Posted in Մայրենիի ստուգատես

Հարցարան․ Տարվա իմ ձեռքբերումները․ Մայրենիի ստուգատես

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Կարող ես տեղադրել լուսանկարներ։

Իմ սիրելի վայրը Հյուսիսային դպրոցում, դա Արտասահմանն է։
2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։

Իմ ամենասիրելի նախագիծն է՝Եղեգնուհին։ Եղեգնուհին ինձ դուր եկավ, որովհետև այն շատ հետաքրքիր էր։ Նաև ինձ դուր եկավ, որ մենք բեմադրեցինք հեքիաթը։
3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

Ցանկը

Հղումը


4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։ Ես շարունակում եմ <<Աշխարհի շոիրջը 80 օրում>> գիրքը։ Ժույլ Վեռն։
5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Համերգ

Երկու սև ամպ

Պատրանք

Իմ երգը (Ամենասիրածը)

Գետակի վրա

Մշուշների շղարշի տակ


6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։ Իմ ընկերն է՝Մարթան։ Նա շատ բարի, գեղեցիկ, շատ ընկերասեր ընկեր է։ Նա սիրում է պարել, նա ակտիվ է։
7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Ավ․Իսահակյան տուն-թանգարան

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Ճամփորդություն դեպի Պլանետարիում

Ճամփորդություն դեպի Մեղրաձոր
8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․

Իմ ընտրության գործունեությունը կավագործությունն է։ Ուսուցիչը՝Ալիս Գևորգյանն է։ Այնտեղ մենք աշխատել ենք գանչառով, պատրասկել ենք՝աման, բաժակ, մարդու դեմք և այլ շատ բաներ։ Բոլորը շատ լավ են աշխատում։ Ընկեր Ալիսը շատ լավ ուսուցիչ է։
9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում: Ավելի լավ կսովորեմ, կմեծանամ, ավելի հավատարիմ կլինեմ դասատուներին։․
10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Ես սկսեցի ավելի անսխալ գրել։
11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:


13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․․

Դպրոցում ի՞նչը կփոխեիր։

Posted in իմ գրադարանը

Այս ուսումնական շրջանի իմ կարդացած գրքերի ցանկը

Ես այս ուսումնական շրջանի ընթացքում կարդացել եմ այս գրքերը՝

Փոքրիկ Իշխանը, հեղինակ՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Աշխարհի շուրջը 80 օրում, հեղինակ՝Ժյուլ Վեռն

Ալիսը հրաշքների աշխարհում, հեղինակ՝Լուիս Քերոլ

Posted in Հայրենագիտություն

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Երևան քաղաքի ձիարձանները

Երևան քաղաքի արձանները

Օղակաձև այգի

Հրազդան գետ

Կոնդ թաղամաս

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մայրաքաղաքներ

Էրեբունի ամրոց

Ուսումնական գարուն

Երևանի պատմության թանգարան

Հին և նոր Երևան

Երևան

Սովորում ենք Լոռվա բառբառը

Հովհաննես Թումանյան

Սևանա լիճ

Լճեր

Ուսումնական Ձմեռ

Posted in Հայրենագիտություն

Երևան քաղաքի ձիարձանները

Սասունցի Դավիթի ձիարձան

«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։

Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5×2,2×9,3 մետր։

«Սասունցի Դավիթ» արձանը պատկերված է 1991 թվականին Խորհրդային Միության կենտրոնական բանկի թողարկած 5 ռուբլի անվանական արժեքով հոբելյանական մետաղադրամին, ինչպես նաև 1994 թվականին ՀՀ ԿԲ-ի թողարկած 25 դրամ անվանական արժեքով «Սասունցի Դավիթ» արծաթե հուշադրամին։

Վարդան Մամիկոնյանի ձիարձան

Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան
  • Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար

Անդրանիկ Օզանյանի արձան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։

  • Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազ
  • Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան

Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։

Հովհաննես Բաղրամյանի հուշարձան

Հովհաննես Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին։

  • Ճարտարապետ՝ Էդուարդ Արևշատյան
  • Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։

Գայի ( Հայկ Բժշկյանց) հուշարձան

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ 

  • Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան
  • Ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան
Posted in Մայրենի

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ Նա երկար չմտածելով, ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը, կացնով տվեց վերևի ծայրը կտրեց և կապեց ներքևի ծայրին։ Այս բանն նրան գետնին իջնելու հնարավորություն տվեց։  /1 միավոր/

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։ Նա եղունգներով աստիճաններ փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։   /1 միավոր/

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  Որովհետև լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ /1 միավոր/

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։

Պատմողական՝ բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Բացականչական՝ ― ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։ /1 միավոր/

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Շուտով կարճ պարանը պրծավ, և արկածասեր Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և մաքուր երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ Տնկեցի, վազեցի , իջնում էի , ընկա , խմեցի  /1 միավոր/

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել — փոսը

Դուրս գալ —— փոսից

Աճեցնել —- բակլա

Տեսնել — քաղաքը

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ Հիշել-մտաբերել, իսկույն-անմիջապես, վերջիվերջո-վերջը, ուրախ-ուրախ-հպարտ-հպարտ, /1 միավոր/

4․ Գրի՛ր բարեբախտաբար-դժբախտաբար, երկար-կարճ, բարձրանալ-իջնել, վերև-ներքև բառերի հականիշները։ /1 միավոր/

Posted in Մաթեմատիկայի ստուգատես

«Մաթեմատիկայի ստուգատես» երրորդ կանգառի իրականացում

  • Օրվա քանի՞ ժամն ես արթուն — 14ժ
  • Օրվա քանի՞ ժամն ես խաղում բակում — 2ժ
  • Օրվա քանի՞ ժամն ես աշխատում համակարգչով — 9ժ
  • Օրվա  քանի՞ ժամն ես կարդում — 1․5ժ
  • Օրվա քանի՞ ժամն ես  սպորտով զբաղվում — 10ր
  • Օրա քանի՞ ժամն ես օգտագործում հեռախոսդ — 4․5ժ

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես․ Առաջադրանք 3

Հիմար մարդը

Մի օր մարդ ու կնիկ վիճում էին։ Մարդը կնկան վիրավորում էր, իսկ կնիկը չէր կարողանում։ Կնիկը գնաց խանութ, գնեց յուղ ու բրինձ, որպեսզի պատրաստի և ներողություն խնդրի։ Տանը սկսեց պատսրաստել շատ համեղ։ Երեկոյան մարդը եկավ, նստեց սեղանի շուրջ, կնիկը ուտելիքը դրեց սեղանին։ Մարդն ասաց․

-Աղը շատ է! Անամոթ, սոված ես թողնում։

Մարդը բարկությունից նոթբուքը ջարդեց։

Կնիկը ասաց․

-Կներես, կներես, ամուսնյակս․․․։

Վերջում կնիկն ու մարդը բաժանվեցին․․․։

Posted in Մաթեմատիկայի ստուգատես

«Մաթեմատիկայի ստուգատես» երկրորդ կանգառ

  • Վերնագրի՛ր — «Մաթեմատիկայի ստուգատես» երկրորդ կանգառ
  • Պատկերի՛ր (3d paint -ով կամ քեզ հարամար այլ ծրագրով ) խորանարդ և ուղղանկյունանիստ:
Hexahedron.gif
r.png
  • Հաշվի՛ր 8սմ կող ունեցող խորանարդի մեկ նիստի պարագիծը և մակերեսը։

P = 8×4=32

S= 8×8=64

  • Հաշվի՛ր ուղղանկունանիստի մեկ նիստի պարագիծը և մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։

P = 5×2+7×2=24

S=7×5=35

  • Աշխատանքի կատարման տևողությունը։ 20ր
Posted in Մաթեմատիկա, Մաթեմատիկայի ստուգատես

Առաջին կանգառ

Նշի՛ր առաջադրանքի կատարման սկիզբը —11։03

Նշում է իր կանգած սկզբնական տեղը — 0

Կատարում է տեղից հեռացատկ և նշում է վերջնական կանգնած տեղը —1մ60սմ

Չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով —160սմ

Նշելով առաջադրանքի կատարման ավարտը-30վրկ

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Պոչատ աղվեսը

Առաջադրանք 2

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա․ աղվեսի անունից։ Ես իմ պոչը թողեցի թակարդում և մտածեցի, թե ոնց ապրեմ երկրում այսպես խայտառակված։ Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:


Բ․ աղվեսի պոչի անունից։ Աղվեսն ինձ թողեց թակարդում և բարձրաձայն մտածեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Լսեցի որ, նա որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ձայներից հասկացա որ, նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:


Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից։ Աղվեսներից մեկը բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց մեր գլխին քարոզ կարդալ, որ կտրենք մեր պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Ես միանգամից գլխի ընկա, որ նրա պոչի հետ մի բան է եղել և սկսում է մեզ էլ համոզել, որ կտրենք մեր պոչերը։ Ես նրան պատասխանեցի․ «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»: