Posted in Հայրենագիտություն

Սովորում ենք Լոռվա բառաբառը

Սուտլիկ որսկան

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը՝ երեք պառավ, երկուսը՝ մեռած, մնի բերնումն էլ շունչ չկա։

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուսուփուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզեկուզ գնացինք․․․

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ․ երկուսը՝ ցամաք, մնի մեջ էլ իսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը՛, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սիպտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։

Բարեկենդան

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կիկոսի մահը

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․

Քաջ Նազարը

— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի։ Էս Նազարս մնում է դռանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան աղաչում—պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած՝ գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա, տուն տանի, ու միտք է անում։ Ամառվա շոգ օ՜ր՝ գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի— ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում

Ոսկու կարասը

– Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Posted in Մաթեմատիկա

Պատիկ

Թեմա՝ Պատիկ 

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։ 

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։ 

Առաջադրանքներ․

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։ 14
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։ 18
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։32
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։ 50   
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։   40 
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։18,16,14,12,10,6,4,2,0
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։3,6,8,10,12,14 Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։ 3
  8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։6,12,24,10
  9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։8, 16,20 Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։ 8
  10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։35, 70, 77
  11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։9,10,18
  12. Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։9
  13. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։ 10, 20, 30
  14. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։24,36,48
  15. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։13,26,39 Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։ 13, 26
  16. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։ 60
  17. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։ 18
  18. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։ 1000
  19. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը: 4000
Posted in Մաթեմատիկա

2-ի բաժանելիության հայտանիշ

Դասարանական առաջադրանքներ

1 Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին։

124, 390, 2056, 278, 52, 260, 7

124, 6482, 3, 148, 472

226, 648, 9624, 7830, 7892

2 Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով և պատասխանի՛ր հարցերին։

65, 420, 1021

60+5=65

400+20

1000+20+1

Քանի՞ միավոր կա յուրաքանչյուր թվի միավորների կարգում։ 5,0,1

Այդ թվերից ո՞րն է առանց մնացորդի բաժանվում 2-ի։ 420

Այդ թվերից որո՞նք են կենտ, և որո՞նք՝  զույգ։ 65-կենտ, 420-զույգ, 1021-կենտ

3. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ին։

120+1124

1366-114

2251+215+212

4527-106-101

1575-24-24

2×277-211

4 Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր սրդյունքը։

Օրինակ՝

248։5=49(3մն)

Ստ․ 49×5+3=248

375:2=187 (1)

Ստ․ 187×2+1=375

375:5=75

5×75=375

375:10= 37(5)

10×37+5=375

370:10=37

37×10=370

5․ Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի: 3-րդ ամսում

Տնային առաջադրանքներ

1 Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին։

3200, 324, 185, 4, 506

2902, 8, 442, 334, 2256

4388, 9, 880, 292

2 Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով և պատասխանի՛ր հարցերին։

72, 503,  3250

70+2

500+3

3000+200+50

Քանի՞ միավոր կա յուրաքանչյուր թվի միավորների կարգում։ 2,3,0

Այդ թվերից ո՞րն է առանց մնացորդի բաժանվում 2-ի։ 72

Այդ թվերից որո՞նք են կենտ, և որո՞նք՝  զույգ։ 72-զույգ, 503-կենտ, 3250-զույգ

3. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ին։

418+2109

326+24

2136-321

1562-28

2×251

2×277+212

4 Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր սրդյունքը։

Օրինակ՝

248։5=49(3մն)

Ստ․ 49×5+3=248

2090:2=1045

2×1045=2090

2794:5=558(4)

5×558+4=2794

2790:10=279

10×279=2790

2797:10=279(7)

10×279+7=2797

5Հասմիկը, կարդալով օրական 12 էջ, ո՞րերորդ օրը կվերջացնի 124 էջանոց գրքի ընթերցումը։  124:12=10(4մն)

Posted in Մաթեմատիկա

Զույգ և կենտ թվեր

Դասարանական առաջադրանքներ

1 1, 2, 5, 33, 28, 99, 405, 512, 777, 888, 1416, 1547, 5555, 15325, 152412 թվերից որո՞նք են զույգ, և որո՞նք կենտ։

Զույգ-2,28,512,888,152412,1416

Կենտ-1,5,33,99,405,777,1547,5555,15325

2 Որքա՞ն է երկու իրար հաջորդող զույգ թվերի տարբերությունը։ 2

8-6=2

3 Զու՞յգ են, թե՞ կենտ։ Պատասխանդ հիմնավորի՛ր օրինակներով։

148 թվի նախորդ և հաջորդ թվերը-զույգ

Երկու զույգ թվերի գումարը -զույգ

Երկու թվերի գումարը, որոնցից մեկը զույգ է, մյուսը կենտ-կենտ

4․ Կատարի՛ր գործողությունը։

44կմ-2կմ35մ=42կմ 35մ

62տ210կգ-2տ280կգ=60տ 70կգ

24օր-3օր6ժ=21 օր 6 ժ

34կմ85մ+2կմ35մ=36կմ 120մ

22տ210կգ+2տ880կգ=25տ

2օր16ժ+3օր9ժ=6 օր

5 Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

3360:32=105

3232=168064:52

3018=5486-2468

22004=11233+10771

6. Երկու թվերի գումարը 480 է։ Այդ թվերից մեկը մյուսից մեծ է 5 անգամ։ Որո՞նք են այդ թվերը։

480։6=80

80×5=400

7. Ընտրի՛ր այն թվերը, որոնք տեղադրելով a-ի փոխարեն՝ երկու անհավասարություններն էլ միաժամանակ տեղի ունենան։

6000, 1184, 321, 418, 1, 1150, 1200, 324   

321<1200     1200>1125

6000>4587     1<4595

8. Ի՞նչ մնացորդ կստացվի։

(30+1):3=1մն

(30+1):5=1մն

(30+1):10=1մն

9. 6 մեծ  և 4 փոքր պարկերում կա 38կգ ալյուր։ 4 մեծ և 4 փոքր պարկերում՝ 28 կգ ալյուր։ Որքա՞ն ալյուր կա մեծ և փոքր պարկերից յուրաքանչյուրում։4+x+4=28, x=28-4-4=20, 20:4=5, 28-20=8, 8:4=2, 6×5+4×2=38  

10  Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ՝ 18-ը՝ իսպաներեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ։21+18=39, 39-31=8

Տնային առաջադրանքներ

1 Թվարկի՛ր 33-ից մինչև 45-ը ներառյալ բոլոր կենտ թվերը։

35,37,39,41,43

2 Որքա՞ն է երկու իրար հաջորդող կենտ թվերի տարբերությունը։ 2

3 Զու՞յգ են, թե՞ կենտ։ Պատասխանդ հիմնավորի՛ր օրինակներով։

125 թվի նախորդ և հաջորդ թվերը-զույգ=125-1=124, 125+1=126

Երկու կենտ թվերի գումարը-զույգ=1+1=2

Որևէ զույգ թվի նախորդ և հաջորդ թվերը-կենտ=96-1=95, 96+1=97

4․ Կատարի՛ր գործողությունը։

62դմ2սմ-5դմ8սմ=57դմ, 6սմ

12ժ20ր-2ժ40ր=10ժ, 20ր

82կգ-6կգ650գ=76կգ, 650գ

42դմ7սմ+5դմ8սմ=47դմ, 15սմ

12կգ650գ+6կգ450գ=20կգ

12ժ20ր+2ժ40ր=15ժ

5 Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

10656։24=444

203=4872:24

2063+3637=6240

48216-215=48001

6 Երկու թվերի գումարը 560 է։ Այդ թվերից մեկը մյուսից փոքր է 6 անգամ։ Որո՞նք են այդ թվերը։

560:7=80

80×6=480

7. Ընտրի՛ր այն թվերը, որոնք տեղադրելով a-ի փոխարեն՝ երկու անհավասարություններն էլ միաժամանակ տեղի ունենան։

6450, 1, 1240,  459,

1240<1245        6450>1200

459>214       1<1800

8. Ի՞նչ մնացորդ կստացվի։

(40+1):4=1

(40+2):4=1

(40+3):4=1

9 7 մեծ և 5 փոքր պարկերում կա 38կգ բրինձ։ 7 մեծ և 7 փոքր պարկերում՝ 42կգ։ Որքա՞ն բրինձ կա մեծ և փոքր պարկերից յուրաքանչյուրում։

