Posted in русский язык

Каникулы

Цель:

Закрепление пройденного материала.

  1. Составьте предложения с данными выражениями 

Из школы, у товарища, в пенале, с завода, без пальто;  над березой, по Москве, у медведя, про лисицу, для посуды;  об отце, у картины, из магазина, с тетрадью, за ягодами, под осиной;  в субботу, в феврале, для коровы, на дорогу, до октября, без сахара.

Я вышла из школы без пальто. У товарища в пенале ручки. Над березой облака. По Москве гуляю я. У медведя много мёда. Про лисицу говорят дети. Для посуды нужен губка. Я много знаю о своем отце․ На картинке есть девочка․ Я купил мороженое из магазина․ Мы не работаем с тетрадями в школе․ Ингредиентов для ягод много․ Выросли грибы под осиной. В субботу мы делам уроки. В феврале Зима. Для коровы нужна вода. На дороге бегал котик. До октября 19 дней. Я пью чай без сахара.

2. Составь предложения, спиши.

Ежик, у, живёт , Маши-ежик живёт у Машы

Ёжику, девочка, в, каши, положила, ковшик-девочка ежику положила в ковшик каши. 

Спешит, на, зверёк,  ужин-зверек спешит на ужин

3. Вставь буквы

мечта                посуда                     месяц

рисунок            карандаш             мороз

столица            квартира                 дорога

пинал                коньки                     дежурный

4.Найди в каждой строчке лишнее слово.

Озеро, море, облако, река, яблоко

Ветер, гром, молния, дождь, град

Весна, лето, осень, зима

Тексты для списывания

Пчёлы

Я потерял дорогу из леса. Кругом был березняк. Я устал и лёг на душистый ковёр.

Гудели шмели. Быстро проносились осы. Вот прилетели домашние пчёлы. Они дружно брали с цветков сок, потом скрылись за березняком. Я отправился за пчёлами. Так и выбрался на дорогу.

Осень

Дует сильный ветер. Небо в тучах. Весь день идет частый дождик. Кругом лужи. Птицы улетели в теплые края. Под елью в траве уснул ежик. Сороки скачут около жилища людей. Настала скучная пора.

Роща

Оля Яшина и Юра Чудин жили у рощи. Там было хорошо. Пели чижи. Цвели ландыши. Пёстрые дятлы стучали по дубу. Они искали себе пищу под корой. Ребята часто ходили гулять в рощу. С ними был пёс Рыжик.

На лугу

Лиля и Владик гнали корову Василиску на луг. На лугу летом хорошо!

За селом они прошли чудесную рощу. Лучи солнышка дарили земле свет и тепло. Луговая трава была высокая. Бабочка перелетала с цветка на цветок. На васильках грозно гудел шмель. Кого он пугал? Корову Василиску?

Шиповник и кошкины слёзы

Яркими цветами у дома пылал куст. Это был шиповник. Его посадили бабушка Настя и внук Антон.

Хороши на шиповнике белые и розовые цветы. Шипы тоже хороши и колки. Наша кошка Пушинка тронула лапкой ветку. Стало больно. Кошка протянула мне лапку. Я вытащил занозу. Кошка лизала ранку.

Тучки-закорючки

По небу бежали весёлые тучки. Они присели у леса. Полил тёплый грибной дождь.

Дождик закончился. Облака плыли дальше. Это были уже белые лошадки. Они цокали копытами. Гривы у лошадей белые и кудрявые. Под ногами лошадей белое море. Гребни волн прыгали, и лошади плыли по небу.

Воробьишка

Жил-был воробей. Его звали Пудик. Он сидел на самом краю гнезда. Малыш звонко пел свои чудесные песни. Так ему казалось.

На земле сидела рыжая пушистая кошка. У неё были зелёные глаза. Рыжий хвост бегал туда-сюда. Она наблюдала за глупым смешным Пудиком.

Друзья птиц

Костя Васильев и Андрей Кирьянов бегут в рощу. Звонко поют птицы. Чудесно пахнут ландыши. От стволов на земле длинные тени. В гнезде пищат птенцы. Вот летит грачиха. Она принесла грачатам корм. Малыши ели пищу. Мальчики ушли. Зачем пугать птицу?

За малиной

Наступил июль. Стоит сильная жара.

Ребята идут в лес. Вот кусты малины. На кустах крупные душистые ягоды. Ольга любит малину. Вот и полная корзина ягод. Брат Никита несет корзину.

Жара спала. Надвинулась темная туча. Ребята быстро бегут к дому.

Вишенка

Вот наш сад. В саду зреют вишни и сливы. Рядом со старой вишней выросла маленькая тонкая вишенка. Она вышла из косточки. Инна и Илья стали ухаживать за малюткой. Они каждый день рыхлили землю. Вишенка распустила веточки. Теперь она радует глаз.

Помогли зверьку

У озера качались камыши. Над водой летали чайки и стрижи. Белка плыла по озеру. Она выбилась из сил. Витя и Олег помогли маленькому зверьку. Белка села на край весла. Вот и берег. Рядом сосны и ели. На земле много шишек. Вот и пища.

Это было смешно

Последние капли дождя упали на землю. Около сосны рос гриб. Это была сыроежка. На край гриба сел жук и давай плавать. Жук устал. Он сел на самый кончик и стал принимать воздушные ванны. Кирилл наблюдал за ним и улыбался.

На пасеке

Летом Коля Зайцев и Миша Степанов жили на пасеке. Ребята пилили дрова, носили воду из ручья. Они помогали деду Илье собирать душистый мед. Вечерами дед рассказывал о пчелах, о лесных тайнах. Интересно было слушать деда. Дети любили бывать на пасеке.

Берегите друзей

Часто ребята разоряют птичьи гнезда. Они наносят большой вред родной природе. Наступает весна. Стаи майских жуков летят в сады, в леса. Скворцы и сойки истребляют их. Гусениц клюют иволги и кукушки. Берегите друзей леса! В зимнюю пору помогайте им.

Posted in Մայրենի, իմ գրադարանը

Ուսումնական գարուն

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը): Ալիսը հրաշքների աշխարհում
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:<<Ո՞ւմ է պետք այդ տարորինակ գիրքը եթե այնտեղ ոչմի նկար չկար>>
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:Ալիսը, ճագար, խեցգետին, թագուհի, թագավոր, Ալիսի քույրը։ Ալիսը՝բարի է, զարմացող է, էմոցիոնալ է, ճագարը ծիծաղելի է, Ալիսի քույրը կարդացող և գրքասեր,Թագուհին չար,Թագավորը բարի, Ալիսի քույրը կարդացող և գրքասեր,Թագուհին չար,Թագավորը բարի։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Ինձ այդ գիրքը բավականին դուր եկավ, այդ գիրքը զվարճալի էր։ Բոլորին խորհուրդ կտամ դա կարդալ
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Ցած դեպի ճագարի բույնը

Ալիսն արդեն ձանձրանում էր, որովհետև գետափին քրոջ կողքին նստած ոչինչ չէր անում: Մեկ, երկու անգամ նա աչք գցեց քրոջ կարդացած գրքին, բայց այնտեղ ոչ նկար կար, ոչ էլ խոսակցություն:

«Էլ ի՞նչ գիրք. մտածեց Ալիսը, որ ոչ նկար ունի, ոչ խոսակցություն»:

Եվ նա սկսեց մտմտալ (բայց դա այնքան էլ հեշտ չէր, որովհետև տոթից թմրել էր և քունը տանում էր), թե ծաղկեպսակ հյուսելու համար արժե տեղից ելնել ու մարգարտածաղիկ քաղել, երբ հանկարծ կարմրավուն աչքերով մի սպիտակ ճագար վազ տվեց կողքով:

Ալիսին բոլորովին տարօրինակ ու արտասովոր չթվաց այն, որ ճագարն անցնելիս ինքնիրեն խոսեց.

— Վայ ինձ, վայ ինձ, ուշանում եմ, շատ եմ ուշանում: (Երբ նա հետագայում մտածեց այդ մասին, գլխի ընկավ, որ ինքն այն ժամանակ պետք է որ զարմացած լիներ, բայց այդ բոլորն իրեն բնական էր թվացել):

Իսկ երբ ճագարը բաճկոնի գրպանից հանեց ժամացույցը, ուշադիր նայեց ու ապա շարունակեց ճանապարհը, Ալիսը վեր թռավ, որովհետև երբեք չէր տեսել բաճկոն հագած կամ ժամացույց ունեցող ճագարի և հետաքրքրությունից վառվելով վազեց ճագարի հետևից ու հասցրեց տեսնել, թե ինչպես վերջինս ցատկեց մտավ ցանկապատի տակի փոսը:

