Posted in Մայրենի

Զգայարաններ

Եթե տեսողություն չունենաինք մենք կույր էինք լինելու։ Եթե լսողություն չունենաինք խուլ կլինեինք և այլն։

Մարդն ունի 5 զգայարան։ Լսողություն,տեսողություն,շոշափելիք,համ, հոտ։

Մարդու հոտի օրգանը քիթն է: Նա զգում է մոտավորաապես 5.000.000  հոտ: Մենք ճանաչում ենք այդ հոտերից 10.000-ը:

Մարդու համի օրգանը լեզուն է: Լեզուն մեզ օգնում է համ զգալ։

Լսողության օրգանը ականջն է։ Ականջով մենք կարող ենք լսել թե ինչ է կատարվում մեր կողքը։

Առանց այս բոլոր զգայարանների մենք չէինք կարող ապրել։

Posted in Մայրենի

Գարնանային արձակուրդներ

Ես գարնանային արձակուրդները անցկացրեցի և լավ և վատ։

Օր առաջին,

ես գնացի իմ տատիկի տուն, այնտեղ եղանակը շատ սառն էր, ես խաղում էի իմ եղբոր հետ, տնայիններն էի անում և անցնում էր շատ լավ։

Օր երկրորդ։

Ես գնացել էի Երևան մոլ։ Այնտեղ ես մտել էի մեծ լաբիրինտ,նստել էի շատ հետաքրքիր ատրակցիոն և այլն։

Օր երրորդ։

Այդ օրը ամենատխուրն էր, որովհետև մահացավ իմ տատիկը։ Այդ ամենը ինձ ասեց իմ մայրիկը։

Մյուս օրերը ես անցկացրեցի իմ քույրիկի տանը և նրա հետ շարունակեցինք տնայինները։