Posted in Հայրենագիտություն

Կոնդ թաղամաս

Երևանի պահպանված վերջին թաղամասներից է՝Կոնդը։ Կոնդը իր անվանումը ստացել է Կոնդ անվան թարգմանությունից, որը նշանակում է՝ երկարաձիգ։ Այնտեղ նեղ փողոցներ են, բարձրահարկ շենքեր։ Կոնդի կառուցվածքը թվագրում է մոտավորապես 18-րդ դարի։ Կոնդով շրջելով, կարելի է տեսնել յուրօրինակ կառույցներ։ Կոնդը հայտի է դարձել իր հին շենքերով, հին կառույցներով։ 19-րդ դարում Կոնդում ապրել են հարուստ ընտանիքներ, որոնք իրենց կառույցներով փորձել են առանձնանալ։ Կոնդը առանձնանում էր իր նեղ փողոցներով։ Ժամանակին Կոնդը շատ հայտնի է եղել իր այգիներով։ Կոնդը ունի բազմաթիվ պատմություններ իր խնձորի այգիների մասին։ Հին ժամանակներում Կոնդը նաև անվանում էին Երևանի մայրաքաղաք։ Հայտնի կառույցներից էր նաև, Կոնդի մսկիթը։ Այնտեղ պահպանվել էր նաև կապույտ մսկիթը։ Կոնդում էր գտնվում մսկիթը, որը կապույտ մսկիթից ավելի հին էր։

Կոնդից հետո Երևանին ուրիշ հայացքով ես նայում: Ամեն անկյունում բաց դռներ կան, մեկի բակը մյուսի ճանապարհն է, տանիքի վրա պատ է բարձրանում, իսկ տեսարանը «խաթարում» են բարեկարգ ու նորաշեն տները:

Մասնագետները կարծում են, որ մայրաքաղաքի չխաթարված պատկերը և հին քաղաքային միջավայրը Երևանի Կենտրոնում գտնվող Կոնդ թաղամասում են պահպանվել:

«Կոնդը Երևանի վերնակուլյար թաղամասերից ամենահինն է ու միակը, որ պատմական արժեք ունի»,- ասում է ճարտարապետ Սևադա Պետրոսյանը: 1960ականներին ստեղծված «վերնակուլյար» տերմինը թարգմանաբար նշանակում է տեղային, ժողովրդական, հարազատ:

Ճարտարապետները համարում են, որ Կոնդի տեսքը՝ փողոցների կառուցվածքը, քաղաքային հյուսվածքը, անփոփոխ մեզ է հասել 18-րդ դարից: Այն ձևավորվել է առանց ճարտարապետական նախագծերի, ժամանակի ընթացքում:

Posted in բնագիտություն

Բակտերիաների դերը բնության մեջ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Մաս 2
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների: Ամեն տեղ բակտերիաներ կան։
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն, նրանք սնվում, շարժվում, բազմանում են,նրանք նաև լիքն են նաև այլ հատկություններով:
  3. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:
  4. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից: Նրանց կառուցվածքի հաշվին։
  5. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք: Մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  6. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:
  7. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ:Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։
Posted in Մայրենի, թեստ

Թեստային աշխատանք․ 26․04․2023թ․

images

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Եղբայր, հարյուր, պատմվածքը, հեքիաթի
  2. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

 ա/ գեղեցիկ-սիրուն
բ/ շատ-բազմաթիվ
գ/կախարդական-դյութական

դ/ մեծ-խոշոր

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին: Բայց մենք հասկանում ենք, թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա։ Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

7.  Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ:

8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։Նրանք սիրում էին թվեր։

9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին: : Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

10. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:

Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Posted in Հայրենագիտություն

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Անցյալ շաբաթ, գնացել էինք <<Երևանի Էրեբունի վարչական շրջան>>, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան որպեսզի ամփոփենք «Հին և նոր Երևան քաղաքի պատմությունը» թեման, որը շաբաթներով ուսումնասիրել ենք։

Մեզ պատմեցին Երևանի մոտ 3000 տարվա պատմությունը։

Հին ժամանակներում Հայաստանը եղել է 10 անգամ ավելի մեծ, իսկ հիմա 10 անգամ փոքր է։ Տարածքներից մեծ մասը գտնվում է Թուրքիայում և մնացած մասը Իրանում (Պարսկաստանում):

Այնտեղ անկեղծ շա՜տ հետաքրքիր էր։ Տեսանք 3 սեպագիր արձանագրություններ (Էրեբունի ամրոցի վկայականը), մի քանի աստվածների պատկերները, տեսանք թե որտեղ էին պահում գինին և գարեջուրը,կաին նաև տարազներ ,զարդեր,հի՜ն մետաղադրամներ և այլն․․։

Քայլքով բարձրացանք Արին-Բերդի  բլուր՝ տեսնելու գեղեցիկ ԵՐԵՎԱՆԸ։

https://www.youtube.com/channel/UCDl43MVfZ0tbgcmm6vGOrUg?embeds_euri=https%3A%2F%2Ffloradav82.wordpress.com%2F&feature=emb_ch_name_ex

https://www.youtube.com/channel/UCRhi5jMdmIrceSpCy9awbJw?embeds_euri=https%3A%2F%2Ffloradav82.wordpress.com%2F&feature=emb_ch_name_e

Posted in Մայրենի

Եղեգնուհին

  1. Կրկնի՛ր Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը, դերերով պատմե՛լ սովորիր: Բակում կամ դասարանում խմբերով խաղալու-բեմադրելու ենք հեքիաթը: 
  2. Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի առաջադրանքները կատարի՛ր՝
  • Բացատրի՛ր եղեգնուտ-Եղեգով պատված տեղ, բոշա-գնչու, չոլեչոլ-Չոլեչոլ գցել, շուշաբանդ-ապակեպատ, նաժիշտ-աղախին, խարդախություն-խաբեբայություն, ուռկան-Ձուկ որսալու ցանցահյուս, ընծա-իր՝ առարկա և , որ ձրիաբար տրվում Է մեկին իբրև սիրո՝ բարեկամության արտահայտություն, նվեր, ճարահատյա-Ճարահատված, ճարը կտրած, եղելություն-դեպք բառերը:
  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:Թագ + ավոր,  թագ + ուհի, խարդախ + ություն:
  • Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:

Մաս 1-Ինչո՞ւ էր ասում թագավորի տղան, որ պետք է այնպիսի աղջիկ ուզի, որ
հոր ու մոր ծնունդ չլինի։

Մաս 2-Ինչո՞ւ վատություն արեց բոշան թագավորին։ Ի՞նչ օգուտ ստացավ դրանից։

Մաս 3-Ինչո՞ւ հենց բոշան ցանկացավ ձուկը ուտել: Ինչո՞ւ էր թագավորի որդին տխուր, եթե նա չէր ուզում ամուսնանալ։

Մաս 4-Ինչպե՞ս չնկատեց բոշան, որ կոկը թռավ պառավի տուն։ Ինչո՞ւ Եղեգնուհին որոշեց պառավի տանը թաքնվել։

Մաս 5 Ինչո՞ւ Եղեգնուհին ուրիշի տանը մաքրություն արեց։ Ինչո՞ւ էր բոշան տրտնջում։

  • Հեհիաթի մասերը վերնագրի՛ր:

Մաս 1-Եղեգնուհու արկածների սկիզբը

Մաս 2-խաբեբա բոշան

Մաս 3-ձկան մահը

Մաս 4-Եղեգնուհու վերածնունդը

Մաս 5-չարը՝հեջ, բարին՝մեջ։

  • Ուռկան,  ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:

Ուռկաններ

Ձկներ

Ավազաններ

Ձկնորսներ

  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:

Հեշտ-ածական

  • Հեքիաթի որևէ հատված նկարի՛ր(paint-ով կամ այլ ծրագրով, կարող ես նկարել)։
Posted in русский язык

Фигурное катание

Относится к сложно координационным видам спорта. Основная идея заключается в передвижении спортсмена или пары спортсменов на коньках по льду с переменами направления скольжения и выполнении дополнительных элементов (вращений, прыжков, комбинаций шагов, поддержек и др.) под музыку.

В 1908 и 1920 годах соревнования по фигурному катанию прошли на летних Олимпийских играх; фигурное катание было первым из зимних видов спорта, попавших в олимпийскую программу. С 1924 года фигурное катание неизменно входит в программу зимних Олимпийских игр.

C 1886 года и по настоящее время официальные международные соревнования по фигурному катанию, такие как чемпионат мира, чемпионат Европы, чемпионат Четырёх континентов и другие проходят под эгидой Международного союза конькобежцев.

Фигурное катание является из самых «старых» видов спорта.

Коньки получили свое название из-за того, что раньше их переднюю часть украшали фигуркой головы коня.

Короткая юбка у фигуристок появилась еще в 19 веке.

В 1838 году появился учебник для фигуристов, который назывался «Зимние забавы и искусство бега на коньках».

Фильм про фигурное катание <<Тоня против всех>>

Моя любимая фигуристка это Александра Трусова

Александра Трусова снялась с этапа Кубка России (и правильно сделала) - МК

Когда я была маленькой, мы с учителем пошли на фигурное катание. Это был мой первый раз. У меня не получилось но в конце у меня получилось!. Мне очень понравилось и после этого мой любимый спорт стал фигурном катанием.

Мне очень нравится смотреть парное фигурное катание, танцы на льду. Фигуристки –бывают красивые, Нужно иметь очень хорошую физическую подготовку , собранность и чувство равновесия.

Posted in Մայրենի, թեստ

Ինքնաստուգում․19․04․2023թ․

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: Ես իմացա որ, ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին, Նրանք դնում էին 10-40 ձու, դինոզավրերը ձվադրել են գետնի վրա:

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ-Գույնզգույն, բազմագույն, բազմերանգ։ Սաղարթ-տերև, ճամփա-շավիղ, կածան, արահետ։ մտածել-դատել, կշռադատել, խորհել, խորհրդածել։

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ, ամենամեծ, բարի, արևելք

Էգ-արու

Ամենամեծ-ամենափոքր

Բարի-չար

Արևելք-արևմուտք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել, ասֆալտապատ, վայրէջք, սաղարթախիտ

Ոսկեզօծել-ոսկեգույն դարձնել

Ասֆալտապատ-ասֆալտով ծածկել

Վայրէջք-Դեպի վայր իջնելը

Սաղարթախիթ-Խիտ սաղարթ ունեցող

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ, օր, ոսկի, եղբայր

Երբեք

Կեսօր

Ոսկեզարդ

Հորեղբայր