Posted in բանաստեղծ

Վահան Տերյանի իմ սիրելի բանաստեղծությունը

Քանի որ այսօր Վահան Տերյանի ծննդյան դարեդարձն է, ես ընտրել եմ գարուն բանաստեղծությունը, որովհետև այդ բանաստեղծությունը շատ քնքուշ են, հանգիստ, հասկացվող։ Ես երբ լսեցի այդ բանաստեղծությունը ես զգացի հանգստություն։

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…