Posted in Ամանոր, Մայրենի, հորինուկներ

Կաղանդի գիշեր

Դեկտեմբերի 31-ն է….

Մի ընտանիք մի գեղեցիկ գիշերը սկսեց տոնել Կաղանդը…
Հայրիկը սկսեց հետ հաշվարկ անել, որպեսզի Կաղանդը սկսվեր:

-Տաս, իննը, ութ, յոթ, վեց, հինգ, չորս, երեք, երկու, ՄԵԿ!
Երեխաները շա՜տ ուրախացան, այդ պահին մեկը դուռը ծեծեց:

Նրանք բացեցին, նրանց դիմացը կանգնած էր Կաղանդ պապան☃️

-Հոհո, Բարև, իմ թոռնիկներ, դե ինչ, երգեք կամ արտասանեք և ես կտամ նվերը:

-Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:

-Հիմա ես,—ասաց տղան:

-Վաղ առավոտյան
Երբ որ արթնացա,
Տոնածառի տակ
Մի կապոց տեսա,
Ձմեռ պապիկն էր
Ինձ համար բերել
Ու իմ Նոր տարին
Շնորհավորել:

-Ապրեք, թոռնիկներ, ահա և ձեր նվերները:

-Ուռաաաա:

-Ուռաաաա:

-Շնորհակալություն:

-Շնորհակալություն։

Ընտանիքը շրջան կազմեց և նրանք սկսեցին երգել ամանորյա երգեր։

Posted in Ամանոր

Ինչպես անցավ իմ Ամանորը

Մենք ժամը 22։00 դասավորեցինք սեղանը։ Հետո ժամը 22։30 վերջացրեցինք։ 22։50 մենք նայում էինք հեռուստացույց։ Ժամը 23։00-ին մենք հագնվեցինք, պատրաստվեցինք, որ հյուրերը մտնեին տուն։ Արդե,ն երբ սկսվեց Նոր տարին մենք իրար շնորհավորեցինք և ուղիղ ժամը 00։00 ինչ-որ մեկը մեր դուռը ծեծեց ես գնացի բացեցի և տեսա մարդ չկա բայց կաjին շատ նվերներ, ես մտածեցի, որ դա Ձմեռ պապիկն է բերել։ Իմ Նոր տարին շատ լավն էր։ Ամսի իննին ես գնացի Երևան պարկ։ Այնտեղ առաջինը ես նստեցի մի կարուսել, որը շաաատ արագ կլոր պտտվում էր։Հետո ես նկարվեցի Երևան պարկի հերոսների հետ Լույս,Անա,Յանն,Նունջ, Զոր, Պինչուի հետ։ Ես նստեցի մի կարուսել, նա դանդաղ բարցրանում և արագ իջնում։ Երորդ կարուսելը Ամերիկական գնացք, նա դանդաղ գնում է հետո արագ արագ վերևից իջնում է։

Posted in Ամանոր

Ձմեռ պապ

Ձմեռ պապԱմանորի գլխավոր հեքիաթային կերպարը, սուրբ ծննդյան նվերներ մատակարարողի կերպար։

Ձմեռ պապը պատկերվում է, որպես վառ՝ երկնագույն, կապույտ, կարմիր կամ սպիտակ գույնի վերարկուով, երկար սպիտակ մորուքով, գավազանը ձեռքին ծերունի։ Միշտ իր թոռնուհու՝ Ձյունանուշի հետ է, ով ներկայանում է որպես սպիտակ կամ երկնագույն վերարկուով, հյուսով օրիորդ։

Posted in Ամանոր

Ամանորյա բարեմաղթանքներ

Թե աշխարհում փակ դռներ կան,

Թող բացվեն Ամանորին,

Ու Նոր տարին նոր խնդրությամբ թող ներս մտնի այս գիշեր,

Թե կան դադարկ,

համր տներ՝ մանկական ճիչով թող լցվեն,

ով փնտրում է սրտանց մեկին՝

հանկարծ գտնի այս գիշեր։