Posted in Հայրենագիտություն

Պատմություն և առասպել

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր։ Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն իրենց առասպելները։ Հին Հայաստանում ևս առասպելները շատ սիրված և տարածված են եղել։ Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն՝ ոչ սովորական քաջությամբ օժտված մարդիկ։ Դյուցազուններն իրենց արտաքին տեսքով էլ են տարբերվում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտակարգ ուժեղ, բարի և միշտ հերոսական գործեր են կատարում։
Առասպելները շատ երևակայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Անգեղի մասին պատմող առասպելը։ Տորքը առասպելում ներկայացված է անիրական, չափազանց երևակայական արտաքինով և հատկություններով։ Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ,չափազանց առասպել է այս,առասպելների առասպել»։
Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատմական ճշմարիտ իրողություններ։
Հայ ժողովրդական առասպելների զգալի մասը մեզ է հասել պատմահայր Մովսես Խորենացու շնորհիվ։

Առասպելները, պատմելով անցյալի մասին, մեզ նախ և առաջ ինչ-որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին։ Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն։

«Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ։ Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի
մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու։ Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում
է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում։ Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ»։

Առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում։ Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է` իսկ մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։
Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հինժամանակները հասկանալու համար։

Հարցեր և առաջադրանքներ

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր։ Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն իրենց առասպելները։ Հին Հայաստանում ևս առասպելները շատ սիրված և տարածված են եղել։ Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն՝ ոչ սովորական քաջությամբ օժտված մարդիկ։ Դյուցազուններն իրենց արտաքին տեսքով էլ են տարբերվում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտակարգ ուժեղ, բարի և միշտ հերոսական գործեր են կատարում։
Առասպելները շատ երևակայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Անգեղի մասին պատմող առասպելը։ Տորքը առասպելում ներկայացված է անիրական, չափազանց երևակայական արտաքինով և հատկություններով։ Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ,չափազանց առասպել է այս,առասպելների առասպել»։
Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատմական ճշմարիտ իրողություններ։
Հայ ժողովրդական առասպելների զգալի մասը մեզ է հասել պատմահայր Մովսես Խորենացու շնորհիվ։

Առասպելները, պատմելով անցյալի մասին, մեզ նախ և առաջ ինչ-որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին։ Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն։

«Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ։ Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի
մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու։ Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում
է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում։ Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ»։

Առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում։ Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է` իսկ մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։
Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հինժամանակները հասկանալու համար։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ առասպելներ գիտեք, ո՞վ է մեզ հասցրել մեր հնագույն առասպելները։ Սասունցի Դավիթը-ժողովուրդը, Հայկ և Բել-Մովսես Խորենացի, Արշակ և Շապուհ-Փավստոս Բուզանդ, Արա Գեղեցիկ և Շամիրամ-Զ. Խալափյան։
  2. Ի՞նչ տեղեկություններ է մեզ հաղորդում Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելի միջոցով։ Հայկը չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր:
  3. Ի՞նչ կարծիք ունի Խորենացին Տորք Անգեղի առասպելի մասին։Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ,չափազանց առասպել է այս,առասպելների առասպել»։
  4. Ո՞րն է ձեր ամենասիրելի
    • – առասպելը,
      – առասպելական հերոսը։
Posted in Հայրենագիտություն

Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի Հանրապետության առաջին թանգարանը՝ հիմնադրված 1919 թվականին

  • Հայաստանի պատմության և մշակույթի գիտահետազոտական կենտրոն
  • շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու
  • հնագիտական, դրամագիտական և ազգագրական բացառիկ նմուշներ
  • Հայաստանի պատմությունն ու մշակույթը Հին քարի դարից մինչև մեր օրերը

Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919 թ.)։ Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։ Առաջին տնօրենը եղել է Երվանդ Լալայանը։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին։

Ժամանակի ընթացքում կրել է անվանափոխություններ.

  • Հայաստանի պետական կենտրոնական թանգարան (1922 թ.)
  • Կուլտուր-պատմական թանգարան (1931 թ.)
  • Պատմական թանգարան (1935 թ.)
  • Հայաստանի պատմության պետական թանգարան (1962 թ.)
  • Հայաստանի պատմության թանգարան (2003 թ.)

Հայաստանի պատմության թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած են եղել հայ հնագիտության և ազգագրության, մշակույթի նշանավոր ներկայացուցիչներ, որոնք ղեկավարել են ինչպես թանգարանը, այնպես էլ նրա առանձին բաժինները՝

  • Երվանդ Լալայան (1864-1931 թթ.), ազգագրագետ, հնագետ, բանահավաք, Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր տնօրենը (1919-1927 թթ.)։ Հիմնադրել է «Ազգագրական հանդես»-ը (1896 թ.), Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերությունը (1906 թ.) և Ազգագրական-հնագիտական թանգարանը (1908 թ.)։
  • Կարո Ղաֆադարյան (1907-1976 թթ.), հնագետ, պատմաբան, վիմագրագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր։ 1932 թվականից զբաղվել է Հայաստանի պատմական հուշարձանների ուսումնասիրությամբ։ Հանդիսացել է Մերձավոր Արևելքի նշանավոր կենտրոններից մեկի՝ միջնադարյան Դվին քաղաքի պեղումների և նյութական մշակույթի ուսումնասիրության ղեկավարը, 1940-1964 թթ.` Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։ Կարո Ղաֆադարյանի անմիջական ղեկավարությամբ թանգարանը դարձավ հանրապետության առաջատար գիտա-հետազոտական և կրթա-մշակութային կենտրոն։ Նոր մեկնակետով մշակվեց և իրականացվեց հայ ժողովրդի պատմության գիտական ցուցադրությունը` ակունքներից մինչև արդի ժամանակները։

5-րդ դարի մեր պատմիչներն են եղել՝պատմահայ Մովսես Խորենացի, Ղազար Հարպեցի։

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի պատմության հետքերով

  1. Գուգլ քարտեզի միջոցով գծել Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ճանապարհը։
  1. Երևանի ո՞ր համայնքում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը։ Կենտրոն։
  2. Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ի՞նչ փողոցներով ենք անցնում։ Րաֆֆու փողոց, Սեբաստիայի փողոց, Իսակովի պողոտա, հաղթանակի կամուրջ, Արգիշտի փողոց, Վազգեն Սարգսյանի փողոց, Նալբանդյան փողոց։
  3. Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Հայաստանի պատմության թանգարանը։Երևանյան լիճ, հաղթանակի կամուրջ, Հրապարակը, Շահումյանի հրապարակ։
  4. Ի՞նչ կարևոր կառույցներ կան Հայաստանի պատմության թանգարանի հարևանությամբ։Կառավարության շենք, արդարադատության նախարարությունը։
  5. Ի՞նչ ակնկալիքներ ունեք թանգարան այցելելով։Ձեռք բերել ավելի շատ գիտելիք, ավելի լավ ճանաչել Հայրենիքը
Posted in Հայրենագիտություն

Աշնանային արձակուրդներ

Ես ապրում եմ Բանգլադեշում, (Զորավար Անդրանիկի թաղամաս):

Զորավար Անդրանիկի թաղամասում կինոթատրոնները։

Թաղամասում գտնվում է «Հայաստան» կինոթատրոնը, որն երկու տարի տևած վերանորոգումից հետո այսօր իր դռներն է բացել։ Խորհրդային Հայաստանում կառուցված վերջին կինոթատրոնը կրկին վերադառնում է իր առաքելությանը։ 1996թ-ին կինոթատրոնը սեփականաշնորհվել է և երկար տարիներ ծառայել է որպես մշակութային կենտրոն։ 2013թ-ին ընկերության նոր հիմնադիրները որոշել են ստեղծել ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոն:

Զորավար Անդրանիկի թաղամասում Եկեղեցիներ

Սուրբ Երրորդություն եկեղեցին գտնվում է Զորավար Անդրանիկի թաղամասում։ Եկեղեցու շինարարությունն սկսվել է 2001 թվականի մարտին։ Կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ։ 2005 թվականի նոյեմբերի 19-ին ձեռամբ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանի օծվել են եկեղեցու խաչերը։ 2005թ. նոյեմբերի 20-ին ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կատարվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման սրբազան արարողությունը։

Մի փոքր տեղեկություն։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հետ։

Արտաքին սահմանագծով հարում է Արարատի և Արմավիրի մարզերին։ Համայնքի տարածքի մեջ են մտնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի, «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածը։

Բնակչությունը՝ 141 700 մարդ (2022)։

Posted in Հայրենագիտություն

Դար

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է:

2. Ւ՞նչ է դարը:

Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:

Տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը :

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:

Ես ծնվել եմ 21-րդ դարում։

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ.- 1-ին դար
301թ. – 4-րդ դար
2019թ.-21-րդ դար
405թ.-5-րդ դար
451թ.-5-րդ դար
1031թ.- 11-րդ դար
1890թ.-19-րդ դար
1900թ.- 20-րդ դար
678թ.- 7րդ դար
980թ.-10-րդ դար
760թ.-8-րդ դար
540թ.-6-րդ դար

Posted in Հայրենագիտություն

Կոմիտաս վարդապետը

Սողոմոնը ծնվել է Քյոթահիաում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Կոմիտասի մայրը մահացել էր, երբ Կոմիտասը 6 ամսական էր, իսկ հայրը մահացավ երբ Կոմիտասը՝11 տարեկան էր։

Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, Քյոթահիաից էր, նրա մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բրուիյաից է։

Նրա դասընկերները ասում էին որ, նա որբ երեխա է։

Դրանից հետո Կոմիտասին խնամել է իր հորական տատիկը՝Մարիամը , տատիկի մահից հետո հորեղբայրը։ Կոմիտասի տանը բոլորը Թուրքերեն էին խոսում։ Քյոթահիայում բոլորը Թուրքերեն էին խոսում, Կոմիտասը նույնպես, նա հայերեն սովորել է Թուրքիյաի հայկական Եկեղեցում։

Նրա հայրը և հորեղբայրը ուսուցիչններ են եղել։ Նա շատ լավ ձայն ուներ, նա երգում էր եկեղեցիներում։

Փարիզում Կոմիտասն ընկերացավ և ամուր բարեկամական կապեր հաստատեց գրող Արշակ Չոպանյանի և երաժիշտ Մարգարիտա Բաբայանի հետ։

Մարգարիտի քույրը՝ Շուշանիկը ամուսնացավ ժամանակին հայտնի երաժիշտ՝ Լուի Լալուայի հետ, նաև նրանց ընկերության շնորհիվ Կոմիտասը շատ արագ հայտնի դարձավ Փարիզի մշակույթային ժամանակներում։

Կոմիտասը նաև շատ ընկերներ, բարեկամներ ուներ Թբիլիսիում, հաճախ էր լինում,որ Կոմիտասի տանը հավաքվում էին մեծերը։

Իշխանուհի Մարիամ Թումանյանի առաջարկով Կոմիտասը սկսեց օպերա գրել։ Թումանյանի անուշ պոեմի հիմման վրա, սակայն տարբեր պատճարներով այն այդպես էլ ավարտին չհասավ…

Կոստանդնապոլսի բնակչության մեծ մասը հայեր էին, այդ իսկ պատճառով նրա մշակույթը արագ տարածում գտավ։ Կոմիտասը 1910-թվականին երգչախումբ է կազմում և մինչև 1915-թ հանդես է գալիս եվրոպական շատ երկրներում։ Կոսանդնապոլսում Կոմիտասին ընդունեցին խանդավառությամբ, նա մեծ հաճույքով սկսեց աշխատել։ Իհարկե նրա արվեստը բարձր գնահատում էին, բայց նրան նաև շատ քննադատողներ կային ։ Կոմիտասը չէր հանձնվում։

Posted in Հայրենագիտություն

Կոմիտասի արձանը Փարիզում

Կառուցել է՝Դավիթ ԵՐևանցի

Ստեղծվել է՝2003թ

2020 թվականի օգոստոսի 30-ին հուշարձանը ենթարկվեց վանդալիզմի։ Նրա վրա թողել էին «սա սուտ է» (c’est faux) արտահայտությունը, որն անմիջապես հեռացրել էր Փարիզի քաղաքապետարանը:

Դավիթ Երևանցու հեղինակած հուշարձանը բացվեց 2003 թվականի ապրիլի 24-ին Ալբերի գետափի մոտ՝ Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հարևանությամբ: 2009 թվականին հարակից փոքր պուրակը վերանվանվեց «Երևան»:

Հուշարձանի հետևի մասում խաչքար է, վարդապետի ձեռքին՝ գիրք, մյուս կողքից նոր կյանք խորհրդանշող երեխայի գլուխ է քանդակված։ Հուշարձանի վրա գրված է.  «Ի հիշատակ Կոմիտաս վարդապետի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1․5 միլիոն զոհերի»:

Posted in Հայրենագիտություն

Մի լուսանկարի պատմություն

Այս լւոսանկարի վրա ես Մարսելում եմ, Իֆ-ամրոցում։ Մենք նստել էինք նավ և ուղևորվել Մարսելից 4կմ հեռավորության վրա գտնվող, Իֆ ամրոց։

16-րդ դարի վերջերից ամրոցը օգտագործվել է խիստ վտանգավոր հանցագործներին մեկուսացնելու և պահելու համար։ Հենց այդ ժամանակից էլ ամրոցը ստացել է «Իֆ» անունը։ Ամրոցի զնդաններում պահվել են հուգենոտներ, քաղաքական բանտարկյալներ, Փարիզի կոմունայի առաջնորդներ, ինչպես նաև անձինք, ովքեր վտանգ են ներկայացրել Ֆրանսիայի համար։

Ամրոցի երկրորդ հարկում ներկայացված է բանտախուց, որում պահվել է խորհրդավոր բանտարկյալ «Երկաթե դիմակը»։

Իֆ ամրոցին հռչակ են բերել բացառապես երկու բանտարկյալներ՝ Երկաթե դիմակը, որը երբեք այնտեղ չի եղել, և Էդմոն Դանտեսը, որը երբեք գոյություն չի ունեցել։

Ալեն Դեկո

Մարսելում մենք դիմավորեցինք 2020 թվականը։

Նոր տարուց ընդառաջ, իմ հայրիկը և մայրիկը թաքցրել էին իմ նվերը Մարսելի տոնածառներից մեկի տակ, 30 րոպե գտնելուց հետո, գտա Մարսելի գլխավոր տոնածառի տակ։

Այնտեղ մենք այցելել ենք Բարադիս փողոց, որտեղ մայրիկ ֆիլմի հատվածներ են նկարահանվել։

Նաև այցելել ենք՝Նոտր-Դամ-դե-լա բազիլիկ։

Տաճարը կառուցվել է 1853-1864 թվականներին նեո-բյուզանդական ոճով՝ ըստ ճարտարապետ Անրի-Ժակ Էսպերանդյեի նախագծի։ 

2001-2008 թվականներին բազիլիկը վերակառուցվել է։ Այսօր Նոտր Դամ դե լա Գարդը Մարսելում ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրն է։

Գնացել ենք Մարսելի գլխավոր տաճար։

Մարսելի գլխավոր տաճար

Մարսելի տաճարը այն տաճարը չէ, որը մենք ակնկալում ենք գտնել եվրոպական քաղաքներում, քանի որ այն ունի յուրօրինակ Բյուզանդական ռոմանական ոճը, որն այն շատ յուրահատուկ է դարձնում, Դա հին և նոր նավահանգիստների արանքում է ՝ էսպլանադի վրա: 

Posted in Հայրենագիտություն

Ուսումնական ամառ նախագիծ

Ամառվա ընթացքում ես գնացել եմ Վրաստան, Մակարավանք, Դիլիջան, Սևանա լճի ջրաշխարհ։ Մենք Վրաստան գնացել էինք պարի խմբով մրցույթի, Վրացիների հետ մրցել էինք ժողովրդական պարերով, արդյունքում մենք հաղթեցինք։ Մենք շատ տարբեր տեղեր ենք գնացել, դելֆինարիյում, ցիցինատելա, նավ, ճոպանողի, հին և նոր բուլվարներ և այլն։

Իհարկե պատմեմ Վրաստանի մասին։

Վրաստանը գտնվում է Եվրոպայի հարավ-արևելքում և գրավում է Անդրկովկասի կենտրոնական և արևմտյան հատվածները: Հյուսիսում այն հարևան է Ռուսատանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Հայաստանին և Թուրքիային: Արևմուտքում այն ողողվում է Սև ծովի ջրերով: Վրաստանի տարածքը հիմնականում լեռնային է՝ դրա մեկ երրորդից ավելին ծածկաված է խիտ անտառներով: Հյուսիսում Ռուսաստանի հետ սահմանը անցնում Կովկասյան լեռնաշխթայի վրայով, որտեղ գտնվում են երկրի ամենբարձր կետերը, որոնցից ամենաբարձրը Շխարա լեռն է (5068 մ): Փոքր Կովկասի լեռնաշխթան անցնում է Վրաստանի հարավով, այստեղ ամենաբարձ կետը չի գերազանցում 3000 մետրը: Ընդհանուր տարածքը կազմում է 69,7 հազ. քառ. կմ.

Վրաստանը դարավոր պատմություն ունեցող բազմազգ երկիր է՝ հարուստ բազմաթիվ հանճարեղ հուշարձաններով և գունագեղ բնությամբ: Այն գտնվում է Մեծ և Փոքր Կովկասի լեռների միջև: Այստեղ կան ավելի քան 300 լեռնային, ծովային, կլիմատիկ, բելնեոլոգիական և ցեխային հանգստավայրեր.

Վրաստանը գտնվում է Եվրոպայի հարավ-արևելքում և գրավում է Անդրկովկասի կենտրոնական և արևմտյան հատվածները: Հյուսիսում այն հարևան է Ռուսատանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Հայաստանին և Թուրքիային:

Ուղափառ քրիստոնեություն (Վրաստանը քրիստոնեություն որպես պետական կրոն ճանաչած առաջին երկրներից է՝ 337թ. մ.թ.ա.), կան մահմեդականներ, կաթոլիկներ, և այլն։

Ես, հայրիկս, մայրիկս, տատիկս գնացել էինք Մակարավանք։ Մենք ուսումնասրիցինք Մակարավանքի տարածքը, զբոսնեցինք անտառով։ Կարելի է միքիչ պատմել աջաջուր քաղաքի Մակարավանքի մասին։

ՄակարավանքԱգռավավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։

Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք։

Posted in Հայրենագիտություն

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Երևան քաղաքի ձիարձանները

Երևան քաղաքի արձանները

Օղակաձև այգի

Հրազդան գետ

Կոնդ թաղամաս

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մայրաքաղաքներ

Էրեբունի ամրոց

Ուսումնական գարուն

Երևանի պատմության թանգարան

Հին և նոր Երևան

Երևան

Սովորում ենք Լոռվա բառբառը

Հովհաննես Թումանյան

Սևանա լիճ

Լճեր

Ուսումնական Ձմեռ