Posted in Երկարօրյա

Այցելություն դեպի բնագիտության լաբորատորիա

Մենք երեկ երկարօրյայաի խմբով գնացել էինք բնագիտության լաբորատորիա։ Այնտեղ կաին կրիաներ, ծովախոզուկներ,թութակներ,գերմանամկներ և այլն։ Տիկին Շողիկը մեզ պատմեց իր դուստրի հետ (Մանեի) թութակների և գերմանամկների մասին։ Պարզվեց, որ գերմանամկները վախենում են և լարվում և նրանք կարող են ուտել նորածին ձագերին։ Ես երբ դա լսեցի և շատ վախեցա։

Posted in Երկարօրյա

Զատիկ

Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։

Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում էին թարխունով, աղով և լավաշով։

 Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով, որն այս տարի մայիսի 24-ին է: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Սուրբ Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ: ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Posted in Երկարօրյա

Բարեկենդան

Բարեկենդանը շատ լավ ծիսատոն է։ Բարեկենդանին մարդիկ պատրաստում են կենդանիների դիմակներ։ Բարեկենդանը կապ ունի կենդանիների հետ։ Նաև Դիմակները պատրաստում են գարդոնից։ Այդ օրը սեղանին դնում են քաղցր բաներ և ուտելիքներ։ Պարում են տարբեր ապարեր և երգում են տարբեր երգեր։

Բարեկենդանը Հայաստանում կնշվի մեծ տոնակատարություններով | Լրագիր
Posted in Երկարօրյա

Ղափամա

Պատրաստում են դդումով․ կեղևը մաքրում են, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։

Ղափաման եփում են նաև մսով․ գառան կամ ուլի փորի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5-6 ժ եփում են բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփած (գոլորշին դուրս չգալու համար) կճուճի մեջ՝ թոնրում։

Posted in Երկարօրյա

Կաղին

Ժուկով-ժամանակով անտառում կար մի ծեր կաղնի, որը 365 տարեկան էր։ Կաղնու շուրջ պտտվում էին փոքրիկ Էֆեմերաները ամռան տաք օրերին։

-Էֆեմերաները թիթեռներ են, որոնք ապրում են մեկ օր։

Ասաց կաղնին։

Նա միշտ ասում էր․

-Խե՜ղճ, փոքրիկ արարած: Ողջ կյանքդ բաղկացած է այս մեկ օրից: Ի՜նչ կարճ է: Պետք է, որ թախծես։

Նա խղճում էր էֆեմերաներին։

Եւ հետո թիթեռը ասաց․

-թախծե՞մ բայց ոն՞ց, – դա նրանց մշտական պատասխանն էր։

-Իմ առջև այնքան գեղեցիկ է և անուշ, ես մշտական երջանիկ եմ։

Հետո կաղնին տխուր ասաց․

-բայց 1 օր հետո ամեն ինչ կվերջանա․․․

-Կվերջանա՞- նունյպես ասաց թիթեռը- բայց ո՞նց է վերջանում դա նշանակում է, որ դու նույնպե՞ս վերջանում ես։

-Չէ ես չեմ վերջանում, ես սապրում եմ հազարավոր օրեր․․․ այնքան շատ, որ չեմ կարող հիշել և հաշվել։

-Այսինքն դու ապրում ես հազարավոր օրեր իսկ ես հազարավոր պահե՞ր ու ես երջանիկ եմ լինում։

-Այո

բացականչեց կաղնին։

-Բայց լուրջ ամբողջ այս գեղեցկությունը վերջանո՞ւմ է, երբ դու մեռնում ես։

-Ոչ, – պատասխանեց ծառը, – այն շա՜տ ավելի երկար է տևում, հավերժության չափ երկար, չեմ կարող անգամ ասել՝ որքան երկար:

Դե ուրեմն- ասաց Էֆեմերան-մենք միեւնույն ժամանակը ունենք ապրելու համար, միայն թե մենք տարբեր կերպ ենք հաշվում:

Ու այդ թռչող արարածը ուրախացավ, զվարճաշավ, լողաց օդում և թռչեց, մետաքսե ու թավշյա թեւերը թափահարելով բուրավետ քամիների մեջ, որոնք վայրի վարդերի ու ծաղկած ծառերի բույրով էին լցված:

Նա հոգնեց մեկ օրվա մեջ սեփական երջանկությունից։

Posted in Երկարօրյա

Տարազների մասին

Տարազ, պատմական տարբեր դարաշրջաններում զանազան երկրներին, ժողովուրդներին, էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության որոշակի շերտերին բնորոշ հագուստ՝ ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք և այլն) առանձնահատկություններով։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։

Ազգային տարազը, իր յուրահատկություններով, գոյատևում է գյուղ, բնակչության, լեռնականների, արևելքի ժողովուրդների մեջ։ Սկսած 19-րդ դարի վերջից, գյուղում նույնպես ազգային տարազն իր տեղն աստիճանաբար զիջում է եվրոպական նորաձև հագուստներին։ Հայաստանի տարածքում հնում գործածված տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձանների վրա պահպանված պատկերների, գրավոր աղբյուրների հիման վրա։

Տարազ Արտ Ֆոտոստուդիա— 10% զեղչ՝ Երևան Քարտով
Posted in Երկարօրյա

Փաթիլների զրույցը

Կար, չկար 5 փաթիլ կար, եթե կար ո՞նց չկար։ Հիմա ասեմ անունները Անա, Յանն,Նունջ, Լույս,Պինչու։ Նրանք որոշեցին ճամփորդել անտառով։ Նունջը ասաց․

-Փաթիլներ եկեք քնենք արդեն, գիշեր է։

Անան ասաց․

-Բայց որտե՞ղ, անտառում տեղ չկա։

Նունջը ասաց․

-Որտեղ, որտեղ մեքենայի մեջ։

Բոլորն ասացին․

-Հաա պարզ է։

Առավոտյան նրանք նախաճաշեցին և դուրս եկան։ Դուրսը նրանք տեսան արև և վախից հալվեցին։

Մյուս օրը նրանց բոլոր հարազատ փաթիլները լացեցին քանի որ, Նունջը, Անան, Յաննը, Լույսը, Պինչուն հալվել էին։

Posted in Երկարօրյա

Ին՞չպես են նշում Նոր տարին

Նոր տարին համարյա բոլորը սիրում են։ Ես կպատմեմ ինչ  են դնում սեղանին և ինչպես են նշում։ Սեղանին դնում են բրինձ և չամիչ,ձուկ և այլն։Առաջինը մենք գնում ենք բարեկանների տուն կամ բարեկամերը գալիս են ձեր տուն։

Մենք մի քիչ շուտ ենք դնում տոնածառը, որ ուշ չլինի։ Մենք ժամը 00։00-ին ուրախանում ենք, որովհետև սկսվում է նոր տարին և ձմեռ պապիկը բոլորին նվերներ է բերում։