Հաջորդ վայրկյանին Ալիսը նետվեց նրա հետևից, առանց մտածելու, թե հետո ինչ հրաշքով է դուրս գալու այնտեղից: Ճագարի բույնը մի որոշ տարածություն ձգվում էր ուղիղ թունելի նման, հետո միանգամից կտրուկ ցած էր իջնում, այնքան կտրուկ, որ աղջիկը նույնիսկ չհասցրեց իրեն հետ պահել ու ընկավ խոր ջրհորի մեջ: Կամ ջրհորն էր շատ խոր, կամ ինքն էր շատ դանդաղ ընկնում, որովհետև իջնելիս Ալիսը բավական ժամանակ ուներ դիտելու շրջապատը և մտածելու կատարվելիքի մասին: Սկզբում փորձեց ցած նայել ու գուշակել, թե ինչին է մոտենում, բայց հատակում խավար էր և հնարավոր չէր որևէ բան զանազանել: Հետո նայեց ջրհորի պատերին և նշմարեց, որ դրանք վերից վար լցված են պահարաններով ու գրադարակներով: Այս ու այնտեղ նա մեխերից կախված քարտեզներ ու նկարներ տեսավ: Դարակների մոտով անցնելիս ցած բերեց մի սափոր, որի վրա կպցրած էր «ՆԱՐՆՋԻ ՀՅՈԻԹ» պիտակը, բայց ափսոս դատարկ էր: Նա չուզեց սափորը ձեռքից թողնել՝ վախենալով ներքևում մեկնումեկին վնասելուց և պահարանների մոտով իջնելիս հասցրեց դնել նրանցից մեկի մեջ:

«Դե, իհարկե, — մտածեց Ալիսը, — այսպիսի վայրէջքից հետո սանդուղքից գլորվելն ինձ համար դատարկ բան է: Տնեցիք ինձ քաջի տեղ կդնեն: Ու ես ծպտուն անգամ չեմ հանի, թեկուզ տանիքից ընկնեմ»: (Եվ դա իրոք ճիշտ էր): Ցա՛ծ, ցա՛ծ, ցա՛ծ. երբևէ սրա վերջը կգա՞:

— Հետաքրքիր է, մինչև հիմա քանի՞ մղոն անցած կլինեմ, բարձրաձայն ասաց նա, երևի երկրի կենտրոնին եմ մոտենում: Ինձ թվում է, արդեն չորս հազար մղոն իջած կլինեմ:

(Տեսնում եք, Ալիսը նման շատ բաներ էր սովորել դպրոցում, ու թեև հիմա գիտելիքները ցուցադրելու տեղը չէր, քանի որ նրան լսող չկար, բայց և այնպես առիթը բաց չթողեց):

Երևի այդքան էլ անցած կլինեմ: Տեսնես, ո՞ր լայնության և երկայնության վրա եմ գտնվում: Ալիսը գաղափար անգամ չուներ, թե ինչ բան է լայնությունը և ոչ էլ գիտեր երկայնության մասին, սակայն մտածեց, որ նման բառերի օգտագործումն իրեն պատիվ է բերում:

Եվ շարունակեց խոսել.

— Հետաքրքիր է, կանցնե՞մ երկրագնդի կենտրոնով: Ինչ ծիծաղելի կլինի, եթե հայտնվեմ այնպիսի մարդկանց մեջ, որոնք գլխիվայր են քայլում: Իմ կարծիքով, նրանք կոչվում են Հակակրելիներ: (Ալիսը հոգու խորքում ուրախ էր, որ իրեն լսող չկար, որովհետև վերջին բառը միանգամայն սխալ հնչեց): — Բայց ես պետք է հարցնեմ նրանց այդ երկրի անունը: «Բարի եղեք, տիկին, ասացեք, սա Նոր Զելանդիա՞ն է, թե՞ Ավստրալիան» (և փորձեց գլուխ տալ, պատկերացրեք, ընկնելիս գլուխ տալ: Կարծում եք կարո՞ղ եք): Տիկինը կմտածի. «Ի՜նչ տգետ աղջիկ է, ի՜նչ հիմար հարցեր է տալիս»: Ո՛չ, պետք չէ հարցնել: Գուցե որևէ տեղ գրվա՞ծ լինի այդ երկրի անունը:

Ցա՛ծ, ցա՛ծ, ցա՛ծ: Քանի որ Ալիսն ուրիշ անելիք չուներ, սկսեց նորից խոսել.

