Posted in Մայրենի, թեստ

Ա-դը Սենտ Էքզյուպերի․ Փոքրիկ Իշխանը (հատված 3)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Գաղտնիք, վերջը, համարձակ, ջարդել

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր անվտանգ

բ/ չարություն  բարություն

գ/ թույլ  ուժեղ

դ/  տգեղ գեղեցիկ

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր

դ/ հաստափոր-բարդ

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ ծաղիկներ

բ/ իշխան   իշխաններ

գ/ քամի   քամիներ

դ/ փուշ   փշեր

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

ուտել-կուտի

փորձել-փորձում են

նայել-նայեց

ամաչել-ամաչեցի

8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:   

Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

 9. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

    10. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

Որպեսզի, համարձակ թվան։

Posted in Մայրենի, թեստ

Թեստ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Նա հետևյալ առաջարկը արեց՝ երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր 

Որպեսզի ձուկը չկարողանա փակել բերանը ։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառո՞ւմ էինք անծանոթ ծովերում։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Մեծ ձուկը բացեց իր լայն բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։  Երկու, յոթանասունհինգ։ 1 միավոր
  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

Գեղեցիկ ձուկ

Հսկա նավ

Տարօրինակ ճանապարհորդ

Կապույտ ծով

  • Գրի՛ր հոմանիշները։ 1 միավոր

Քաջ-հզոր

հսկա-մեծ, բարձրահասակ

նորից-կրկին

այժմ-հիմա,ներկայումս

  • Գրի՛ր հականիշները։ 1 միավոր

Խաղաղ-աղմկալից

Չոր-թաց

Դուրս-ներս

Հանգիստ-անհանգիստ

Posted in Մայրենի, թեստ

Ա․դը Սենտ Էքզյուպերի․ Փոքրիկ Իշխանը 2․ 03․05․2023

images (1)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողնված տառերը: Դարձավ, խորհրդավոր, գաղտնիք, փոձեցի
  2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.Պարզ-պղտոր, Գեղեցիկ – տգեղ, երկար – կարճ,ուղիղ – թեք

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարցեր

բ/ նկարներ

գ/ գառներ

դ/ մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

7. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն: Սա ի՞նչ առարկա է,  Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

8.Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը: Գեղեցիկ, զրնգուն

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

10. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը: Նա հարցրեց՝սա ի՞նչ առարկա է։

11. Հեղինակի կարծիքով ո՞ւր կարող էր գնալ գառնուկը: Որտեղ որ աչքի ընկնի։

12. Ինչպե՞ս ես հասկանում «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը: Նրա տունը փոքր էր, նա հեռու չէր կարող գնալ։

Posted in Մայրենի, թեստ

Թեստային աշխատանք․ 26․04․2023թ․

images

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Եղբայր, հարյուր, պատմվածքը, հեքիաթի
  2. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

 ա/ գեղեցիկ-սիրուն
բ/ շատ-բազմաթիվ
գ/կախարդական-դյութական

դ/ մեծ-խոշոր

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին: Բայց մենք հասկանում ենք, թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա։ Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

7.  Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ:

8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։Նրանք սիրում էին թվեր։

9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին: : Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

10. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:

Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Posted in Մայրենի, թեստ

Ինքնաստուգում․19․04․2023թ․

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: Ես իմացա որ, ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին, Նրանք դնում էին 10-40 ձու, դինոզավրերը ձվադրել են գետնի վրա:

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ-Գույնզգույն, բազմագույն, բազմերանգ։ Սաղարթ-տերև, ճամփա-շավիղ, կածան, արահետ։ մտածել-դատել, կշռադատել, խորհել, խորհրդածել։

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ, ամենամեծ, բարի, արևելք

Էգ-արու

Ամենամեծ-ամենափոքր

Բարի-չար

Արևելք-արևմուտք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել, ասֆալտապատ, վայրէջք, սաղարթախիտ

Ոսկեզօծել-ոսկեգույն դարձնել

Ասֆալտապատ-ասֆալտով ծածկել

Վայրէջք-Դեպի վայր իջնելը

Սաղարթախիթ-Խիտ սաղարթ ունեցող

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ, օր, ոսկի, եղբայր

Երբեք

Կեսօր

Ոսկեզարդ

Հորեղբայր

Posted in Մայրենի, թեստ

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:Կենդանաբանական,ճամփորդել, ճամփա,ընձուղտի, ճամփորդում, կեսօրին, տարօրինակ, ընձուղտի, ճամփորդում.
  2. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ: Կեսօր-կես-օր(բարդ) Արևամուտ-արև-մտնել(բարդ) Ձանձր+ալի-(ածանցավոր) Աշխ+ա+րհ-(պարզ) Ճանապարհ+որդ-(ածանցավոր)

3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները: այգի-որթոց, ճանապարհ-շավիղ,արևամուտ-մայրամուտ

  4. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները: Տարօրինակ-սովորական, բնական, գիշեր-առավոտ, նույն-այլ, տարբեր, դուրս գալ-մտնել:

   5. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը: Կենդանաբանական այգի, ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը, ճամփորդում:

   6. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր: Համաձաայն չեմ կապիկների հետ, աշխարհը մեծ է, շատ տեղեր կան, անպայման չէ նույն տեղը ճամփորդել: Հայաստանը փոքր երկիր է, բայց շատ ճամփորդելու տեղ:

Posted in Մայրենի, թեստ

Ջանի Ռոդարի․ Ջելսոմինոյի արկածները

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:Անգամ, երբ,ավելորդ, սուրբ
  2. Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների: Քմահաճույք-Քիմք+ա+հաճ+ույք, , ակնթարթ-ակն+թարթ, շրջակայք-շուրջ+ա+կայք այստեղ-այս+տեղ,
  3. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան-սանդուղք

բ/ սիրուն-գեղեցիկ

գ/ բղավել-ճչալ

դ/ դաշտ —պարտեզ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/  միտք – գոյական

7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է,

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում: Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը: Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Posted in Մայրենի, թեստ

Թեստային աշխատանք․ 22․02․23

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:


Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:


«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:


Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին:

Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:Փախչում, երբ, պատշգամբ, ակնթարթ
  2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

Զուլալ -ջինջ

լուռ -լռիկ

  1. Համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ- ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին- դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ    – համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել    – մեկին պատժել, լավ ծեծել

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ: Ակնթարթ,լուսամուտ,աղմկահույզ, վերջալույս
  2. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր
բ/մալինա-ազնվամորի

գ/կենգուրու-ագեվազ

դ/ստարտ-մեկնարկ,սկիզբ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ: Եղնիկ, լուսամուտ,բարեկամ,որսորդ
  2. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
  1. ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

Եղնիկը հանգիստ էակ էր, նա զգում էր, որ ուզում է գնա նրա տուն՝ անծայր անտաառ։

  1. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

Զարմացնում էր այն, թե ինչպես եղնիկը կարող է մարդու նման զգացող լինի։

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարող էր կարոտել՝ իր սիրած գուրգուրող անտառներին և զանգակ աղբյուրներին, իր խարտյաշ մորը և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներին։

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Որովհետև նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

12․ Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Անտառում մառախուղ էր տիրում, ուժեղ քամի էր, քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

Posted in Մայրենի, թեստ

Դասարանական աշխատանք

Դասարանական աշխատանք

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գուշակեցի՞ր, թե որ գրքից է հատվածը: Եթե գուշակեցիր, նշի՛ր գրքի և հեղինակի անունը: Ջաննի Ռոդարի <<Ջելսոմինոյի արկածները>>
  2. Գրիր առավոտ, սանդուղք, պարտեզ բառերի հոմանիշները:Առավոտ-Լուսածագ, լուսաբաց, արշալույս, արևածագ, այգ, սանդուղք-Աստիճան, սանդղամատ, պարտեզ-Պարտիզակ, ծաղկանոց։
  3. Գրի՛ր գեղեցիկ, առավոտյան, վերև, երկար բառերի հականիշները: Գեղեցիկ-տգեղ, առավոտյան-երեկոյան վերև-ներքև, երկար, կարճ
  4. Քմահաճույք բառը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, վերհիշի՛ր, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ): Քմ (քիմք)+ ա (հոդակապ) + հաճ + ույք=բարդ ածանցավոր բառ