Posted in բնագիտություն

Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են: Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը: Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:
Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու ա­նաղարտ պահելու մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանս­պորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:
Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ա­վելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օ­զոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանու­շակագույն ճառագայթումից:
Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպա­նության խնդիրը:
Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:
Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:
Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղ­տոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավ­տոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղ­ղությամբ: Դրա շնորհիվ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստաց­նում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:
Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:
Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգ­ված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտ­րանսպորտի արտանետումներով:
Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:

Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից:

  1. Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:

Տրանսպորտները և աղտոտումները։

  1. Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:

բնական և մարդածին։

  1. Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:

Շատ ուղիներ կան, բայց հիմնականը չաղտոտելն է։

  1. Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։

Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:

  1. Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:
Posted in բնագիտություն

Մթնոլորտային տեղումներ

Ամպերում ջրային գոլորշիները  սառելով խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք  կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ: Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդը լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրը  հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:

Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով ի­րար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ, և Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:

Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջա­նում է տարվա տաք սեզոնում: Շատ հաճախ տաք օդի հետ վեր բարձրա­ցող ջրային գոլորշիներն ու ջրի մանր կաթիլները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ օդի ջերմաստիճանը բացասական է: Այդտեղ դրանք վերածվում են սառցաբյուրեղների: Վերջիններս, օդային հոսանքների միջոցով վեր ու վար շարժվելով, աստիճանաբար պատվում են սառցե նորա­նոր թաղանթներով, մեծանում՝ ձևավորելով կարկտի հատիկները, և թափ­վում են Երկրի վրա:

Կարկուտը մեծ վնաս է հասցնում բնակչությանը՝ ոչնչացնելով ցանքերը, այգիները, ջարդելով ծառերը, կտուրները և այլն:
Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:

Գիշերը, երբ օդը  սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:

Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:

Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է:

Մթնոլորտային տեղումների քանակը չափում են օդերևութաբանա­կան կայաններում տեղադրված տեղումնաչափ սարքով:

Տեղումնաչափը գլանաձև դույլ է, որը տեղադրված է գետնից երկու մետր բարձրություն ունեցող սյան վրա: Երբ անձրև է գալիս, ջուրը հավաք­վում է նրա մեջ: Անձրևը դադարելուց հետո դույլի մեջ հավաքված ջուրը  դատարկում են միլիմետրային բաժանումներ ունեցող բաժակի մեջ և որո­շում, թե ինչ բարձրությամբ ջրային շերտ է գոյացել:

Կարկուտ կամ ձյուն տեղալուց հետո դույլը  տեղափոխում են տաք սեն­յակ, որ ձյունը (կարկուտը) հալվի, ապա առաջացած ջուրը նորից լցնում են չափիչ բաժակի մեջ և որոշում պինդ տե­ղումներից գոյացած ջրի շերտի բարձրությունը։ Այդպես բոլոր չափումները տարվա ընթացքում գումարում են իրար և ստանում տարեկան տեղումների քանակը, որն արտահայտվում է միլիմետ­րերով (մմ): Օրինակ՝ հասարակածային շրջաններում տարեկան միջին հաշվով թափվում են 2000-3000 մմ տեղումներ, իսկ Երևանում՝ մոտ 300 մմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:

Ամպերում ջրային գոլորշիները  սառելով խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք  կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

  1. Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:

Պինդ

Ձյուն,կարկուտ,եղյամ։

Հեղուկ

Անձրև,ցող։

  1. Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրը  հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում։

  1. Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։

Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է:

Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:

  1. Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում

Իմ բնակավայրում դիտվում է անձրևը։

Posted in բնագիտություն

Զատկի ուտեստների օգտակար հատկությունները

Ձու

Ձուն զարմանալի արտադրանք է, որն ունի բազմաթիվ օգտակար գործառույթներ: Այն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով և հանքանյութերով։ Դուք կարող եք օգտագործել ձուն տարբեր ճաշատեսակներ պատրաստելու համար, ինչպիսիք են ձվածեղը, օմլետը և այլն:

Բրինձ

Բրինձը զարմանալի մթերք է, որն ունի բազմաթիվ օգտակար գործառույթներ: Այն ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց սնուցման հիմքն է: Բրինձը հարուստ է ածխաջրերով, վիտամիններով և հանքանյութերով, ինչպիսիք են երկաթը և մագնեզիում: Այն էներգիայի հիանալի աղբյուր է և կարող է օգնել պահպանել առողջ նյութափոխանակությունը: Բացի այդ, բրինձը կարելի է օգտագործել տարբեր ուտեստների մեջ՝ փլավից մինչև սուշի։ Բացի այդ, բրինձը կարելի է օգտագործել տարբեր ուտեստների մեջ՝ փլավից մինչև սուշի։ Այն կարող է նաև հիմք հանդիսանալ տարբեր կողմնակի ուտեստների և նույնիսկ քաղցր աղանդերի պատրաստման համար։ Բրինձը բազմակողմանի է և առողջարար ապրանք, որը կարելի է ներառել բազմազան սննդակարգում:

Ձուկ

Ձուկը աներևակայելի առողջարար արտադրանք է: Այն հարուստ է բարձրորակ սպիտակուցներով, օմեգա-3 ճարպաթթուներով և բազմաթիվ վիտամիններով ու հանքանյութերով։ Ձկան կանոնավոր օգտագործումը կարող է օգնել պահպանել առողջությունը

սիրտը, բարելավել ուղեղի աշխատանքը և նվազեցնել տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկը: Բացի այդ, ձուկը կարող է համեղ և այն կարող է լինել բազմակողմանի բաղադրիչ տարբեր ուտեստների մեջ՝ տապակած ձկից մինչև սուշի: Այսպիսով, եթե դուք ձուկ եք սիրում, դուք ոչ միայն համեղ ուտեստներ եք ստանում, այլև շատ օգտակար սնուցիչներ:

Posted in բնագիտություն

Ուսումնական գարուն

Ինչ կարելի է պատրաստել…

Կան բազմաթիվ նյութեր, որոնք կարելի է վերամշակել: Օրինակ՝ ապակի, պլաստիկ, մետաղ, տեքստիլ, մարտկոցներ և նույնիսկ օրգանական թափոններ։ Վերամշակումը օգնում է պահպանել ռեսուրսները և պաշտպանել շրջակա միջավայրը:

Կարտոնից

Օգտագործված ստվարաթուղթը կարող է կրկին օգտագործվել՝ պատրաստելու համար՝ կրաֆտի թուղթ: Այն կարող է լինել տարբեր ապրանքների համար՝ գրքերի շապիկներ, ծալքավոր ստվարաթուղթ, ծրարներ։ Նաև կարելի է պատրաստել նվերների փաթեթավորումներ։

Վերամշակումը կարող է կանխել պոտենցիալ օգտակար նյութերի աղբավայրը և նվազեցնել կուսական հումքի սպառումը, դրանով իսկ նվազեցնելով էներգիայի սպառումը, օդի աղտոտումը (այրումից), աղտոտումը:

Թուղթ

Վերամշակված թուղթը կարող է օգտագործվել շատ օգտակար բաներ ստեղծելու համար, ինչպիսիք են նոր թուղթ, ստվարաթուղթ, զուգարանի թուղթ և շատ ավելին:

Տեքստիլ

Դուք կարող եք շատ հետաքրքիր բաներ պատրաստել վերամշակված տեքստիլից: Օրինակ, այն կարող է օգտագործվել նոր հագուստ, աքսեսուարներ, մեկուսիչ նյութեր և նույնիսկ կահույքի լցոնիչներ ստեղծելու համար:

Տեքստիլի վերամշակման գործընթացը ներառում է մի քանի փուլ. Նախ հավաքվում են հին հագուստները և գործվածքները։ Այնուհետև դրանք դասակարգվում են ըստ նյութի տեսակի: Դրանից հետո տեքստիլները մաքրվում են և անցնում է վերամշակման գործընթացով, որը ներառում է մանրացում, մանրաթելերի վերամշակում և նոր նյութերի ստեղծում: Օրինակ, հին շապիկները կարող են օգտագործվել մանրաթելեր ստանալու համար, որոնք հետագայում օգտագործվում են ստեղծելու համար նոր գործվածքներ կամ մեկուսիչ նյութեր. Սա օգնում է նվազեցնել թափոնները և հին տեքստիլներին երկրորդ կյանք է հաղորդում:

Posted in բնագիտություն

Քամի: Քամու տեսակները 

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և  առաջա­նում է քամի: Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդը չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:
Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:
Երեկոյան ցամաքի մակերեսը սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը :
Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:
Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:
Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:
Տարվա տաք սեզոնին մուսսոնները փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:
Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:

Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդը չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:

  1. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:

Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:

  1. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:

Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

  1. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:

Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Posted in բնագիտություն

Մթնոլորտային ճնշում

Մթնոլորտային ճնշում: Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերը ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որը լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:
Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չա­փել է Տորիչելլին 1649 թ.: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ։
Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:
Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաս­տիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչ­վում է նորմալ մթնոլորտային ճնշում:
Եթե ցուցմունքը 760 մմ -ից ավելի է, ապա ճնշումը բարձր է, իսկ եթե պակաս է՝ ցածր:
Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:
Օրինակ, եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):
Մթնոլորտային ճնշումը փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն ընդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումը նվազում է:
Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան ճնշումը ցածր է, և հակառակը:
Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասա­րաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր:
Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր (հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):
Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
Ցիկլոնները  երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում:
Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:

Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

  1. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որը լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):

  1. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:

Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:

  1. Ի՞նչ է իզոբարը:

Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր։

  1. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:

Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:

  1. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:

1 կմ 1000 մետր

Այսինքն՝660 — 100 = 560