— Հաստատ գիտեմ, այս գիշեր Դինան ինձ կկարոտի: (Դինան նրա կատուն էր): Երևի մերոնք թեյի ժամին չեն մոռանա նրան կաթ տալ: Դինա, սիրելիս, երանի հիմա մոտս լինեիր: Ափսոս, օդում մկներ չկան, բայց դու կարող ես չղջիկ բռնել: Գիտես չէ՞, որ չղջիկն ու մուկն իրար նման են: Հետաքրքիր է, կատուն չղջիկ ուտո՞ւմ է[5]:

Այստեղ Ալիսի քունը տարավ, բայց նա շարունակեց կես քուն, կես-արթուն միալար կրկնել.

— Իսկ չղջիկն աղջիկ ուտո՞ւմ է, չղջիկն աղջիկ ուտո՞ւմ է , երբեմն էլ, — աղջիկը չղջիկ ուտո՞ւմ է:

Ալիսը չէր կարող պատասխանել այս հարցերից և ոչ մեկին, ուստի միևնույնն էր, թե որ հարցն է տալիս: Նա արդեն ննջում էր և երազում սկսել էր տեսնել, թե ինչպես Դինայի թաթը բռնած զբոսնում է և շատ լուրջ հարցնում նրան.

— Դե՛, Դինա, ճիշտն ասա, երբևէ չղջիկ կերե՞լ ես.

Մեկ էլ հանկարծ թրըմփ, թրըմփ, նա փռվեց փայտերի կույտի ու չոր տերևների վրա և վայրէջքն ավարտվեց:

Ալիսի ոչ մի տեղը չցավեց նա մի ակնթարթում թռավ -կանգնեց ու նայեց չորս կողմը. գլխավերևում խավար էր: Դիմացը մի երկար միջանցք էր ձգվում, և երևում էր շտապ — շտապ հեռացող Սպիտակ ճագարը: Վայրկյան անգամ կորցնել չէր կարելի: Ալիսը քամու նման առաջ սլացավ ու հասցրեց լսել անկյունում անհետացող ճագարի ձայնը.

— Վա՜յ իմ խեղճ գլխին, վա՜յ իմ խեղճ գլխին, ինչքա՜ն ուշացա:

Ալիսն արդեն մոտեցել էր ճագարին, բայց վերջինս նորից շրջվեց անկյունը: Ալիսը հայտնվեց երկար ու ցածր սրահում, որը լուսավորված էր առաստաղից կախված լապտերների շարքով:

Շուրջը բազմաթիվ դռներ կային, բոլորն էլ փակ: Բայց երբ Ալիսը շրջանցեց սրահը, փորձեց մեկ առ մեկ բացել մեկ մի կողմի դռները, մեկ մյուս, նա տխուր քայլեց դեպի սրահի կենտրոնն ու սկսեց մտածել, թե արդյո՞ք երբևէ իրեն կհաջողվի այդտեղից դուրս գալ: Հանկարծ նա մոտեցավ կարծր ապակուց պատրաստված եռոտանի մի սեղանի, որի վրա Փոքրիկ ոսկե բանալի կար: Ալիսի առաջին միտքն այն եղավ, որ այն դռներից որևէ մեկինն է: Բայց ավաղ, կամ փականքներն էին շատ մեծ, կամ բանալին էր շատ փոքր նա այդպես էլ չբացվեց դռներից և ոչ մեկը: Այնուամենայնիվ, երկրորդ անգամ շրջանցելիս նա դեմ առավ մի ցածր վարագույրի, որ մինչ այդ չէր նկատել, ետևում մոտ տասնհինգ մատնաչափ բարձրության դուռ կար: Ալիսը ոսկե բանալին մտցրեց փականքի մեջ և, ո՜վ զարմանք, հարմարվեց.

Ալիսը բացեց դուռը և տեսավ, որ այն տանում է դեպի ճագարի բնից ոչ մեծ, մի նեղ անցք: Նա չոքեց ու անցքի միջով նայելով տեսավ մի հիասքանչ պարտեզ: Որքան էր ցանկանում դուրս գալ այդ մութ սրահից, զբոսնել երփներանգ ծաղկաթմբերի ու զով շատրվանների մոտ, բայց գլուխն անգամ չկարողացավ մտցնել դռնից:

«Եթե գլուխս էլ մի կերպ հանեմ, — մտածեց խեղճ աղջիկը, օգուտ չունի, միևնույն է, ուսերս չեն անցնի: Ա՜խ, երանի հեռադիտակի պես ծալծլվեի, փոքրանայի: Ինձ թվում է կկարողանայի, եթե միայն ձևն իմանայի»

Ինչպես տեսնում եք, այնպիսի արտասովոր բաներ էին կատարվում որ Ալիսը մտածում էր, թե շատ քիչ բաներ կան իրոք անհնարին:

Այլևս վոքրիկ դռան մոտ սպասելը միտք չուներ: Եվ նա շտապ հետ գնաց դեպի սեղանը, կիսով չափ հույս ունենալով այնտեղ գտնել մեկ ուրիշ բանալի կամ գոնե կանոնների գիրք մարդկանց հեռադիտակի նման ծալծլվելու մասին: Այս անգամ նա սեղանի վրա գտավ մի շիշ (որն, իհարկե, նոր էր հայտնվել), որի վզիկի թղթե պիտակի վրա մեծ-մեծ տառերով գեղեցիկ տպագրված էր. «ԽՄԻՐ ԻՆՁ»:

Հեշտ է ասել՝ «ԽՄԻՐ ԻՆՁ», բայց փոքրիկ խելացի Ալիսը չէր շտապում այդ գործը հապճեպ անել:

— Նախ տեսնեմ, այստեղ «թույն» գրված է, թե ոչ:

Նա շատ հետաքրքիր կարճ պատմություններ էր կարդացել երեխաների մասին, որոնք վառվել, վայրի գազանների կեր էին դարձել և նման տհաճ բաներ, այդ ամենը այն պատճառով, որ փոքրերը հաճախ չէին հիշում մեծերի սովորեցրած հասարակ կանոնները: Օրինակ, եթե շիկացած կրակխառնիչը երկար ժամանակ բռնես, կվառի ձեռքդ, իսկ եթե մատդ դանակով շատ խոր կտրես՝ արյուն կգա: Ալիսը երբեք չէր մոռացել, որ եթե մի կաթիլ խմեր «թույն» պիտակ ունեցող շշից, վաղ թե ուշ անպայման փորը կցավեր:

Բայց քանի որ շշի վրա գրված չէր «թույն», Ալիսը համարձակվեց համտես անել: Հեղուկը նրան դուրեկան թվաց (այն սերուցքով բալի կարկանդակի, անանասի, տապակած հնդկահավի, իրիսի ու տաք կարագահացի համեր ուներ) և շուտով խմեց-վերջացրեց պարունակությունը:

* * *

— Սա ի՞նչ տարօրինակ զգացում է, — գոչեց Ալիսը, — կարծես ծալծլվում եմ հեռադիտակի նման:

Եվ իրոք: Նա դարձավ տասը մատնաչափ, և դեմքը պայծառացավ այն մտքից, որ ինքն արդեն ճիշտ այն չափսին է, որ կկարողանա անցնել փոքրիկ դռնից ու մտնել գեղատեսիլ պարտեզը: Բայց և այնպես սպասեց մի քանի րոպե՝ համոզվելու, որ այլևս չի փոքրանում:

Մեկ էլ տագնապահար մտածեց. «Իսկ եթե այսպես շարունակվի, մոմի պես կհալվեմ-կվերջանամ: Հետաքրքիր է, ինչի՞ կնմանվեմ ես այն ժամանակ»: Նա փորձեց պատկերացնել, թե ինչպիսին կլինի բոցը մոմի հանգչելուց հետո: Ինչքան որ հիշում էր, երբեք նման բան չէր տեսել կյանքում:

Քիչ անց, երբ Ալիսն արդեն համոզվեց, որ այլևս չի կարճանում, անմիջապես որոշեց դուրս գալ պարտեզ, բայց ափսոս, խեղճ աղջիկ, երբ հասավ դռանը, հիշեց, որ մոռացել էր վերցնել փոքրիկ բանալին: Իսկ երբ մոտեցավ սեղանին, ձեռքը չհասավ բանալուն, չնայած ապակու միջից պարզ տեսնում էր: Ալիսը շատ ջանք թափեց մագլցելու սեղանի ոտքերից մեկի վրայով, բայց այն չափազանց սահուն էր, իսկ երբ հոգնեց, խեղճ պստիկը նստեց հատակին ու արտասվեց:

— Իզուր ես լաց լինում, — ինքն իրեն նախատեց Ալիսը, — բավական է, քեզ ասում եմ. հենց այս րոպեին ձայնդ կտրի՛ր:

Սովորաբար լավ խորհուրդներ էր տալիս իրեն (թեպետ հազվադեպ էր կատարում դրանք), երբեմն էլ ինքն իրեն այնպես դաժան էր նախատում, որ աչքերում արցունքներ էին հայտնվում: Նա հիշեց, որ մի անգամ վարձել էր, ապտակել իրեն, որովհետև ինքն իր հետ քրոքեթ խաղալիս խաբել էր: Այս տարօրինակ երեխան շատ էր սիրում երկու հոգու դեր կատարել:

«Հիմա այլևս դա հնարավոր չէ, — մտածեց խեղճ Ալիսը, — այնքան եմ փոքրացել, որ մի կարգին մարդ հազիվ դուրս գա ինձնից»:

Հանկարծ սեղանի տակ մի փոքրիկը ապակե տուփ նկատեց: Շտապ բաց արեց ու մեջը գտավ մի փոքրիկը կարկանդակ, որի վրա հաղարջներով գեղեցիկ գրված էր. «ԿԵՐ ԻՆՁ»:

— Լավ, կուտեմ, — որոշեց Ալիսը, — և եթե սա ինձ մեծացնի, կսողամ դռան տակից, այնպես, որ երկու դեպքում էլ պարտեզ կընկնեմ, իսկ դրանից հետո ինչ ուզում է թող լինի:

Ալիսը կծեց մի պատառ ու ձեռքը գլխին պահած անհանգստացած մտածեց՝ «Մեծանու՞մ եմ, թե՞ փոքրանում: Մեծանու՞մ եմ, թե՞ փոքրանում», որպեսզի զգա փոփոխությունը, բայց խիստ զարմացավ, երբ մնաց նույն չափսին: Հավատացած եղեք, սովորաբար այսպես է լինում կարկանդակ ուտելիս: Սակայն Ալիսն այնքան էր վարժվել տարօրինակություններին, որ կյանքը ձանձրալի ու անիմաստ թվաց, երբ արտակարգ ոչինչ չկատարվեց:

Նա գործի անցավ ու շատ շուտով վերջացրեց կարկանդակը:

Posted in բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: 

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:
Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:
Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:
Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:  Ապակի, պլաստիկ, կավ, թուղթ, փայտ և այլն:
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ: Մարմին – աթոռ, սեղան, մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ: Նյութ – փայտ, ոսկի, պղինձ:
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Պինդ – ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, փայտ, ապակի:

Հեղուկ – ջուր, նավթ:

Գազային – գոլորշի, թթվածին:

Posted in Մայրենի

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր։

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Բանաստեղծությունը Paint-ով նկարի՛ր։

Պատկերի նախադիտում
Posted in Հայրենագիտություն

Երևանի պատմության թանգարան

Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի:

1994-1997թթ. թանգարանը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.`   Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում:2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը Երևանի քաղաքապետարանի հետ միասնական ճարտարապետական համալիր է ձևավորում: 

Թանգարանում  պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։

Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։

Posted in Uncategorized

Աշխատանք գիրք-տետրով

Գրիր բառեր, որոնք պատասխանում են ինչպիսի` հարցին։

Ուժեղ սառնամանիք, հորդառատ անձրև, անհասկանալի դաս, օգտակար դպրոց, զարմանալի նվեր, վառ արև։

Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա`ցողիկը։ Նրա տերևները մազմզուկներով են պատված։ Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ։ Գիտենք, որ միջատները տերև են ուտում։ Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։ Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին։ Բռնելուց հետո ասես կուլ է տալիս։ Ահա այդպես է բույսը միջատ ուտում։

Posted in բնագիտություն

Հող

Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն է:

Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը:

Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց:

 Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով:

Հողը հաճախ ենթարկվում է  քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:


Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:

Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց:  Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում  են նրա բերրիությունը:

Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ  այն պարարտացնում են:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության:

Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք  տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը:


Որքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան  հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:


Երկրի  վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք  է պահպանենք այդ հարստությունը:

Հարցեր
1Փորձենք պարզել, թե ինչի՞ց է կազմված հողը: Հողը կազմված է՝ ավազից, ջրից, հումուսից, կավից և ջրի մեջ եղած հանքային աղից։ Նաև հողի մեջ կա օդ և օդն է հողի հատիկները պինդ պահում։ 

Posted in Մաթեմատիկա

Թվի մաս գտնելը

Դասարանական առաջադրանքներ

1․ Գտի՛ր թվի նշված մասը

35-ի  մասը 35:7×1=5

426-ի  մասը 426:6×1=71

162-ի  մասը 162:9×1=18

2000-ի  մասը 2000:10×1=200

2․ Հաշվի՛ր

360լ-ի   մասը 360:12×1=30

510 -ու   մասը 510:17×1=30

480կմ-ի   մասը 480:16×1=30

3․ Ավտոմեքենան պետք է անցներ 240կմ ճանապարհ։ Ճանապարհի  մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։ 240:3×1=80  240-80=160կմ

4․ Արտահայտի՛ր նշված միավորներով։

 մ =100:5×1=20 սմ

 մ = 100:20×1=5սմ

 կմ =1000:25×1=40 մ

 կգ = 1000:5×1=200 գ

5․ Արտահայտի՛ր նշված միավորներով։

Advertisementsabout:blankREPORT THIS AD

2405մլ=2լ405մլ

7006մլ=7լ006մլ

7041=7լ041մլ

6․ Աննան 24 տետրի համար վճարեց 560դրամ ավելի, քան Անին՝ նույնպիսի 16 տետրի համար։ Արան որքա՞ն պետք է վճարեր 12 տետրի համար։24-16=8 560:8=70 12×70=840

7․ Ջրավազանում կար 9600լ ջուր։ Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի քառորդ մասը։ Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում։ 9600:4=2400  9600-2400=7200

8․ Ավտոբուսը 4ժ-ում անցավ 240կմ ճանապարհ։ Ավտոմեքենան այդ նույն ճանապարհը քանի՞ ժամում կանցնի, թե գնա ավտոբուսից 20կմ/ժ –ով արագ։240:4=60  60+20=80  240:80=3

Տնային առաջադրանքներ

1․ Գտի՛ր թվի նշված մասը

30-ի    մասը: 30:2×1=15

     164-ի   մասը: 164:4×1=41

      3000-ի    մասը:3000:100×1=30

2․ Հաշվի՛ր

240կգ-ի   մասը240:5×1=48

420դրամի   մասը 420:6×1=70

18ժ-ի   մասը 18:3×1=6

3․ Աննան գնել էր 800գ կարագ, որի  մասն օգտագործեց թխվածքի համար։ Որքա՞ն կարագ նա օգտագործեց թխվածքի համար։ 800:5×1=160

4․ Արտահայտի՛ր նշված միավորներով։

 տ = 1000:8×1=125կգ

 ց = 100:4×1=25կգ

 ր = 60:5×1=12վ

 ժ = 60:20×1=3 ր

 օր =24:12×1=2 ժ

5․ Արտահայտի՛ր նշված միավորներով։

3160դմ=31մ60դմ

5050սմ=5մ50սմ

6007սմ=600մ7սմ

6․ 20լ բենզինն արժե 9600դրամ։ Որքա՞ն պետք է վճարել ավտոմեքենայի բաքը 35լ բենզին լցնելու համար։  9600:20=480  480×35=16800 

7․ Աննայի մտապահած թվի և 145-ի գումարը 6 անգամ մեծ է 62-ից։ ո՞ր թիվն է մտապահել Աննան։  62×6-145=227

Posted in Մայրենի

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

  • Կարդա՛ Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․» բանաստեղծությունը։

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

  • Հարցեր և առաջադրանքներ

1․ Պատմի՛ր բանաստեղծությունը:
2. Բանաստեղծությունը վերնագրի՛ր։Ձկնիկի և առվակի խաղը
3. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

-Բարև, առվակ! ԱՐի գնանք խաղանք միասին

-Ոչ, ես զբաղված եմ, ես դեռ պետք է բույսերը ջրեմ, ծաղիկներին արթնացնեմ, ոչ այսօր

-Էհհ, լավ, ուրիշ օր

Եվ չնկատեց թե, ինչպես ձկնիկը առվու հետ գնաց բույսերը ջրելու, նա ուրախացավ։