Posted in 5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես

Ելքի ստուգատես․ առաջադրանք 5

Լեզվական կարողություններ և հմտություններ

Ա) Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրի՛ր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Առավոտյան արթնանում եմ, պատրաստվում, հետո գնում եմ դպրոց, դասերից հետո գնում եմ տուն, հանգստանում, հետո գնում եմ պարի, պարից հետո մի քիչ հեռախոս եմ նայում և տնայիններս անում, հետո քնում եմ։

Բ) Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարի՛ր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։

Իմ սիրելի երգչուհին և դերասանուհին՝ Մերի Քոչարյանն է։

Իսկական անունը-Մերի

Ազգանունը-Քոչարյան

Ծնվել է-2003թվ. հուլիսի 10-ին Տար.20

Մասնագիտությունը-Դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի։

Ծննդավայրը-Հայաստան, Երևան ։

Հայտնի դերը-նվագախմբի երեխաները (Նանե)։

Գ) Տեքստի համար մտածի՛ր երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։

Ջ․ ՌոդարիՃանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։ Կատուն պատուհանից դուրս էր նայում և մտածում, որ ինքը սովորական կատու չէ, որ ինքը կատու էր, ով ունի մեծ հետաքրքրություն, դա թվերն էին, նա մաթեմաթիկոս էր։ Ակնոցները օգնում էին նրան կենտրոնանալ թվերի և հավասարումների վրա, որոնք աննդհատ նրա մտքում էին։ Երբ գնացքը հասավ Բոլոնիա, նա իւավ և խառնվեց մարդաշատ քաղաքի ամբոխի մեջ, նա եկել էր այստեղ մասնակցելու կարևոր մաթեմատիկական կոնֆերանսի, որտեղ նա պետք էր ներկայացնել իր մաթեմատիկական հմտությունները։

Posted in 5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես

Ելքի ստուգատես․ Առաջադրանք 4

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին:

Ես գիտեմ, որ այնտեղ ավելի շատ են լինելու ժամերը, նոր առարկաներ են ավելանալու, ճանաչելու ենք ավելի շատ ուսուցիչների և այլ շա՜տ բաներ։

  • Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել Միջին դպրոց:

Այո, շատ եմ ցանկանում։

  • Թվարկի՛ր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին:

Ընկեր Լաերտ, ընկեր Անժելա, ընկեր Հասմիկ, ընկեր Գուրգեն, ընկեր Ալիս, ընկեր Միքայել, ընկեր Դանիել։

  • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը:

Ինձ թվում է, որ պետք չէ ոչինչ փոխել, Միջին դպրոցը շատ լավն է։

Posted in 5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես

Ելքի ստուգատես․ Առաջադրանք 3

Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշի՛ր դպրոցը։

Ես հաճախում եմ այս դպրոց առաջին դասարանից։

  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չես մոռանա, ինչո՞ւ:

Ես կարևորում եմ իմ ուսումը, ես երբե՜ք չեմ մոռանա իմ սիրելի ուսուցիչներին և իմ ամենահավես դասընկերներին։

  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որ քեզ հետ դպրոցից տանում ես։

Հոգատարությունը, գիտելիքս, ընկերասիրությունս, ջերմությունս և բարությունս։

  • 3-րդ դասարանցիներին գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցես նրանց:

4-5-րդ դասարաններում ամեն առարկա ունենալու է իր ուսուցիչը, այդ ժամանակաշրջանը շատ կարևոր է ձեր ուսման համար, դրա համար պետք է լավ սովորեք։

  • Հյուսիսային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարի՛ր, տեղադրի՛ր ու գրի՛ր՝ ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․

Ես տնկել եմ բույս, բայց ցավոք նկարը չունեմ։

  • Պատրաստի՛ր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Հյուսիսային դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներիդ խնդրի՛ր մի քանի նախադասությամբ խոսել քո ուսումնական գործունեության մասին Հյուսիսային դպրոցում, իսկ դու նկարի՛ր կամ ձայնագրի՛ր, հղումն էլ տեղադրի՛ր բլոգումդ:

Առաջադրանքը կատարի՛ր երկու-երեք օրվա ընթացքում, տեղադրի՛ր «5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես» բաժնում։

Posted in 5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես

Ելքի ստուգատես․ Առաջադրանք 2

Աշխատանքի ուղղություններ

Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը

Ես ընտրել եմ Լաերտ Գրիգորյանի բլոգը։

Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ

Բարև ձեզ։ Ես Լաերտ Գրիգորյանն եմ ծնվել եմ Երևանում ու մինչ օրս ապրում եմ այստեղ , սովորում եմ Պոլիտեխնիկական համալսարանում, փոքրուց ունեցել եմ սեր դեպի արվեստը՝ սովորել եմ Ստեփան Ջրբաշյանի երաժշտական դպրոցում հետո հաճախել եմ Հայրիկ Մուրադյանի անվան Վան ազգագրական երգի֊պարի խմբակ։ Սովորելուն զուգահեռ հաճախել եմ սպորտի 《Կուդո》ճապոնական մարտարվեստի խմբակ։ 2016֊2018թ ծառայել եմ հհ բանակում ծառայությունն ավարտելուց հետո վերականգնվել եմ հհ ՀԱՊՀ֊ում որին զուգահեռ աշխատել եմ որպես բարմեն։

Գրել, թե բլոգի հեղինակը ինչ առարկա է դասավանդում

Ընկեր Լաերտը դասավանդում է պար։

Գտնել բլոգի բաժինները, ուսումնասիրել դրանք, դուրս գրել այն բաժինները, որոնք կարող են ձեզ հետաքրքրել։

Բաժինները՝

Ինձ հետաքրքրեց <<Նռանե>> բաժինը։

Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի տերը ուր է ճամփորդել

Ընկեր Լաերտը ճամփորդել է՝ԱՐատեսում, Գեղակերտում և այլ շատ տեղերում։

Ուսումնասիրել բլոգի արտաքին տեսքը, կարծիք գրել դրա մասին։

Ինձ շատ դուր եկավ ընկեր Լաերտի բլոգը, ընտրված թեման գեղեցիկ է։

Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։

Posted in 5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես

«Ելք» ստուգատես. Առաջադրանք 1

  • Տեղադրի՛ր բլոգի հղումը, գրի՛ր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դի՛ր վերնագրի վրա:

Բլոգիս հղումը։

Առաջին հրապարակումը։

  • Գրի՛ր, թե քո բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործվում և ինչու:
  1. 5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես
  2. Русский язык 5-ый класс
  3. English
  4. English 5th grade
  5. русский язык
  6. Ամանոր
  7. Առաջին ուսումնական շրջան
  8. Երկարօրյա
  9. Ինքնաստուգում
  10. Կինո-ֆոտե
  11. Հայրենագետ-թարգմանիչների ջոկատ 2024
  12. Հայրենագետների ջոկատ
  13. Հայրենագիտություն
  14. Հաշվետվտվություն
  15. Ձմեռային ճամբար 2024
  16. Ձմեռային ճամբարի ամփոփում
  17. Ճամփորդություն
  18. Մաթեմատիկա
  19. Մաթեմատիկայի ստուգատես
  20. Մայրենի
  21. Մայրենիի ստուգատես
  22. ամփոփում
  23. անհատական պլան
  24. բնագիտություն
  25. թեստ
  26. իմ գրադարանը
  27. լոգո
  28. խնամք
  29. հետաքրքիր նյութեր
  30. հորինուկներ
  31. ճամբար
  32. մարմնամարզություն
  33. նամակ
  34. ուսումնական գարուն
  35. ուսումնական շրջան
  36. Uncategorized

Իմ ամենաքիչ օգտագործված բաժինը՝խնամքն է, որովհետև դա բացել էի մեկ վիդեոի համար։

  • Ներկայացրո՛ւ որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում (եթե այդպիսին կա) և գրի՛ր, թե ինչու ես հավանում:

Ես հավանում եմ Անուկա Հովհանիսյանի բլոգը , որովհետև իմ կարծիքով նրա բլոգը շատ կազմակերպված է և գեղեցիկ է։

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներիդ վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ: