Posted in Մայրենի

Թթվային բանջարեղեններ

Լոլիկ

Լոլիկը մեծ մասամբ օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ։ Լոլիկից կարելի է պատրաստել կետչուպ, տոմատի մածուկ, լեչո և այլն։ Մեծ տարածում ունի նաև լոլիկի հյութը, որը արժեքավոր և վիտամիններով հարուստ զովացուցիչ խմիչք է հասակավոր մարդկանց և դիետիկ կենսամթերք՝ երեխաների ու հիվանդների համար։

Վարունգ

Այն համարվում է ամենատարածված և հնագույն աղցանային բանջարեղեններից մեկը։ Կարճ վեգետացիոն շրջանի շնորհիվ մշակվում է կլիմայական բոլոր գոտիների ինչպես բաց, այնպես էլ պաշտպանված գրունտներում։ Խավունի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը։

 Օգտագործվում է տարբեր տեսակի կերակուրների մեջ՝ եփած, խորոված, թարմ վիճակում, որպես աղցան, ինչպես նաև թթու և աղը դրած վիճակում։

Նեխուր

ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ նեխուր բուրավետ (A. graveolens)։ Ունի 3 տարատեսակ՝ տերևային, արմատային և տերևակոթունային։ ՀՀ-ում, որպես համեմունքային բույս, մշակվում է տերևային նեխուր։

Սոխ

Սոխը մեծ չափով օգտագործվում է նաև թարմ վիճակում, որպես աղցանային բանջար։

Սոխն ունի նաև միզամուղ հատկություն։ Օգնում է հեղուկը հանել օրգանիզմից՝ այսպիսով օգնելով ռևմատիզմի և տարատեսակ այտուցների ժամանակ։
Նման դեպքերում հարկավոր է մանրացնել 50 գր. սոխ և խառնել 1 բաժակ գինու և 3 բաժակ ջրի հետ։

Խմել օրական 3 բաժակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *