Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի քննական ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

1Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը: Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

2Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.

  • ագեվազներ,
  • վագերաձիեր,
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:

3Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
 
Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

4․ Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 

5․ Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

6․ Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։ Զգույշ, արագավազ

7․ Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

8․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները. Մեծ-փոքր, անսովոր-սովորական, ճիշտ-սխալ, դժվար-հեշտ, մեծ-փոքր

9․ Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ: Ձիեր, վագերաձիեր։

10․  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  • զեբր,
  • գծավոր,
  • երկու,
  • վտանգ:

11․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

12․ Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:
Posted in Մայրենիի ստուգատես

Հարցարան․ Տարվա իմ ձեռքբերումները․ Մայրենիի ստուգատես

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Կարող ես տեղադրել լուսանկարներ։

Իմ սիրելի վայրը Հյուսիսային դպրոցում, դա Արտասահմանն է։
2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։

Իմ ամենասիրելի նախագիծն է՝Եղեգնուհին։ Եղեգնուհին ինձ դուր եկավ, որովհետև այն շատ հետաքրքիր էր։ Նաև ինձ դուր եկավ, որ մենք բեմադրեցինք հեքիաթը։
3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

Ցանկը

Հղումը


4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։ Ես շարունակում եմ <<Աշխարհի շոիրջը 80 օրում>> գիրքը։ Ժույլ Վեռն։
5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Համերգ

Երկու սև ամպ

Պատրանք

Իմ երգը (Ամենասիրածը)

Գետակի վրա

Մշուշների շղարշի տակ


6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։ Իմ ընկերն է՝Մարթան։ Նա շատ բարի, գեղեցիկ, շատ ընկերասեր ընկեր է։ Նա սիրում է պարել, նա ակտիվ է։
7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Ավ․Իսահակյան տուն-թանգարան

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Ճամփորդություն դեպի Պլանետարիում

Ճամփորդություն դեպի Մեղրաձոր
8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․

Իմ ընտրության գործունեությունը կավագործությունն է։ Ուսուցիչը՝Ալիս Գևորգյանն է։ Այնտեղ մենք աշխատել ենք գանչառով, պատրասկել ենք՝աման, բաժակ, մարդու դեմք և այլ շատ բաներ։ Բոլորը շատ լավ են աշխատում։ Ընկեր Ալիսը շատ լավ ուսուցիչ է։
9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում: Ավելի լավ կսովորեմ, կմեծանամ, ավելի հավատարիմ կլինեմ դասատուներին։․
10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Ես սկսեցի ավելի անսխալ գրել։
11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:


13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․․

Դպրոցում ի՞նչը կփոխեիր։

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես․ Առաջադրանք 3

Հիմար մարդը

Մի օր մարդ ու կնիկ վիճում էին։ Մարդը կնկան վիրավորում էր, իսկ կնիկը չէր կարողանում։ Կնիկը գնաց խանութ, գնեց յուղ ու բրինձ, որպեսզի պատրաստի և ներողություն խնդրի։ Տանը սկսեց պատսրաստել շատ համեղ։ Երեկոյան մարդը եկավ, նստեց սեղանի շուրջ, կնիկը ուտելիքը դրեց սեղանին։ Մարդն ասաց․

-Աղը շատ է! Անամոթ, սոված ես թողնում։

Մարդը բարկությունից նոթբուքը ջարդեց։

Կնիկը ասաց․

-Կներես, կներես, ամուսնյակս․․․։

Վերջում կնիկն ու մարդը բաժանվեցին․․․։

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Պոչատ աղվեսը

Առաջադրանք 2

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա․ աղվեսի անունից։ Ես իմ պոչը թողեցի թակարդում և մտածեցի, թե ոնց ապրեմ երկրում այսպես խայտառակված։ Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:


Բ․ աղվեսի պոչի անունից։ Աղվեսն ինձ թողեց թակարդում և բարձրաձայն մտածեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Լսեցի որ, նա որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ձայներից հասկացա որ, նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:


Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից։ Աղվեսներից մեկը բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց մեր գլխին քարոզ կարդալ, որ կտրենք մեր պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Ես միանգամից գլխի ընկա, որ նրա պոչի հետ մի բան է եղել և սկսում է մեզ էլ համոզել, որ կտրենք մեր պոչերը։ Ես նրան պատասխանեցի․ «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Խռոված ձմերուկը

Կար չկար մի երկիր կար, որտեղ չկար ձմերուկ։ Օրերից մի օր մի տղա գնաց զբոսայգի, նրա դեմը հայտնվեցին լիքը թռվռալով ձմերուկներ։

Նա հարցրեց․

-Ըխմ, դուք ովքե՞ր եք․

Նրանք խոսել գիտեին։

-Մե՞նք, մենք ձմերուկներն ենք։

-Ձմեր․․․ի՞նչ։

-Ձմերուկները, նեղվեցի,որ չեք ճանաչում մեզ․․․ մենք համեեեղ, քաղցր մրգեր ենք, մենք նոր ենք հայտնվել այս երկրում, արի, մենք քեզ ցույց կտանք մեզ, ուղղակի առանց խոսել ու շարժվել, դու պարզապես կուտես այդ։

Նրանք գնացին խանութ, գնեցին 40 հատ ձմերուկ։

Տանը սկսեցին ուտել։

-Մմմմ, այս ինչ բան է, ավելի համեղ բան երբևէ չէի տեսել։

-Բա, հիմա տեսար։

Նա ուտում էր ձմերուկ և առավոտյան,և կեսօրին, և երեկոյան։

Նա հավաքեց ձմերուկի կորիզները, գյուղում սկսեց աճեցնել ձմերուկ։ Այդ բիզնեսը նրան հաջողություններ բերեց։ Նա շաաատ գումար ունեցավ։ ԱՆչափ ուրախ էր։

Նա բոլորին ասաց ձմերուկի մասին և ձմերուկը դարձավ իրենց երկրի խորհրդանիշը։

Բայց ձմերուկները մնացին խռոված, որ նրանց չէին ճանաչում։