Posted in Մայրենի

Ուսումնական գարուն

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):

Աշխարհի շուրջը 80 օրում։

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Այդ օրը, երեկոյան ժամը իննին, մայրաքաղաքի ոստիկանապետը հետևալ բովանդակությամբ մի հեռագիր ստացավ․

Սուեզից Լոնդոն

Ռովենի ոստիկանապետին, կենտրոնական վարչություն, Սքոթլենդ հրապարակ։

Հետապնդում եմ բանկի գող Ֆիլեաս Ֆոգին։ Անհապաղ ձերբակալման հրամանագիր ուղարկեք Բոմբեյ (Անգլիական Հնդկաստան)։

Խուզարկու Ֆիքս>>։

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Ֆիլեաս Ֆոգ, Ժան Պասպարտու,Դետեկտիվ Ֆիկս։

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Ինձ շատ դուր եկավ այս գիրքը, ես էլ չեմ հասկանում ինչու։

  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

«Աշխարհի շուրջ 80 օրում» գրել է’ Ժյուլ Վեռնը, որում գլխավոր հերոսը’ Ֆիլեաս Ֆոգն է և նրա օգնականը’ Ժան Պասպարտուն։ Ֆիլեաս Ֆոգը նրա նման ուժեղ քարտ խաղացողների հետ գրազ է գալիս, որ նա կարող է 80 օրում Երկիր մոլորակի տրամագծով անցնել։ Նրանք կատարում են շուրջերկրյա ճամփորդություն Անգլիայից սկսած ապա Ֆրանսիաով և Իտալիայով դեպի Եգիպտոս այնտեղից սուեզ կանալով դեպի Հնդկաստան որտեղ’ Ֆիլիաս Ֆոգը ծանոթանում է’ Աուդաի հետ ում պատրաստվում էին վառել, բայց Ֆոգը փրկում է նրան և նրանք  սայլակներով և փղերով  Բոմբեից Գանկոկ են հասնում, որտեղից էլ շոքեքաշով դեպի Յոկոհամա, ապա այնտեղից դեպի Սան Ֆրանցիսկո, որտեղից գնացքով գնացին դեպի Նյու Յորք և այնտեղից վերջապես մեկնեցին դեպի Անգլիա։

Posted in Մայրենի, Uncategorized

Գործնական քերականություն

Գոյականի տեսակները

  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • նյութական և վերացական գոյականներ

Գրի՛ր վարժությունները։

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Հասարակ

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Հատուկ

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ:

Նաիրա, բժշկուհի, հայր,ուսուցիչ,կին:

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում Սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս ։։անձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան: Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ …. և ….:

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Վերքս (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:

Քույրս (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Թափառականը (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Նապաստակը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

Կատուն (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

Նրա թոռնիկը(ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Posted in Մայրենի

Փոքր Մհեր

Վանի տիրակալ Իշպուինի և նրա որդի՝Մենուայի օրոք շարունակվեցին մի շարք բարեփոխումներ, որոնց շնորհիվ Վանի թագավորությունը փոքրիկ պետությունից վերածվեց հզոր պետության իսկ հետո նաև աշխարհակալության։ Այդ բարեփոխումների մեջ բացառիկ կարևոր նշանակություն ունեն կրոնական բարեփոխումը որը ամբողջ երկիրը միավորեց մեկ միասնական դիցարանի Իշխանության բերքով, այսինքն տարբեր հավատալիքներ ունեցող շրջանները միավորվեցին մեկ միասնական դիցարանի շուրջ։ Դիցարանը քանդակվեր ժայռի վրա , որն այն ժամանակաշրջանում կոչվում էր Խալդյան դարպաս, իսկ հետագայում ժողովուրդը կոչեց <<Մհերի դուռ>> կամ Ագռավաքար։

ՄՀԵՐԻ ԴՌԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Դռան վրայի ժայռափոր արձանագրության մեջ պատկերավոր նկարագրված է Վանի թագավորության դիցարանը՝ աստվածներ, աստվածուհիներ, «սրբություններ» և այլն։ Դիցարանի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունեցել է իր սրբատեղիները, որտեղ մարդիկ երկրպագել են նրանց։ Այդ վայրերը, բացի պաշտամունքային դեր կատարելուց, եղել են նաև գիտության, մշակույթի խոշոր կենտրոններ:

Մեր էպոսը՝Սասունցի Դավիթը, սկսում է նախամայր դիցուհի Ծովինարի անարատ հղիանալուց, որն ունենում է երկվորյակներ՝Սանասարին ու Բաղդասարին։ Էպոսն ունի 4 ճյուղ՝առաջին ճյուղը Սանասարն ու Բաղդասարն են,որին հաջորդում է մեծ Մհերի ճյուղը, այնուհետև գալիս է Սասունցի Դավթի ճյուղը, իսկ վերջում եզրափակվում է էպոսը փոքր ՄՀերի ճյուղով։

“Էպոսի համաձայն, փոքր Մհերը չափահաս դառնալով, գնում է գտնել իր հորը՝Սասունցի Դավթին, որն արդեն 7 տարի է ինչ հեռացել էր Գյուրջիստան։ Ճանապարհին նրանք հանդիպում են, սակայն չեն ճանաչում միմիյանց և մենամարտում են։ ՄՀերի բասկաբանից Դավիթը ճանաչում է իր որդուն, որին այնպես էլ չի ներում հոր հետ մենամարտությունը, և անիծում որ նա լինի անմահ և անժառանգ։ Դավթի մահից հետո, փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Դրանից հետո նա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց․․․կատարվում է հոր անեծքը․ Մհերը մնում է անժառանգ, Գոհարը մահանում է։ ԵՐկար թափառումներից հետո, Մհերը եկավ ժայռի մոտ որն Ագռավաքար էր կոչվում, զարկեց թուր կեծակիով, ճեղքեց այն ու Քուռտիկ Ջալալի նժույգի հետ մտավ ժայռի մեջ ու փակվեց։ Այդ օրվանից ժայռը նրա անվամբ կոչվում է ՄՀերի դուռ։ Անարդարությամբ լցված հողը չեր դիմանում արևային հերոսի ոտքերի տակ ու նա փակվեց ժայռում։ “անի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Ասում են որ մենակ մի հովիվ է կարողացել տեսնել փոքր Մհերին ու նրանից իմացել որ դուրս չի գալու ժայռից այնքան ժամանակ, երբ չարը վերանա աշխարհից։ Պատմում են նաև որ վարդավարի ու համբարձման տոներին ագռավաքարից ջուր է հոսում, և ժայռի մեջից լսվում է․․․Քուրկիկ Ջալալիի խրխնջոցը․․։

Posted in Մայրենի

Թուխիկը

Պատմի՛ր Վ․ Անանյանի «Թուխիկը» պատմվածքը։

Հետևյալ բառերը բաղադրիչների բաժանի՛ր, գրի՛ր կազմութունը (պարզ, բաղադրյալ (ածանցավոր, բարդ, բարդածանցավոր))` բժիշկ, թռչնային, գերեզմանատուն, կողմնացույց, քաղաքային, երամ, որսորդ, ճաշարան, փետրավոր, ագռավ, հողաթումբ, քարսիրտ։

Բժիշկ-

Թռչնային-ածական, թռչուն+ային։

Գերեզմանատուն-գերեզման+ա+տուն, բարդ

Կողմնացույց-կողմն+ա+ցույց, բարդ

քաղաքային-քաղաք+ային,ածանցավոր

երամ-պարզ

որսորդ-որս+որդ,ածանցավոր

ճաշարան-ճաշ+արան,ածանցավոր

փետրավոր-փետր+ավոր,ածանցավոր

ագռավ-պարզ

հողաթումբ-հող+ա+թումբ,բարդ

քարսիրտ-քար+սիրտ,բարդ

Posted in Մայրենի

Տնային առաջադրանք

Կարդա՛ Վ․ Անանյանի «Թուխիկը» պատմվածքը։ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր,

Ծերպ — ճեղք, բացվածք, արանք

թուխ — սևամաս, թուխիկ

թախանձել — խնդրել ,աղաչել,պաղատել

Պատմվածքից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Գոյական-բժիշկ, ծառ, ագռավ, ճաշ,տուն։

Ածական-քարասիրտ, հին, քաղաքային,  փետրավոր, սուր։

Բայ-անցել, կանչել, թառել, թռչել, քարացել։

Posted in Մայրենի

Տնային առաջադրանքներ

  1. Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է․․․ Ե. Չարենցի մասին կենսագրական հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր  համացանցից, տեսանյութով, ռադիոնյութով կամ պատումով պատմի՛ր-ներկայացրո՛ւ (կարող են պատմել-ներկայացնել, ընթերցել նաև ընտանիքիդ անդամները): Դուրս գրածդ տեղեկությունը սովորի՛ր, որպեսզի  դասարանում ներկայացնես ընկերներիդ։

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:

Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:

  1. Կրկնի՛ր Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանստեղծությունը։

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն(բարն) եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրըվառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Գրի՛ր վարժությունները

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

Գոյական

Կաղնի

Աղջիկ

Գետ

Բուք

Ճշմարտություն

Գայանե

Տուն

Կատու

Հայաստան

Կաղամբ

Հեռուստացույց

Հայաստան

Վարդ

Վարդուհի

Լիճ

Ալիք

Մարտ

Մարտակարք

Կառապան

Հեծանիվ

Պատմություն

Թռչուն

Թռիչք

Բարեկամական

Գարուն

Արև

Երկար

Ածական

Հայտնի

Մեծ

Կանաչ

Բարի

Տգեղ

Անտուն

Բարկացոտ

Գունավոր

Հետաքրքիր

Փշոտ

Հզոր

Բարձր

Հմուտ

Մարտական

Ալ

Պատմական

Խիզախ

Բարի

Բարեկամական

Շքեղ

Գարնանային

Արևոտ

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա Բ

Մեծ — մեծանալ

բարձր — բարձրանալ

չոր — չորանալ

չար — չարանալ

Ա՝ածական։

Բ՝բայ։

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ (ածական) խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում (բայ) է:

Ի՞նչ պատկեր. ուղիղ (ածական) գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, (բայ) որ պատկերը ճիշտ ստացվի:

Այդ քաղաքում մի բարի (ածական) հսկա էր ապրում: Հսկան բարիացավ (բայ) ու երեխաներին այգի հրավիրևց:

Աղջիկը շատ գեղեցիկ (ածական) էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր (բայ) օր օրի:

Գոռոզ (ածական) արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր (բայ) իր արած գործով ու հաղթանակներով:

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

ածական-ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայճառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա։

գոյական-ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ։

բայ-վազել, թռթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծե

Posted in Մայրենի

Հայրենիքում

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր(կրկնի՛ր-վերհիշի՛ր), կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպեսաստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
    Ձյունապատ-ձյուն+ա+պատ-բարդ բառ
    մանկական-մանկ+ական-ածանցավոր բառ
    աստղային-աստղ+ային-ածանցավոր բառ
    անհուն-ան+հուն-ածանցավոր բառ
    ձյունոտ-ձյուն+ոտ-ածանցավոր բառ
    իրիկնամուտ-իրիկն+ա+մուտ-բարդ բառ
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

Աչեր-աչքեր

Մրմունջ-Մեղմ՝ ցածր ձայն, մրմնջոց, շջնջոց:

Անուրջի-Երազ, տեսիլք:

  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Գոյական

Լճեր

Լեռներ

Ձյունոտ 

Թափանցիկ

Գիշեր

Ածական

Ձյունոտ 

Աստղային

Թափանցիկ

Ձյունապատ

Հին

Բայ

Լսում

Նայում

Կանչում 

Զարթնել

Ծածկել

Posted in Մայրենի

Տնային առաջադրանք

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերն իր հայրիկի մասին։ Հուշերից դո՛ւրս գրիր ուղղագրական բառեր, որոնց գրությունը կարծում ես քեզ համար բարդ է, գրելիս կսխալվեիր։

Պերճ

Նվարդ

Դվարցովայա

Անտրտունջ

Ակնածանքով

Posted in Մայրենի

Գիտե՞ք, որ գարուն է արդեն․․․

Օրերից մի օր, ընկերուհուս հետ, նստած էի բակում, խոտերի վրա։ Նստած էինք, լուռ ու մունջ, մեկ էլ արև դուրս եկավ։ Արևը ժպտաց ու հարցրեց․

-Աղջիկներ, ինչո՞ւ եք այսքան տխուր նստած։

Մենք էլ պատասխանեցինք․

-Դեե, այնքան մռայլ էր, շատ խամրած էր երկիրը, արև, հենց դու եկար, ամեն ինչ հանգստացավ, ամեն ինչ պարզ դարձավ․

—Ես շատ ուրախ եմ!

Մենք որոշեցինք գնալ տուն։ Անցավ հինգ ժամ․․․։

—Ահա, բայց տես, արևը ոնց-որ մարդ լինի, մի օր կողքդ է, մի օր չէ․․․։

Նայեցի պատուհանին, դրսում մարդ չկար։ Հիշեցի, երբ արևը դեռ կար, մարդիկ ուրախ էին ու խնդուն․․։

Վեց ամիս անց․․․։

—Աննա, նայիր, արևը եկավ։

—Վայյ, արի գնանք իր մոտ։

Նրանք գնացին իր մոտ, նա ասաց․

-Երեխաներ, վերջին անգամ ձեզ տեսնեմ ու գնամ, ձեզ կկարոտեմ, կհանդիպենք երեք ամսից․․․։