Posted in Մաթեմատիկա

ՈՒսումնական Ձմեռ

«Ուսումնական ձմեռ» 

Scratch ծրագրով խաղ իմ կողմից

Խաղի հղումը

 Աշոտի մայրն ունի երեք որդի։ Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ։ Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրոդ որդուն։

Երրորդ որդու անունը՝Աշոտ է։

2․ Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին երեք տակառի կաթը։ Քանի՞ տակառ մնաց խանութում։5 տակառ

3․ Վանդակում կա 3 ճագար։ Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց։ Ինչպե՞ս կարող է դա պատահել։Մի քույրին, վանդակից, ճագարին տվեցին։

4․ Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր և եղբոր հետ գնացին սունկ հավաքելու։ Ընդամենը քանի՞ հոգի գնաց սունկ հավաքելու։ 3 հոգի

5․ Հայր ու որդի երկու ժամ թենիս խաղացին։ Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը։ Նրանցից յուրաքանչյուրը 2 ժամ

6․ Երկու ձուն եփվում է 10 րոպեում։ Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն։ 10 րոպեում

7․ Սագը երկու ոտքի վրա կանգնած 2կգ է։ Քանի՞ կիլոգրամ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա։ 2կգ

8․ Սեղանին կար 10 խնձոր։ Բացի 7-ից բոլորը կերան։ Քանի՞ խնձոր մնաց սեղանին։7 խնձոր

Posted in Մայրենի

Ուսումնական Ձմեռ

Մենք նշում ենք նոր տարին այսպես՝մայրիկը և տատիկը պատրաստում են ուտելիքներ մի քանի օր առաջ Ամանորից։ Ես օգնում եմ մայրիկին և տատիկին, իմ Ձմեռային տնայիններն եմ անում։ Նաև այսօր ինձ եկավ Ձմեռ պապիկից նամակ, ահա ինչ էր գրված՝<<Բարև, իմ պարտաճանաչ, բարի ու գեղեցկուհի Էմիլի, ես ամբողջ տարի հետևել եմ քեզ, տեսել եմ, թե ինչպես ես սովորում։ Ես ստացել եմ քո նամակը, և ես կուղարկեմ քո նվերը Ամանորի գիշերը։ Բայց ես նաև գիտեմ ինչքան ես սիրում գիրք կարդալ, այդ իսկ պատճառով ես որոշել եմ նաև նվիրել քեզ նվեր քարտ, որի շնորհիվ դու կընտրես ու կգնես այն գիրքը, որը ցանկանում ես կարդալ։ Ես հավատում եմ, որ դու շարունակելու ես լավ սովորել։ Դու շատ լավ երեխա ես։ Ապրես, որ այդպիսինն ես։>>

Այդ նամակից ես ուրախացա։ Մենք նստում ենք սեղանի շուրջ, երբ ժամը 00։00-ն եղավ դուռը ծեծեցին, և Ձմեռ պապիկը դռան տակ նվերը դրեց և փախավ։

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը,  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ,  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

  • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):

Կանաչ եղևնին

  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

  • Ի՞նչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից:

Ես սովորեցի եթե մեկը քեզ չի օգնում, միևնույն է, դու նրա հանդեպ բարի եղիր միշտ և

ընդմիշտ։

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

  • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):

Ցանկությունների ծառը, Դոնալդ Բիսեթ

  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

  • Ի՞նչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից:

Ես սովորեցի, լինել բարի, բարիացնել աշխարհը, չար բաներ չանել և սիրել բոլոր աղջիկներ և տղաներին։

Ես դիտեցի Նոր տարվա հեքիաթ մուլտֆիլմը։ Այդ մուլտֆիլմը Ամանորի և գայլուկի, Արմենի և Արմինեի, Ձմեռ պապի, Ձյունանուշի մասին էր։ Գայլուկը նվեր չէր ստացել՝ գտավ, Արմենը վախենում էր երգի բառերը մոռանալուց՝չվախեցավ, Արմինեն օգնեց Արմենին չվախենալ։ Ես սովորեցի լինել բարի, չվախենալ սխալներից, սխալ անելուց հետո ուղղվել դեպի լավ կողմ։

Posted in Առաջին ուսումնական շրջան

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Մայրենի՝

Ուսումնական ամփոփում

Անգլերեն՝

Fiest semester report

Մաթեմ՝

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Հայրենագիտություն՝

Առաջին ուս․ շրջանի ամփոփում

Բնագիտություն՝

Առաջին ուսումնական շրջան

Posted in Մայրենի

Ուսումնական ամփոփում

Այս տարի իրականացրել եմ այս նախագծերը՝

Կաղանդի գիշերը

Աշխատանք գիրք-տետրով

Ինքնաստուգում

Ավ․Իսահակյան տուն-թանգարան

Անուշապուր

Անուշապուր

Առևանգված աղջիկը և նրա հետ պատահած հրաշքը

Աշխատանք գիրք-տետրով

Երջանիկ խրճիթը

Երջանիկ խրճիթը

Եղնիկը

Աղվեսն ու Անը

Եղնիկը

Գետակի վրա

Հանելուկներ

Նուկիմ քաղաքի խելոքերը

Նուկիմ քաղաքի խելոքները (մաս 2)

Նուկիմ քաղաքի խելոքները

Աշխատանք գիրք-տետրով

Ուսումնական աշուն

Մշուշների շղարշի տակ

Փիլոսի խորհուրդը

Փիլոսը

Աշուն աստղային գիշեր

Աշխատանք գիրք-տետրով

Առյուծն ու եղնիկը

Մայրենի

Ես խորհուրդ կտամ․․․

Արահետ դեպի աստղերի ճանապարհ

Ճանապարհ

5 հարց վերաբերյալ Երեք վիպակ Մանչուկի եւ Կառլսոնի մասին

Սա իմ մայրենի բաժնի հղումն է

Ես մասնակցել եմ ամենամսյա ֆլեշմոբերին

Ամենաշատը ինձ դուր եկավ՝ Ավ․Իսահակյան տուն-թանգարան նախագիծը։

Իմ Իսահակյանական նախագծերը՝

Երջանիկ խրճիթը

Երջանիկ խրճիթը

Ավ․Իսահակյան տուն-թանգարան

Նուկիմ քաղաքի խելոքերը

Նուկիմ քաղաքի խելոքները (մաս 2)

Նուկիմ քաղաքի խելոքները

Եղնիկը

Եղնիկը

Ուսումնական ամառ՝

Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին

Ուսումնական աշուն

Posted in Առաջին ուսումնական շրջան, բնագիտություն

Առաջին ուսումնական շրջան

Այս տարի իրականացրել եմ և սովորել եմ այս նախագծերը՝

Ճամփորդություն դեպի Պլանետարիում

Ես կուզեի աճացնել

Ամփոփ․աշխատանք

Հարավային Ամերիկա

Անտարկտիդա

Կրկին երազել․․

Իմ աշնանային արձակուրդները

Եվրասիա

Մայրցամաք, աշխարամասեր

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Բնություն

Իմ երկրագործական ամառը

Posted in Uncategorized

Նամակ Ձմեռ պապիկին

Ես Էմիլին եմ։

Ես 9 տարեկան եմ։

Ես ինձ նորմալ եմ պահում.

Ես օգնեցի մամային մաքրության հարցում։

Խնդրում եմ ինձ բերեք Yerevan Park տոմս, սև օվերսայզ hoodie, Converse սպորտային կոշիկներ (Կանաչ) (չափս 34) և անլար ականջակալներ (samsung galaxy core a01) ։

Posted in русский язык

Письмо

Я Эмили.

Мне 9 лет.

Я себя вела нормально.

Помогала маме, делала уборку.

Пожалуйста принеси мне билет Еревана парка, чёрное оверсайз худи, Конверс кроссовки (Зелёные) (размер 34) и беспроводные наушники.

Posted in русский язык

Лиса и волк

Ночью на реке пил волк воду. Светила луна. Был сильный мороз. Хвост волка примёрз ко льду. Жалко волку пушистый хвост. Сидит он и ждёт. Бежит по дорожке лиса. Стал волк просить помощи. Жаль лисе волка. Помогла она ему. Утащила хвост, посмеялась и убежала. По дорожке упала. Ногу разбила. А волк остался без хвоста.