Posted in Ճամփորդություն, բնագիտություն

Ճամփորդություն դեպի Պլանետարիում

Դեկտեմբերի 13-ին, մենք դասարանով գնացել էինք պլանետարիում: Դիտեցինք՝Մոգական մոլորակը, Արևից այն կողմ մուլտֆիլմերը։ Այնտեղ նստում էինք պուֆիկների վրա և նայում էինք վերև, մուլտֆիլմը։ Հագեցած օր ունեցանք։ Առաջին մուլտֆիլմում պատմեցին թե ինչպես է փոխվում եղանակը, իսկ երկրորդ մուլտֆիլմում աստղերը պատմեցին մի աղջկան մոլորակների մասին։

Posted in Ճամփորդություն, Մայրենի

Ավ․Իսահակյան տուն-թանգարան

Դեկտեմբերի 7-ին այցելեցինք Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան։ Թանգարանում շրջելուց, Ավ․ Իսահակյանի մասին շատ լսելուց, նրա տան սենյակները դիտեցինք,հյուրասենյակը՝ որտեղ գալիս էին և ճաշում էին Իսահակյանները, իմացանք նրա կնոջ մասին՝Սոֆյա Քոչարյան, մասնակցեցինք մի ծրագրի <<Ի՞նչ է սովորեցնում առակը>>։ Թանգարանի աշխատողը մեր հետ զրուցեց, կարդաց Ավ․ Իսահակյանի առակներից մեկը՝ <<Արջն ու օձը>>։Հետո գնացինք մի ուրիշ սենյակ՝ պատրաստելու մեր գրքերը։

Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Մեղրաձոր

Մենք ուրբաթ օրը գնացել էինք Մեղրաձոր։ Սկզբում մենք մտանք դպրոցի մոտ գտնվող Եկեղեցին։ Երբ հասանք, մենք ճանապարհին տեսանք էներգիայի պատիճներ։ Մենք նստեցինք խոտերին, մի քիչ խոսեցինք, նկարվեցինք և ճաշեցինք։ Մենք բարձունք էինք բարձրանում։ Բարձունքը ինձ համար հեշտ էր։ Երեխաներից ոմանք գլորվում և ընկնում էին😂։ Ինձ շաատ-շաատ դուր եկավ ճամփորդությունը։ Այդ ճամփորդությունը 4-րդ դասարանի առաջին ճամփորդությունն էր։ Մի պահ նստեցինք և հանգստացանք։ Երբ մենք բարձունքը հաղթահարեցինք,այնտեղ եկեղեցի տեսանք։

Մի քիչ նկարներ՝

Կարևոր բան, չի կարելի եկեղեցու վրա նկարել!!!:

Դե այսքանը, ցտեսություն։💛💛

Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Նեղուցի վանք

Մենք առաջինը գնացինք երթուղայինների մոտ։ Երթուղայինի մեջ բոլորը պարում էին բարձր երգի տակ, նույնիսկ Միքայելի փոքրիկ քույրիկ Լիզան։

Հետո մենք հասանք և բարձունք բարձրացանք, այդ բարձունքը այդքան էլ հեշտ չէր։ Ես միանգամից հոգնեցի😆։ Այնտեղ մենք հաց կերանք ,որովհետև բոլորը շատ սոված էին, հետո մենք արտասանեցինք<<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը։ Մենք գործնագործ խաղացինք և մտանք եկեղեցի։ Այնտեղ մենք երգեցինք<<Մանուկների հայր մերը>>։Հետո մենք նկարեցինք եկեղեցու հատվածը Ինձ շատ դուր եկավ այդ ճանփորդությունը։

Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Բջնի

Ուրբաթ օրը մենք գնացել էինք Բջնի։ Այնտեղ մենք նշեցինք Համբարձման տոնը։ Մենք հավաքում էինք ծաղիկներ իսկ մի քանի հոգի 7 աղբյուրից ջուր էին գողանում։ Այդ ծաղիկները մենք հյուսեցինք որպիսի մեզ համար փնջեր սարքենք։ Թասի մեջ կար ջուր։ Ամեն մեկը մի փոքր իր էր գցում թասի մեջ որպեսզի հարսիկը հանի այդ իրը և հայտնի դառնա նա ին՞չ է դառնալու ապագայում։ Ես նախագահ, Նարեկը ծրագրավորող, Նարեն ոստիկան Իսկ Մարիան վարչապետ։ Վերջում մենք խաղացինք ճոպան-ճոպան։ Հիանալի օր ունեցանք։

Posted in Ճամփորդություն

Ճամփորդապատում․Գառնի Կրիստալլայն

Մենք երեկ գնացել էինք Գառնի Կրիստալլայն ջրի գործարան։ Մենք հագանք թեթև խալաթներ, գլխարկներ և բախիլներ։Այնտեղ մեզ պատմեցին թե ինչպես է պատրաստվում հյութը և ջուրը։ Մեզ տվեցին փոքր շշեր և ասացին որ այդ շշերը դնենք բարձր ջերմաստիճանի տակ նա կմեծանա մեծ պլաստմասե շիշ կդառնա։Մեզ Վերջում շարած էին հյութեր, ջրեր մենք ինչքան ուզեցինք վերրեցինք։ Ես շաաատ գոհ եմ այդ ճամբորդություննից։ Հետ ճանապարհին մենք գնացինք քարերի սիմֆոնիա։ Այնտեղ մենք շատ նկարվեցինք և գնացինք դպրոց։

Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Եղվարդ

Մենք դասարանով այսօր գնացինք Եղվարդ։ Մենք հանդիպեցինք Խզուզիկ քոլեջի սովորողների հետ։ Մենք իրար հետ մտանք եկեղեցի, նրանց սովորեցրեցինք զատկական երգեր, շրջեցինք նրանց քոլեջով, ձվակռիվ խաղացինք և զատկածես արեցինք։

Posted in Ճամփորդություն

Շունն ու կատուն. իմ տպավորությունները։

Ինձ այնքան դուր եկավ թատրոնը, որ չեմ կարողանում բառերով բացատել։ Ինձ բոլոր հերոսները դուր եկան։ Այդ ներկայացումը այդքան էլ նման չէր իսկական հեքիաթին։ Ներկայացման մեջ կաին չղջիկներ, ագռավներ, իսկ իսկական հեքիաթում ո՛չ չղջիկ կար, ո՛չ ագռավ։ Եթե ցանկանաք այցելել այդ թատրոնը ասեմ անունը՝ Պատանի հանդիսատեսի թատրոն։

Այսքանը, հաջողություն։

Սիրով՝ Էմիլի

Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Գեղասահքի դպրոց 🏫

Մենք այսօր գնացինք Գեղասահքի դպրոց։

Առաջին հերթին մենք նստեցինք երթուղային և շարժվեցինք: Այնտեղ մենք հանեցինք մեր կոշիկները և հագանք չմուշկները։ Հետո մենք դուրս եկանք սահադաշտ, ես երբ դուրս եկա բան չէի հասկանում, բայց հետո եկավ իմ ընկերուհին և ինձ սովորեցրեց սահուն սահել, նա շատ ընկերասեր էր։ Այո ես լավ էի սահում, բայց ես 5 անգամ ընկա😁։ Մենք սահելով պարում էինք և շատ հավես էր😙🤩։ Եւ ամենալավը այն էր, որ բոլորը վերջում սովորեցին սահել։

Շատ լավ սահողները՝ Գաբի, Էվա, Նարեկ, Դարեհ։

Նորմալ սահողները՝ Նարե, Էմիլի, Անուկա, Միքայել։