5×1+7×2=38կգ, 7×1+7×2=42կգ

7×1-5×1=2×1, 2×1=42-38

2×1=4

x1=4:2=2

7xx2+5×2=38

7×2+10=38, 7×2=38-10

7×2=28

X2=28:7=4

Յուրաքանչյուր փոքր պարկում 2կգ, յուրաքանչյուր մեծ պարկում 4կգ

10 Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։ 12 ուղևոր

Posted in English

The liar

Once upon a time (ժուկով-ժամանակով) there lived a king. This king announced (հայտարարեց) throughout the land:

“I will give half my kingdom (թագավորությանս կեսը) to the man who can tell a lie that I can agree that is a lie.”

shepherd (հովիվ) came and said, “My father has got a pipe (ծխամորճ). The pipe is very long and he can stir (խառնել) the stars with it».

“That’s possible,” answered the King. “My grandfather had a pipe. He used to (սովորություն ուներ) put one end of it in his mouth and stretch (ձգել) the other up to the sun to light it.”

The man went out scratching (քորելով) his head.

A tailor came and said, “I am sorry, O King, to have come so late. Wind (քամի), storm (փոթորիկ) and lightning (կայծակ) did not let me come early”. I was patching up the crack (ճեղք) of the sky.

“Oh, “I believe it is true” said the King, “but you haven’t patched it very well, for it rained a little again this morning.

This man also went away empty-handed (դատարկաձեռն).

A villager came in with a bag on his shoulder. “What do you want, my good man?” asked the King. “You owe (պարտք լինել) me a bag of gold. I have come for it.” “A bag of gold!” exclaimed (բացականչեց)the King astonished (զարմացած). “That s a lie (սուտ). I do not owe you anything.”

“All right. It is a lie. Then give me half your kingdom.”

“No, no. You’re quite right (Դուք միանգամայն ճիշտ եք). It’s not a lie,” the king tried to correct (ուղղել) himself.

“So I am telling the truth. Then give me the bag of gold.”

Answer the questions:

What did the king say to all people?He says` “I will give half my kingdom to the man who can tell a lie that I can agree that is a lie.”

Who came first?A sheperd

What did he say? he say. “My father has got a pipe (ծխամորճ). The pipe is very long and he can stir (խառնել) the stars with it».

What was the king’s answer?

“That’s possible,” answered the King. “My grandfather had a pipe. He used to (սովորություն ուներ) put one end of it in his mouth and stretch (ձգել) the other up to the sun to light it.”

Who came second? A tailor

What did he say? He say “I am sorry, O King, to have come so late. Wind (քամի), storm (փոթորիկ) and lightning (կայծակ) did not let me come early”. I was patching up the crack (ճեղք) of the sky.

What was the king’s reply? “Oh, “I believe it is true” said the King, “but you haven’t patched it very well, for it rained a little again this morning.

Who came after the tailor? A villager

What did he tell the king?He said . “You owe (պարտք լինել) me a bag of gold. I have come for it.”

What did the king answer? ” “A bag of gold!” exclaimed (բացականչեց)the King astonished (զարմացած). “That s a lie (սուտ). I do not owe you anything.”

Posted in բնագիտություն

Խնձորի չիր

Չիր (չրեր), չորացված մրգեր կամ հատապտուղներ, որոնց մեջ խոնավությունը կազմում է շուրջ 20 տոկոս։ Մրգերը կամ հատապտուղները չորացվում են կա՛մ բնական եղանակով (արևի տակ), կա՛մ արտադրական մեթոդների կիրառմամբ (էլեկտրական չորանոցի օգնությամբ)։

Չրերը հարուստ են (A, B1, B2, B3, B5, B6) վիտամիններով, հանքային էլեմենտներով (երկաթ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում), 100 գրամում պարունակում են 1,5-5 գրամ 250 կիլոկալորիա սպիտակուցներ։ Ունեն պահպանման երկար ժամկետ, և սառը տեղում պահելու անհրաժեշտություն չկա։ Հենց սրանում է կայանում չրերի գլխավոր առավելությունը, և այս առումով այն հանդիսանում է թարմ մրգերին այլընտրանք (մանավանդ բերքահավաքից շատ ժամանակ անց)։ Սակայն չորացման ընթացքում չրերը կորցնում են մեծ քանակությամբ C վիտամին։

Ինչպե՞ս է պատրաստվում խնձորի չիրը

Պատրաստվում է շատ հեշտ եղանակով։ Խնձորը կտրում ենք կլոր, թելի վրա անցկացնում ենք ասեղը և ասեղի միջոցով խնձորի մեջտեղը ծակում ենք և կախում ենք դրսում արևի տակ, որպեսզի չորանա։

Խնձորի չրի մասին

Պարունակում է 273 կկալ, ածխաջրեր 68, սպիտակուցներ 3.2գ

վիտամիններ В2, В6, Е, С, երկաթ, կալցիում

ԽՆՁՈՐԻ ՉՐԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ազատում է օրգանիզմը թունավոր նյութերից։

Կարգավորում է աղիների աշխատանքը:

Օգտակար է արյան ցածր ճնշման ու անոթների կոշտացման դեպքում․ հանդիսանում է արյունը մաքրող հզոր միջոց:

Կանխարգելում է էնդեմիկ խպիպի զարգացումը, քանի որ պարունակում է զգալի քանակությամբ յոդ։

Պարունակում է A, PP, C, B2, B1 վիտամիններ, գլյուկոզա, որն անհրաժեշտ է ուղեղի լավ աշխատանքի համար։

Posted in Մայրենի

Երկու սև ամպ

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Բանաստեղծության մեջ գերակշռում է շարժումը, որովհետև բանաստեղծության մեջ երկու սև ամպերը գնում էին, դես ու դեն էին քշվում, տարվում, անդադար շարժման մեջ էին։ Բանաստեղծության մեջ կային սև և կանաչ գույները։

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:

https://www.youtube.com/shorts/PoO5PXiLkVc

  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում:

Ես կարծում եմ այս տողի մեջ է իմաստը, որովհետև մեզ սովորեցնում է թե ինչքան վատ բան պատահի պետք է միշտ ամուր կանգնենք կողք կողքի։

  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Երկու ընկեր

  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

 Այս բանաստեղծությունը երկու սև ամպերի մասին է(Ես կասեի ընկերների) որոնց հողմը փորձում է բաժանել, բայց չի ստացվում:

Posted in Մայրենի, թեստ

Թեստային աշխատանք․ 22․02․23

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:


Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:


«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:


Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին:

Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:Փախչում, երբ, պատշգամբ, ակնթարթ
  2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

Զուլալ -ջինջ

լուռ -լռիկ

  1. Համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ- ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին- դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ    – համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել    – մեկին պատժել, լավ ծեծել

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ: Ակնթարթ,լուսամուտ,աղմկահույզ, վերջալույս
  2. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր
բ/մալինա-ազնվամորի

գ/կենգուրու-ագեվազ

դ/ստարտ-մեկնարկ,սկիզբ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ: Եղնիկ, լուսամուտ,բարեկամ,որսորդ
  2. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
  1. ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

Եղնիկը հանգիստ էակ էր, նա զգում էր, որ ուզում է գնա նրա տուն՝ անծայր անտաառ։

  1. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

Զարմացնում էր այն, թե ինչպես եղնիկը կարող է մարդու նման զգացող լինի։

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարող էր կարոտել՝ իր սիրած գուրգուրող անտառներին և զանգակ աղբյուրներին, իր խարտյաշ մորը և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներին։

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Որովհետև նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

12․ Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Անտառում մառախուղ էր տիրում, ուժեղ քամի էր, քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

Posted in Հայրենագիտություն

Հովհաննես Թումանյան

Դսեղում (Որտեղ ծնվել է Թումանյանը) կա Հովհաննես Թումանյանին նվիրված Թանգարան: Հովհաննես Թումանյանի հորական տունը 1939 թվակակնին դարձավ <<Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան>>։Հովհաննես Թումանյանի տունը կառուցված է եղել հողից, գետնափոր, հողածածկ։ Հովհաննես Թումանյանը ծնվել է՝ 1869թ փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։ Նրա բակում նաև կա նրա գրած հեքիաթների արձանները: Նա ունի 10 զավակ՝4 տղա և 6 աղջիկ

Նա ապրել է 54 տարի: Գնացել է Մոսկվա և Ռուսաստանում մահացել…: