Posted in հետաքրքիր նյութեր

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

Լոլիկը 90% բաղկացած է ջրից:

10x1050

2. Ամեն տարի, մոտ 4 միլիոն մարդ ամբողջ աշխարհում մահանում է հիվանդություններից, որոնք փոխանցվում են ջրի միջոցով:

3. Ամբողջ աշխարհում ջրի միայն 1.1%  է պիտանի խմելու համար այն տեսքով, որով նա գտնվում է բնության մեջ:

4. Մարդկային արյունը մոտ 6 անգամ խիտ է ջրից:

5. Մեկ ավտոմեքենայի արտադրության համար ծախսվում է ավելի քան 177 հազար լիտր ջուր:

7Hybrid-Crystal-Water-Car

6. Հետազոտությունները ցույց են տվել, որ մթնոլորտում ավելի շատ քաղցրահամ ջուր կա, քան ամբողջ աշխարհի քաղցրահամ գետերի ջրերը իրար հետ վերցված:

7. Կովը 1 լիտր կաթ տալու համար պետք է խմի 5 լիտր ջուր:

225805318_moloko

8. Մեծահասակ մարդու մարմինը 70% բաղկացած է ջրից:

9. Մոլորակի ջրերի 3% է քաղցրահամ, 97% աղի է:

10. Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ձայնը ջրում ավելի արագ է տարածվում, քան օդում:

7f5d8710_o

11. Ձեր տան զուգարանը ծախսում է ձեր տանը օգտագործած ջրի 35%:

12. 1կգ սուրճ արտադրելու համար պահանջվում է մոտ 22 հազար լիտր ջուր:

8Cafe2

13. 300 լ ջուր է հարկավոր մեկ թերթի մեկ էջ պատրաստելու համար:

Posted in հետաքրքիր նյութեր

Վարդերի մասին

Վարդերի մասին

Նրան աստվածացնում էին, սիրում, երկրպագում, երգեր ձոնում ու փառաբանում դեռ անհիշելի ժամանակներից… Այս չքնաղ ծաղկի գեղեցկությունը, բույրը, քնքշությունը, նրբագեղությունն ու մոգական հրապույրները անտարբեր չեն թողնի ոչ մեկին… Վարդ…ուրախության, սիրո և տխրության խորհրդանիշ… Կա՞ ավելի գեղեցիկ ծաղիկ, քան վարդը…

Դեղձի գույն ունեցող վարդեր :

Արտահայտում են հանդիպման ուրախություն և երախտագիտություն: Այս գույնի վարդերի փունջը արտահայտում է ամենաջերմ զգացմունքներն ու համեստություն…Խորհրդանշում է գործերի հաջող ավարտ…Սպիտակ վարդ…Խորհրդանշում է հոգևոր մտերմություն, գեղեցկության ու անմեղության հանդեպ հիացմունք, անկեղծ սեր, հավերժական սիրո խորհրդանիշ, առավել ուժեղ, ամուր ու մաքուր, քան մնացած բոլոր երկրային զգացմունքները, այդ թվում նաև կիրքը: Ահա թե ինչու են սպիտակ վարդերի ծաղկեփունջ նվիրում հարսանիքին…

Կարմիր վարդեր.

.. Ճիշտ հակառակն են սպիտակ վարդերի: Նրանք խորհրդանշում են տղամարդու և կնոջ միջև կրքոտ սեր… Նրանց բույրը խոսում է խորն ու քնքուշ կապվածության ու մի օր անգամ առանց սիրելի մարդու ապրելու անհնարիության մասին…Եթե կարմիր վարդերի փունջ են նվիրում ոչ հարազատ մարդու, դա նշանակում է հարգանք և հիացմունք, երախտագիություն և առողջության բարեմաղթություն…

Վարդագույն վարդեր..

.Արտահայտում են զգացմունքների ամենահարուստ նրբերանգները… Վառ վարդագույն վարդերն արտահայտում են երախտագիտություն և նվիրողի «քաղցր» մտքրի նրբին ակնարկ են…)))Նուրբ վարդագույն վարդերը խորհրդանշում են քնքշություն և համակրանք… Դեռ չբացված վարդագույն վարդերի փունջը պատմում է նոր ծնվող զգացմունքների մասին….Վարդագույն վարդերը էլեգանտության ու նրբաճաշակության խորհրդանիշ են հանդիսանում…

Posted in հետաքրքիր նյութեր

Հետաքրքիր փաստեր ՀՀ-ի մասին

1.Քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրն է

Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել։ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը քարոզչություն էին անում Հայաստանում, և Հայ Առաքելական եկեղեցին կոչվել է նրանց անունով։ Գրիգոր Լուսավորիչը, որը 301թ. մկրտեց Հայաստանը, դարձավ Ամենայն Հայոց առաջին կաթողիկոսը։ Հայաստանը դարձավ պատմության մեջ առաջին քրիստոնեական պետությունը։

2. Աշխարհում առաջին եկեղեցին կառուցվել է Հայաստանում

Էջմիածնի Մայր տաճարն առաջին պաշտոնական եկեղեցին է՝ կառուցված IV դարում։ Առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը երազ է տեսնում, թե ինչպես է Քրիստոսն իջնում երկնքից՝ հրե մուրճը ձեռքին և ցույց տալիս տաճարը կառուցելու տեղը։ 303թ. այդ վայրում, որտեղ այն ժամանակ հնագույն հեթանոսական տաճար էր կառուցված, հիմնադրվում է եկեղեցի՝ Էջմիածին անունով։

Քրիստոսի գեղարդը (Լոնգինի գեղարդը), որով հռոմեացի մարտիկ Լոնգինը խոցեց Հիսուս Քրիստոսին, պահվում է Էջմիածնի Մայր տաճարի գանձարանում։ 2000 թվականից տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

3.Երևան քաղաքն աշխարհի հնագույն քաղաքներից է

Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը՝ Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, այն գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782թ. Արգիշտի 1-ին թագավորի կողմից։ Երևան քաղաքը 29 տարով ավելի հին է Հռոմից։ 2018թ. Երևանը նշեց  իր 2800-ամյակը։

4. Հայերեն այբուբենը կատարյալներից մեկն է աշխարհում

Հայոց գրերը ստեղծել է գիտնական վարդապետ Մեսրոպ Մաշտոցը 405-406թթ.։ Գրերի ստեղծման բանալի է ծառայել հին հայերենը, որն ուներ 28 տառ, ինչը բնավ չէր համապատասխանում հայերենի հնչյունաշարին։ Մաշտոցի այբուբենը կազմված է 36 տառից՝ 7 ձայնավոր և 29 բաղաձայն։ XII դարից հետո այբուբենը հարստանում է ևս երկու տառով, իսկ 1940թ. արդեն առկա երկու տառի միաձուլմամբ ստեղծվում է ևս մեկ տառ, որը, սակայն, մեծատառ չունի։ Գիտնականները հայոց այբուբենը համարում են աշխարհում ամենակատարյալ երեք այբուբեններից մեկը:

5.Բիբլիական Արարատ

Արարատ լեռը Հայաստանի խորհրդանիշն է։ Այն պատկերված է երկրի զինանշանին։ Արարատ լեռան վրա է կանգ առել Նոյն իր տապանով համաշխարհային ջրհեղեղից հետո. «Եվ կանգ առավ տապանը յոթերորդ ամսում, ամսվա տասնյոթերորդ օրը, Արարատյան լեռներում» (Ծննդոց 8։4)։

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Արարատյան լեռնաշղթան ունի երկու հանգած հրաբուխ՝ Մեծ Արարատ (Մասիս, 5165 մ) և Փոքր Արարատ (Սիս, 3927 մ)։

Սակայն ներկա պահին լեռը Հայաստանի տարածքում չէ, այն գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում և նրան է անցել 1921թ. Կարսի պայմանագրով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում Կարսի պայմանագիրը։

6. Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը՝ եղեռնը, կազմակերպվել և իրականացվել է Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից 1915-1923թթ.։ Ցեղասպանությունն իրականացվել է ֆիզիկական բնաջնջման և տեղահանության միջոցով։ 

«Ո՞վ է հիմա հիշում հայերի կոտորածները», հարցրել էր Ադոլֆ Հիտլերն իր մերձավորներին՝ դրանով պատճառաբանելով Գերմանիայի հարձակումը Լեհաստանի վրա և ծրագրելով Հոլոքոստը։ Հայոց ցեղասպանության ժամանակ սրի քաշվեց և ոչնչացվեց մոտ 1.500.000 հայ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի 26 երկիր։ 2015թ. ապրիլի 24-ին լրացավ այդ իրադարձության 100 տարին։

7.Հայկական սփյուռք

Հայերի ընդհանուր թվաքանակն աշխարհում կազմում է 10-12 մլն, բայց Հայաստանի բնակչության թիվը մոտ 3 մլն է։

1915թ. ցեղասպանությունից հետո մոտ 500.000 հայ սփռվեց աշխարհով մեկ, և սփյուռքը խիստ մեծացավ։  Այժմ հայկական խոշոր համայնքներ կան ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Լիբանանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Սիրիայում, Արգենտինայում, Հորդանանում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Կանադայում, Ավստրալիայում և շատ այլ երկրներում։

8.«Տաթևեր» ճոպանուղին՝ Գինեսի ռեկորդների գրքում

«Տաթևեր» ճոպանուղին, որը Գորիս քաղաքը կապում է Տաթևի վանական համալիրի հետ, աշխարհում ամենաերկար ուղևորատար ճոպանուղին է։ Այն կառուցվել է «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակում և բացվել է 2010թ. հոկտեմբերի 16-ին։ Ճոպանուղու երկարությունը 5752 մ է։ «Տաթևեր» ճոպանուղին աշխարհում նման մասշտաբի միակ ինժեներական կառույցն է, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում։ Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհի տևողությունը 11 րոպե է, առավելագուն բարձրությունը՝ 320 մ, ուղևորատարողությունը՝ 25 մարդ, ճոպանուղու թողարկային կարողությունը կազմում է ժամում 200 ուղևոր։

9.Աշխարհում առաջին թվաբանության դասագիրքը կազմել է հայ մաթեմատիկոսը

Աշխարհում առաջին թվաբանական խնդիրների դասագիրքը կազմել է VI դարի հայ գիտնական, մաթեմատիկոս Դավիթ Անհաղթը։ Այդ դասագրքի մի նմուշ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում։ Մատենադարանը հնագույն ձեռագրերի՝ աշխարհում ամենախոշոր պահոցներից մեկն է։ Մատենադարանում են պահվում նաև հին հայկական ձեռագրերը։

 10.Երկրի հացը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է

Ճաշի սեղանը շատ հազվադեպ կարելի է տեսնել առանց հայկական խոհանոցի հիմնաքարը համարվող հացի` լավաշի, որը 2014 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում է:

Եվս 5 փաստ, որոնք ըստ ինձ ավելի են գեղեցկացնում և հետաքրքիր դարձնում Հայաստանը։

1. Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է
Համաձայն սոցիոլոգիական հարցումներ և ուսումնասիրությունների  Հայաստանը աշխարհի այն 10 երկրների շարքում է, որտեղ քաղաքացիների և հյուրերը կարող են  լիովին անվտանգ զգալ իրենց։

2.Աստղադիտարանը և Վիկտոր Համբարձումյանը

3.Մատենադարանը- հնագույն ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհում ամենախոշոր պահոցներից է

4․Հայաստանը հինավուրց վանքերի ու եկեղեցիների երկիր է:

Հայաստանում վանքերն ու եկեղեցիներն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանց շարքում ընտրել լավագույնը: Մասնավորապես Տաթևի վանական համալիրի գեղեցկությունն ուղղակի ապշեցնող է:

Posted in հետաքրքիր նյութեր

Երիցուկի մասին

Երիցուկը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մինչև 30 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։ Երիցուկը կարող է ունենալ մինչև 60 սմ բարձրություն։ Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է։ Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսին։ Բազմանում է սերմերով։ Հին ժամանակներից մինչ մեր օրերն ամպագույն երիցուկը համարվել է հավատի, հույսի, սիրո խորհրդանիշ։ Երիցուկն ունի նաև բուժիչ հատկություններ։ Օգտագործում են ստամոքսի համար, ողողումներ անելու համար։

Որպես մոլախոտ կարող է հայնվել տարբեր վայրերում, սակայն սովորաբար 1-2 տարուց հետո անհետանում է՝ չդիմանալով այլ տեսակի բույսերի մրցակցությանը։

Ես հանդիպել եմ երիցուկի 2 տեսակի՝ սպիտակ և դեղին։ Նաև նկատել եմ, որ երիցուկները շուտ չեն թառամում։

Posted in հետաքրքիր նյութեր

Աստղերի մասին

՝Մութ, անամպ երկնքում աստղերը երևում են փոքրիկ, թրթռացող կրակների նման: Իրականում յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած գազի հսկա գունդ է և բաղկացած է հիմնականում ջրածնից ու հելիումից:
Աստղագետների դիտումների համար Տիեզերքի մատչելի մասում նյութի մեծ մասը հավաքված է աստղերում, որոնք կազմում են գալակտիկաների հիմնական «բնակչությունը»: Գալակտիկան կազմված է միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու փոշուց, որոնք գտնվում են տարածության նույն գոտում և պտտվում են ընդհանուր կենտրոնի շուրջը: Մեր Գալակտիկայում կա շուրջ 100 մլրդ աստղ: Արեգակը նույնպես աստղ է, իսկ աստղերը Արեգակից թույլ են լուսարձակում, որովհետև մեզանից շատ ավելի հեռու են, քան Արեգակը: Նույնիսկ մեզ ամենամոտ աստղից լույսը մեզ է հասնում տարիների ընթացքում: Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային երկնքում աստղերն ասես թարթում են:

Posted in հետաքրքիր նյութեր

Ձնծաղիկ

Տերևները մեծ մասամբ երկուսն են, գծաձև։ Ծաղիկները մեկական են, խոնարհված։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտուղը տուփիկ է։ Որոշ (այդ թվում ՀՀ-ում աճող) տեսակներ դեղաբույսեր են, պարունակում են ալկալոիդներ։ Ալպիական ձնծաղիկ տարածված է ստորին լեռնային գոտու կաղնու – բոխու և հաճարենու անտառներում, կենու պուրակներում, նոսր թփուտներում և այլն, անդրկովկասյան ձնծաղիկի՝ ստորին և միջին լեռնային գոտիների կաղնու – բոխու և միայն բոխու անտառների փուխր բուսահողերում։

Posted in հետաքրքիր նյութեր

Ձմեռ

Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է բարեխառն կլիմայումաշնան և գարնան միջև։ Ձմեռային արևադարձի ժամանակ օրերը ամենակարճն են, իսկ գիշերները ամենաերկարը։ Հյուսիսային կիսագնդում տևում է ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21), իսկ Հարավային կիսագնդում՝ ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբերի 23)։ Ցերեկվա տևողության փոքրացման և կեսօրին Արեգակի փոքր բարձրության հետևանքով, ջերմաստիճանը ձմռանը լինում է ցածր։ Ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությունը (դեկտեմբերի 22) Հայաստանում 9 ժամ է։

Posted in հետաքրքիր նյութեր

Սպիտակ արջ

Սպիտակ արջը գերադասում է ամեն տարի սառցակալող ծովի մայրցամաքային եզրաշերտը և արկտիկական կղզախմբերը։ Այս տարածքներին ասում են «արկտիկական կյանքի շրջան»։ Բևեռային արջը ձգտում է դեպի այն տեղերը, որտեղ սառույցը հանդիպում է ջրին, որտեղ առավել շատ են իր սննդի հիմնական մաս կազմող կենդանիները, որոնցից են ծովացուլը, փոկը, ծովային նապաստակը։

Սպիտակ Արջ - Սպիտակ Արջ updated their cover photo.