *