Posted in Մայրենի

Աշխատանք գիրք-տետրով

Էջ՝22

  1. Հին հռոմիացիները ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհու ունեին։
    2. Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։
    3. Կշեռքով նա կշռում դատում էր մարդկանց գործերը։
    4. Իսկ մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար։
    5. Աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։
    6. Այստեղից էլ առաջացել է իմ կույր բախտից արտահայտությունը։

    Նախորդ բառի մեջ մեկակա նտառ փոխելով՝ ստացի՛ր․
    դանակ բառից՝ վարազ․
    __Դանակ֊դարակ֊վարակ֊վարազ___________________________
    Բարի բառից՝ մարդ
    ____բարի֊Մարի֊մարդ________________________________________
Posted in Մայրենի

Երջանիկ խրճիթը

  • Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը պատմել սովորի՛ր:
  • Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:Կռնակը տվեց մի շատ հին խրճիթի, որը բուխարիկից մարմանդ ծուխ է գալիս:
  • Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:Այս պատմվածքի հիմնական իմաստն է՝որ, չի կարելի էակին տանել իր հարազատ միջավայրից։
  • Բլոգումդ գրի՛ր՝ ի՞նչ ընդհանուր բան կա «Երջանիկ խրճիթը»  և «Եղնիկը»  պատմվածքների միջև, ինչո՞վ են պատմվածքներն իրար նման:Նրանք ունեն նույն իմաստը,՝որ, չի կարելի էակին տանել իր հարազատ միջավայրից և նրանք ուզում էին վերադառնալ իրենց ընտանիք։
  • Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր  բառերի հականիշները:

Խրճիթ-Տնակ

Մանուկ-ծեր

Շքեղ-պարզ

Նազելի-տգեղ

Շնորհալի-անշնորք

Լուսավոր-խավար

Posted in բնագիտություն

Ամփոփ․ Աշխատանք

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը—12—- անկախ երկիր կա, նաև ———Գվիանան——, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գետի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` ———Անխելը——, որն ունի ——1054 —— մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը ——Բրազիլիան ——— է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը ————Ակոնկագուան ——- է, ——6959 —— մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ —Պատագոնիան————։ Ամենաերկար գետը ——Ամազոնն —— է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է —6440 —— կիլոմետր։  Ամազոնում են գտնվում ——պիրանյա ——— ձկները և հսկա ————ալիգատոր կոկորդիլոսները——-։

Posted in Մայրենի

Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

  • Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Զմրուխտ – վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար

Ջրաղաց – հացահատիկ աղալու ջրային աղաց՝ աղորիք

Չիբուխ – ծխամորճ, ծխափող

Մացառ – փշոտ թփաբույս

Քարավան – բեռնատար գրաստների բեռներ ու մարդկանց փոխադրող՝ սովորաբար երկար ճանապարհ

Հովասուն – հով տեղերում սնված՝ մեծացած՝ ապրած, հով, զով

Բուխարի – պատի մեջ շինված վառարան՝ մեծ ու բաց կրակարանով

Երերուն – երերալ

Թևին է տալիս – ինչ-որ մեկի ուսին թխկթխկացնել

  • Պատմվածքում  կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Մանուկ – երեխա

Սոսափում – խշխշալ

Շավիղ – ուղի, ճանապարհ

Եզերք – սահման

Ուղևոր – ճամփորդ

Շնորհալի – մեծաշնորհ, տաղանդավոր

Շքեղ – գեղեցիկ

Նազելի – հարգելի, պատվելի

Աննկատ – անտես, անտեսանելի

Անհայտացավ – անհետացավ, չքացավ

Վերջալույս – մայրամուտ, արևամուտ, իրիկուն

Խրճիթ – փոքրիկ տուն, տնակ

Ալևոր – ծեր, ծերունի, պառավ

Առավոտ – լուսաբաց, արևածագ

Posted in հետաքրքիր նյութեր

Հետաքրքիր փաստեր ՀՀ-ի մասին

1.Քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրն է

Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել։ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը քարոզչություն էին անում Հայաստանում, և Հայ Առաքելական եկեղեցին կոչվել է նրանց անունով։ Գրիգոր Լուսավորիչը, որը 301թ. մկրտեց Հայաստանը, դարձավ Ամենայն Հայոց առաջին կաթողիկոսը։ Հայաստանը դարձավ պատմության մեջ առաջին քրիստոնեական պետությունը։

2. Աշխարհում առաջին եկեղեցին կառուցվել է Հայաստանում

Էջմիածնի Մայր տաճարն առաջին պաշտոնական եկեղեցին է՝ կառուցված IV դարում։ Առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը երազ է տեսնում, թե ինչպես է Քրիստոսն իջնում երկնքից՝ հրե մուրճը ձեռքին և ցույց տալիս տաճարը կառուցելու տեղը։ 303թ. այդ վայրում, որտեղ այն ժամանակ հնագույն հեթանոսական տաճար էր կառուցված, հիմնադրվում է եկեղեցի՝ Էջմիածին անունով։

Քրիստոսի գեղարդը (Լոնգինի գեղարդը), որով հռոմեացի մարտիկ Լոնգինը խոցեց Հիսուս Քրիստոսին, պահվում է Էջմիածնի Մայր տաճարի գանձարանում։ 2000 թվականից տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

3.Երևան քաղաքն աշխարհի հնագույն քաղաքներից է

Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը՝ Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, այն գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782թ. Արգիշտի 1-ին թագավորի կողմից։ Երևան քաղաքը 29 տարով ավելի հին է Հռոմից։ 2018թ. Երևանը նշեց  իր 2800-ամյակը։

4. Հայերեն այբուբենը կատարյալներից մեկն է աշխարհում

Հայոց գրերը ստեղծել է գիտնական վարդապետ Մեսրոպ Մաշտոցը 405-406թթ.։ Գրերի ստեղծման բանալի է ծառայել հին հայերենը, որն ուներ 28 տառ, ինչը բնավ չէր համապատասխանում հայերենի հնչյունաշարին։ Մաշտոցի այբուբենը կազմված է 36 տառից՝ 7 ձայնավոր և 29 բաղաձայն։ XII դարից հետո այբուբենը հարստանում է ևս երկու տառով, իսկ 1940թ. արդեն առկա երկու տառի միաձուլմամբ ստեղծվում է ևս մեկ տառ, որը, սակայն, մեծատառ չունի։ Գիտնականները հայոց այբուբենը համարում են աշխարհում ամենակատարյալ երեք այբուբեններից մեկը:

5.Բիբլիական Արարատ

Արարատ լեռը Հայաստանի խորհրդանիշն է։ Այն պատկերված է երկրի զինանշանին։ Արարատ լեռան վրա է կանգ առել Նոյն իր տապանով համաշխարհային ջրհեղեղից հետո. «Եվ կանգ առավ տապանը յոթերորդ ամսում, ամսվա տասնյոթերորդ օրը, Արարատյան լեռներում» (Ծննդոց 8։4)։

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Արարատյան լեռնաշղթան ունի երկու հանգած հրաբուխ՝ Մեծ Արարատ (Մասիս, 5165 մ) և Փոքր Արարատ (Սիս, 3927 մ)։

Սակայն ներկա պահին լեռը Հայաստանի տարածքում չէ, այն գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում և նրան է անցել 1921թ. Կարսի պայմանագրով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում Կարսի պայմանագիրը։

6. Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը՝ եղեռնը, կազմակերպվել և իրականացվել է Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից 1915-1923թթ.։ Ցեղասպանությունն իրականացվել է ֆիզիկական բնաջնջման և տեղահանության միջոցով։ 

«Ո՞վ է հիմա հիշում հայերի կոտորածները», հարցրել էր Ադոլֆ Հիտլերն իր մերձավորներին՝ դրանով պատճառաբանելով Գերմանիայի հարձակումը Լեհաստանի վրա և ծրագրելով Հոլոքոստը։ Հայոց ցեղասպանության ժամանակ սրի քաշվեց և ոչնչացվեց մոտ 1.500.000 հայ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի 26 երկիր։ 2015թ. ապրիլի 24-ին լրացավ այդ իրադարձության 100 տարին։

7.Հայկական սփյուռք

Հայերի ընդհանուր թվաքանակն աշխարհում կազմում է 10-12 մլն, բայց Հայաստանի բնակչության թիվը մոտ 3 մլն է։

1915թ. ցեղասպանությունից հետո մոտ 500.000 հայ սփռվեց աշխարհով մեկ, և սփյուռքը խիստ մեծացավ։  Այժմ հայկական խոշոր համայնքներ կան ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Լիբանանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Սիրիայում, Արգենտինայում, Հորդանանում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Կանադայում, Ավստրալիայում և շատ այլ երկրներում։

8.«Տաթևեր» ճոպանուղին՝ Գինեսի ռեկորդների գրքում

«Տաթևեր» ճոպանուղին, որը Գորիս քաղաքը կապում է Տաթևի վանական համալիրի հետ, աշխարհում ամենաերկար ուղևորատար ճոպանուղին է։ Այն կառուցվել է «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակում և բացվել է 2010թ. հոկտեմբերի 16-ին։ Ճոպանուղու երկարությունը 5752 մ է։ «Տաթևեր» ճոպանուղին աշխարհում նման մասշտաբի միակ ինժեներական կառույցն է, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում։ Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհի տևողությունը 11 րոպե է, առավելագուն բարձրությունը՝ 320 մ, ուղևորատարողությունը՝ 25 մարդ, ճոպանուղու թողարկային կարողությունը կազմում է ժամում 200 ուղևոր։

9.Աշխարհում առաջին թվաբանության դասագիրքը կազմել է հայ մաթեմատիկոսը

Աշխարհում առաջին թվաբանական խնդիրների դասագիրքը կազմել է VI դարի հայ գիտնական, մաթեմատիկոս Դավիթ Անհաղթը։ Այդ դասագրքի մի նմուշ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում։ Մատենադարանը հնագույն ձեռագրերի՝ աշխարհում ամենախոշոր պահոցներից մեկն է։ Մատենադարանում են պահվում նաև հին հայկական ձեռագրերը։

 10.Երկրի հացը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է

Ճաշի սեղանը շատ հազվադեպ կարելի է տեսնել առանց հայկական խոհանոցի հիմնաքարը համարվող հացի` լավաշի, որը 2014 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում է:

Եվս 5 փաստ, որոնք ըստ ինձ ավելի են գեղեցկացնում և հետաքրքիր դարձնում Հայաստանը։

1. Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է
Համաձայն սոցիոլոգիական հարցումներ և ուսումնասիրությունների  Հայաստանը աշխարհի այն 10 երկրների շարքում է, որտեղ քաղաքացիների և հյուրերը կարող են  լիովին անվտանգ զգալ իրենց։

2.Աստղադիտարանը և Վիկտոր Համբարձումյանը

3.Մատենադարանը- հնագույն ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհում ամենախոշոր պահոցներից է

4․Հայաստանը հինավուրց վանքերի ու եկեղեցիների երկիր է:

Հայաստանում վանքերն ու եկեղեցիներն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանց շարքում ընտրել լավագույնը: Մասնավորապես Տաթևի վանական համալիրի գեղեցկությունն ուղղակի ապշեցնող է:

Posted in բնագիտություն

Հարավային Ամերիկա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը—12—- անկախ երկիր կա, նաև ——Գվիանան———, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գետի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` —————, որն ունի ———— մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը ——Բրազիլիան——— է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը ——Ակոնկագուան————- է, —6959——— մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ ——Պատագոնիան———։ Ամենաերկար գետը ——Ամազոնն—— է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է —6440—— կիլոմետր։  Ամազոնում են գտնվում ———Պիրանյա—— ձկները և հսկա ———Ալիգատոր կոկորդիլոսները———-։

Posted in Մաթեմատիկա

Քառակուսի։ Քառակուսու պարագծի և մակերեսի  հաշվումը

Քառակուսի։ Քառակուսու պարագծի և մակերեսի  հաշվումը

Դասարանական առաջադրանքներ

1Վերհիշում ենք․

29:2=

             
 292     Ստուգում՝14+2+1=17 
  2 14       
                                                                                    9         
   8         
   1         
             
             

39:5=

             
 395     Ստուգում՝5×7+4=39 
  357        
   4         
             
             
             
             

77:6=

             
 776     Ստուգում՝  
  671        
  17         
             
             
             
             

2. Կատարեք տրված բաժանումները: 

  • 905:10=90(5մն.)
  • 560:100=5(60մն.)
  • 8701:1000=8(701մն.)
  • 878:10=
  • 5756:10=
  • 36160:100=
  • 39605:100=
  • 27601:1000=
  • 11743:1000=
  • 69755։1000=

3. Հաշվի՛ր 12սմ կողմով քառակուսու պարագիծը։ 12×4=48

4. Հաշվի՛ր 14դմ կողմով քառակուսու պարագիծը։  p=14X4=56դմ

5. Հաշվի՛ր 25սմ կողմով քառակուսու պարագիծը։ 4×25=100սմ

6. Հաշվի՛ր 19սմ կողմով քառակուսու պարագիծը։ p=19×4=76սմ

7.  Հաշվի՛ր 3դմ կողմով քառակուսու մակերեսը։  3×3=9

8. Հաշվի՛ր 11սմ կողմով քառակուսու պարագիծը։ 11+11+11+11=44

9. Հաշվի՛ր 12սմ կողմով քառակուսու մակերեսը։ 12×12=144

10.  Հաշվի՛ր 7դմ կողմով քառակուսու մակերեսը։ 7×7=49

11 Քառակուսու երեք կողմերի գումարը 36սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։ 36:3=12  12×12=144

12. Քառակուսու երեք կողմերի գումարը 39սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։ 39:3=13  13×13=169

13 Քառակուսու պարագիծը 36 սմ։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։ 36:4=9 9×9=81

14. Քառակուսու պարագիծը 40 սմ։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։40:4=10  10×10=100

15 Հաշվի՛ր քառակուսու պարագիծը, եթե հայտնի է, որ նրա մակերեսը 25սմ2 է։ 25+25+25+25=100

16 Հաշվի՛ր քառակուսու պարագիծը, եթե հայտնի է, որ նրա մակերեսը 36սմ2 է։ 36+36+36+36=144

17 Հաշվի՛ր քառակուսու պարագիծը, եթե հայտնի է, որ նրա մակերեսը 49սմ2 է։ 49+49+49+49=196 

18 Քառակուսու պարագիծը 100դմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։ 100X4=400  400X400=16 000

Տնային առաջադրանք

1Վերհիշում ենք․

49:2=

             
 492     Ստուգում՝2×24+1=49 
  4 24       
   9         
   8         
   1         
             
             

97:5=

             
 975     Ստուգում՝5×19+2=97 
  5 19       
  47         
  45         
   2         
             
             

17:6=

             
 176     Ստուգում՝ 6×2+5=17 
  122        
   5         
             
             
             
             

2. Կատարեք տրված բաժանումները: 

  • 905:10=90(5մն.)
  • 560:100=5(60մն.)
  • 8701:1000=8(701մն.)
  • 134:10=13 (4մն)
  • 984:10=98(4մն)
  • 9453:100=94 (53մն)
  • 85647:100=856 (47մն)
  • 93425:1000=93 (643մն)
  • 15673:1000=15 (673մն)

3․ Հաշվի՛ր 21սմ կողմով քառակուսու պարագիծը։ 21×4=84

4․ Հաշվի՛ր 8դմ կողմով քառակուսու մակերեսը։ 8×8=64

5․Քառակուսու երեք կողմերի գումարը 42սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։ 42:3=14  14×14=196

6․ Քառակուսու պարագիծը 44 սմ։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։ 44:4=11  11×11=121

7․ Հաշվի՛ր քառակուսու պարագիծը, եթե հայտնի է, որ նրա մակերեսը 49սմ2 է։ 49:7=7  4×7=28

Posted in English

THE WIND AND THE SUN

The Wind and the Sun

The wind and the sun are having a disagreement. 
“I am the most powerful!” says the wind.
“No, I am the most powerful!” says the sun.

“I can blow trees to the ground!” . “I can push ships across the ocean.

“Is that right?” replies the sun. “Well, I can melt all the snow on the mountains. I can dry up a lake.

Just then, they see a man walking along the road in his winter jacket .

“Let’s have a contest to see who is more powerful,” says the wind. “Whoever can remove the man’s jacket first wins.” 

The sun agrees.
The wind goes first. He blows a gust of cold wind at the man. 

The man shivers and zips up his jacket. “Brrr! What a cold and windy day!” 

It starts to rain. The wind blows even harder and turns the rain into snow.

“Well look at that! It’s snowing!” says the man. “Snow wasn’t in the weather forecast today…”
He pulls his hood over his head.

The wind blows his strongest gust towards the man, but the man’s jacket stays on.
«Hmm. It’s a bit fresh today…” he says. “A winter storm must be coming…» He zips the jacket higher to cover his nose.

“Gah! This is impossible,” says the wind. He stops blowing.
“My turn!” says the sun. 

First the sun shines enough to stop the snow. The man unzips his hood.

Then the sun pulls the clouds apart and gently shines down on the man. Suddenly, it is a beautiful spring day.

“Wow. The weather sure is strange around here!” says the man. He unzips his jacket. 

The sun gently wiggles her fingers and increases the temperature. 

“What strange weather. Now it feels like summer!” the man says as he begins to sweat. «Goodness me, it’s so hot!»

He removes his winter jacket. He lies down on the grass for a nap in the warm sun.

«I win!» says the sun, beaming.  

Write out the new words

Powerfull-ուժեղ

Blow-փչել

ship-նավ

Dry upp-չորացնել

contest-մրցույթ

weather forecast-եղանակի տեսություն