Posted in բնագիտություն

Իմ աշնանային արձակուրդները

Ես իմ աշնանային արձակուրդները անցկացրել եմ այսպես՝ Արձակուրդների առաջին օրը (Հոկտեմբերի 24-ին) իմ դասընկերուհու Մարթայի ծննդյան տարեդարձն էր։ Ես շաաատ ժամանակ եմ անցկացրել իմ քույիկի և ընկերուհիներիս հետ, համարյա թե ամեն օր։ Մենք խաղում էինք պահմտոցի և տարբեր խաղեր։ՀԻնգշաբթի օրը ես կանչել էի մեր տուն իմ ընկերուհիներին և իմ երկրորդական քույրիկին։ Մենք պիցցաներ էինք պատրաստել և համեղ բաներ էինք դրել սեղանին և խաղում ու ուտում էինք։ Նաև տնայիններ եմ արել։ Շաբաթ օրը ես, քույրիկս, մորաքույրս, մայրիկս գնացել էինք պլանետարիում ։ Այնտեղ դիտեցինք կոսմոսի մասին և դիտեցինք մուլտֆիլմ որը կոչվում էր Արևից այն կողմ։

Posted in Մայրենի, իմ գրադարանը

Ուսումնական աշուն

Ես աշնանային արձակուրդներին կարդացել եմ՝Վիլյամ Սարոյան․ Առաջին օրը դպրոցում։ Այդ պատմվծքը գտել եմ ընթերցարանից :

Հերոսներն են՝Լուի Դև, Ջիմ Դև, Էմի, միստր Բարբ, Հաննա Վինտեր, Էռնըստ Հասկին

Մի-քիչ պատմեմ այդ պատմվածքի մասին՝

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մահացել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին։ Ջիմը սիրում էր Էմիին, բայց երբ Էմին տանում էրն նրան դպրոց Ջիմը սկսեց չսիրել Էմիին և ամեն գնալուց ասում էր․

-Ես քեզ չեմ սիրում։

Տնտեսուհին ասում էր։

-Իսկ ես քեզ սիրում եմ։

– Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

– Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

– Իսկ դու գնացե՞լ ես:

– Չէ:

– Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

– Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

– Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:  

– Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

– Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ վատը թվաց: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Նրանց մոտեցավ տնօրենը։

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: 

-Ինչպե՞ս է ձեր որդու անունը-ասաց միստր Բարբրը։

-Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

-Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

-Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

-Շատ լավ

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար:

Ջիմը բռնեց միստր Բարբրի ձեռքը և նրանք գնացին դասարան․ Շարունակությունը նայեք այստեղ։

Ինձ այդ պատմվածքի մեջ դուր եկավ այս հատվածը՝

– Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:  

– Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

Ջիմը չեր պատկերացնում թե ինչ է դպրոցը, բայց նա սիրեց դպրոցը։ Նրա կերպարը լավ մտածած էր։ Նա շատ զվարճալի տղա էր։

Էմին շատ լավն էր, քանի որ նա անհանգստանում էր Ջիմի համար երբ նա առաջին անգամ գնում էր դպրոց։

Բժիշկ Լուին լավ որոշում կտարաեց ասելով, որ նրա տղային պետք դպրոց գնալ ոչ թե մանկապարտեզ։

Հաննա վինտերը զվարճալի երեխա էր։ Նա ծանոթացավ Ջիմի հետ և նրանք լավ ընկերներ դարձան։

Այդ գիրքը շաատ խորհուրդ եմ տալիս բոլորիդ քանի որ, այն շաատ զվարճալի և լավն է։

Իմ կարծիքով այդ գիրքը բոլորին դուր կգա։

Ես իմ աշնանային արձակուրդները անցկացրել եմ այսպես՝ Արձակուրդների առաջին օրը (Հոկտեմբերի 24-ին) իմ դասընկերուհու Մարթայի ծննդյան տարեդարձն էր։ Ես շաաատ ժամանակ եմ անցկացրել իմ քույիկի և ընկերուհիներիս հետ, համարյա թե ամեն օր։ Մենք խաղում էինք պահմտոցի և տարբեր խաղեր։ՀԻնգշաբթի օրը ես կանչել էի մեր տուն իմ ընկերուհիներին և իմ երկրորդական քույրիկին։ Մենք պիցցաներ էինք պատրաստել և համեղ բաներ էինք դրել սեղանին և խաղում ու ուտում էինք։ Նաև տնայիններ եմ արել։ Շաբաթ օրը ես, քույրիկս, մորաքույրս, մայրիկս գնացել էինք պլանետարիում ։ Այնտեղ դիտեցինք կոսմոսի մասին և դիտեցինք մուլտֆիլմ որը կոչվում էր Արևից այն կողմ։

Posted in Մաթեմատիկա

Ուսումնական աշուն

1 Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

  • 1487=1000+400+80+7
  • 6294=6000+200+90+4
  • 138560=100000+30000+8000+500+60

2․ Որքանո՞վ կմեծանա 567 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 8 թվանշանը։8567

3․ Համեմատի՛ր

  • 1478 > 6574
  • 586 < 147
  • 2698 = 2698
  • 26853 > 26854
  • 369472 < 359472

4․ Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով

36124+13211

         Ստուգում՝         
+36124     49335  
 13211      13211  
 49335        36124  
                   
                   
                   
                   

5 Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

112  7=

         Ստուգում՝         
x112      7847    
   7       7  112  
 784      8      
            7      
           14     
            14     
             0     
                   
                   

6.  Քանի՞ ժամ է 4օր 3ժամը։24×4=96  96+3=99          

7.  6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 6 տարի հետո։2×6=12  12+8=20

8.  Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը 20․15-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։

Պատ՝37ժ 35ր

Posted in Մաթեմատիկա

Թեմայի ամփոփում 4-րդ դասարան

  1. Կատարի՛ր գումարում

1475+3412

+ 1 4 75  Ստուգում՝ 4 8 8 7   
  3412     3 4 12   
  4 8 87     1 47 5   

Թեմայի ամփոփում. 4-րդ դասարան

  1. Կատարի՛ր գումարում

1475+3412

+ 1 4 75  Ստուգում՝ 4 8 8 7   
  3412     3 4 12   
  4 8 87     1 47 5   

2. Կատարի՛ր հանում

3754-1423

  37 54 Ստուգում՝+  2 3 3 1  
   1 4 2 3     1 4 23  
   2 3 31     3 7 54  

3. Կատարի՛ր բազմապատկում

1475 x 141

         
 x1475   
   141   
+ 1475   
 5900    
1475     
207975   
         

4. Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով

153։3=

Սյունակաձև

             
  1533      
   1551     
   03       
     3       
     0       
             
             

Ստուգում՝

             
   x3        
    51       
    152      
             
             
             
             

5. Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով

696:12=

Սյունակաձև

 69612     
  6058     
  96       
   96       
    0       
            
            

Ստուգում

            
   x12      
    58      
   +96      
   60       
   696     
            

Նարեն ամառային արձակուրդներին կարդաց 5 գիրք, իսկ Լիաննան 6 անգամ ավել Նարեից գիրք, Էմիլին Նարեից և Լիաննայից 2 գիրք քիչ։ Քան՞ի գիրք նրանք կարդացին միասին։ Լուծում՝5x6=30  30+5=35  352=33  33+35=68

Պատ՝68

Posted in Մայրենի

Մշուշների շղարշի տակ

Անգի՛ր սովորիր  Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ․․․» բանաստեղծությունը:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:Խաշամ՝աշնան տերևների ձայն: Փեշ՝Զգեստի քղանցք: Որոտալ՝Որոտի ձայն հանել՝ առաջացնել՝ տարածել:

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր: Մշուշ՝Մառախուղ, շղարշ՝վարշամակ (վզի), Քամի՝Հողմ։

Քամու ձեռքերն անհամարձակ

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում, դեղին, կարմիր, նարնջագույն, սպիտակ

բ)  ի՞նչ ձայներ ես լսում`քամու ձայնը և խշխշոց

Posted in հորինուկներ

Անտառում

Մի ընտանիք որոշեց ձմռանը՝ Նոր տարուն, գնա ճամփորդության։ Աղջիկը, մայրիկը, հայրիկը, տղան։ Նրանք հավաքեցին իրերը, նստեցին ավտոմեքենան և գնացին անտառ։ Անտառում նրանք նստեցին խոտերին, և աղջիկը ասաց․

-Գուշակեք հանելուկը․

Հագած ճերմակ, շքեղ բաճկոն,

Զարդարում է ձեր երեկոն,

Ո՞վ է հյուրը այդ ցանկալի,

Որ բերում է ձեզ նոր տարի:

Նրա եղբայրը միանգամից գուշակեց պատասխանը և ասաց․

-Սպասեք․․․սպասեք, հիմա կասեմ․․․ Ձմեռ պապիկը։

-Ճիշտ է։

Լսվեցին ոտքերի ձայներ, նրանք շրջվեցին և տեսան ձմեռ պապիկին։

Ձմեռ պապն ասաց․

-Հոհո, բարև ձեզ, դուք ձեզ այս տարի լա՞վ էք պահել։

Երեխաներն ասացին․

-Այո, իհարկե։

Ձմեռ պապիկը բոլորին տվեց նվերներ, և բոլորն ուրախ վերադարձան տուն։

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների`մարզերի: Դրանք 10-են

Հայաստանի Հանրապետության մարզերը

Վարչական մարզերՄարզային կենտրոնը
1. ԱրագածոտնԱշտարակ
2. ԱրարատԱրտաշատ
3. ԱրմավիրԱրմավիր
4. ԳեղարքունիքԳավառ
5. ԼոռիՎանաձոր
6. ԿոտայքՀրազդան
7. ՇիրակԳյումրի
8. ՍյունիքԿապան
9. Վայոց ՁորԵղեգնաձոր
10. ՏավուշԻջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 502 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներ են, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:Մեր հանրապետութան տարածքը բաժանվել է մարզերի, որպեսզի առօրյա հարցեր լուծելու համար մարդիկ չգնան շատ-շատ հեռու մայրաքաղաք։
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:։Արմավիր,Մասիա,Գեղանիստ, Աբովյան, Հայանիստ, Արգավանդ, Այնթափ, Զվարթնոց, Էջմիածին։
Posted in русский язык

Предлоги писать раздельно

На коробке

Перед коробкой

Около коробки

За коробкой

От коробки

Над коробкой

Под коробкой

Из коробки

В коробке

У коробки

Возле коробки

Через коробки

По коробке

Вокруг коробки

Для коробки

К коробке

С коробкой