Posted in ճամբար

Հունվարյան ճամբար. հաշվետություն

Ես հիմա կներկայացնեմ իմ հունվարյան ճամբարը։ Ես առաջինը կթվարկեմ ինչ եմ արել, հետո կպատմեմ այդ ամենինչ ինչպես ենք անցկացրել։ Մենք խաղում էինք մեր բերած խաղերով, գնում էինք շա՛տ ճամփորդությունների, մենք արեցինք <<Արի կարդանք>> նախագիծ, արեցինք ճամբարային մարմնամարզություն, մենք սովորեցինք պարերգեր Ավագ դպրոցի աշակերտների հետ, մենք արեցինք Դիջիթեք 2022 նախագիծ, արեցինք շատ բնագիտական փորձեր, անցանք դդմածես նախագիծը, նկարվեցինք <<ամեն տարի գարնանը>> նոր հեռուստասերիալում, մեր մոտ եկան Ավագ դպրոցի բառբառիկները։Մեր խաղերը անցան շատ լավ, մեր մոտ կար թվիսթեր, кто я, լեգո և այլն խաղեր։ Ինձ ամենաշատը դուր եկավ кто я խաղը։ Մենք գնացինք գեղասահքի և հոկեյի դպրոց, Սևաբերդ։ Սևաբերդում այնքան ձյուն կար, որ բոլորը խորտակվում էին։ Գեղասահքի դպրոցում ես սահում էի, բայց առաջին անգամ վատ էի սահում հետո լավ կարողացա սահել։ Մենք Մայր դպրոցում արեցինք Հյուսիսային դպրոցի ընկեր Լիանաի դասարանով մարզական մրցույթ օղակ պտտեցինք, պարան ցատկեցինք, աստիճան բարձրացանք և այլն։Սովորեցինք էջմիածին պարը, գացեք տեսեք երգը, պաղ աղբյուր զուլան ջուր երգը աղջիկների հետ, Նրանք էին՝ ավագ դպրոցի 2 աղջիկները Գոհարիկ,Լիլիթ։ Դդմածես նախագծով մենք պատրաստեցինք ղափամա և ներկեցինք դդումները։ Այո, ես իսկապես նկարվեցի հեռուստացույցում անպայման կնայեք։😀