Posted in Մայրենի

Եղնիկը

  • Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):

 Նա երեխաների հետ խաղում էր այգում, միասին հաց էին ուտում, միասին պառկում էին քնելու։ Եղնիկը թեև լսում էր բոլորին բայց, մեկ-մեկ թաքուն-թաքուն դուրս էր գալիս պատժգամբ և նայում անտառին, հիշելով իր ընտանիքը և ընկերներին։ Մի օր շաաատ ուժեղ քամի է սկսվում ։ Երեխաները վախենում էին, իսկ եղնիկը դողում էր։ Երբ քամին շատ ուժեղացավ լուսամուտի փեղկերը բացվեցին և եղնիկը դուռս թռավ, փախավ անտառ։

  • Նկարագրի՛ր եղնիկին:

  • Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:

Պատմվածքի իմաստը նրանում ,է որ ամեն էակ պետք է ապրի իր հարազատ միջավայրում և չի կարելի սահմանափակել նրա ազատությունը,նրան անհնգստացնել և տանել հարազատներից։ Մեկ է նա միշտ գնալու է ազատություն։

  • Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:

Հանդ — արտ, դաշտ, ագարակ, արոտավայր

վերջալույս — մայրամուտ, արևամուտ, իրիկնամուտ, իրիկնալույս, մթնշաղ

խարտյաշ — դեղձան, քումայթ, դեղնորակ (մազեր)

ջինջ — մաքուր, հստակ, վճիտ, զուլալ

անդուլ — անդադար, անդադրում, անընդհատ, անընդմեջ, մշտատև, միշտ, շարունակ, հարատև

նազելի — սիրուն, գեղեցիկ, չքնաղ, պարկեշտ, պատվական, նազլու

վճիտ — հստակ, մաքուր, պարզ, անխառն, ականակիտ, ականավճիտ, պայծառ, ջինջ, բյուրեղյա, անպղտոր, զույայ, մաքրամաքուր

հուժկու — ուժեղ, հզոր, զորեղ, զորավոր

թախծալի — տխրալի, տրտմալի

հողմ — ուժեղ քամի, բուք

ոստյուն — ցատկ, թռիչք

խավար — մութ, մթին, լուսազուրկ, անլույս, մթություն

սաստկանալ — խստանալ, ուժգնանալ, զորանալ, թեժանալ

  • Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:

բարեկամ — չարակամ, ոսոխ, թշնամի, հակառակորդ

ջինջ — պղտոր

թաքուն — բացարձակ, բացահայտ, ակնհայտ

երեխա — մեծ, մեծահասակ

զգայուն — անզգա, քարսիրտ, անտարբեր

խավար — լույս, լուսավոր

  • Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Հեքիաթական, վերջալույս, պատշգամբ, բարձրանալ, փաթաթել, ծածկվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *