Posted in Մայրենի

Ինքնաստուգում

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարՀի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարԴը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին: Նա այնքան լավ էր նվագում, որ մեղեդին կարծես կախարդական լիներ։ Նրա բարությամբ, նա կարող էր հաշտեցնել և բուժել մարդկանց։

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Նա հանեց իր սրինգը, սկսեց նվագել և գայլերը լսելուց իր մեղեդիները — քարացան։

4. Վերնագրի՛ր տեքստը: Սրնգահարի կյանքը։

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:

Աշխարհաշրջիկ, ճանապարհային ։

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

ամենաբարի- ածական

սրինգ- գոյական

մխիթարում էր-բայ

անտառի-գոյական

կախարդական- ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա իր սրինգի ձայնով բուժում էր մարդկանց։

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի ան.ամ ուշ գիշերով մար.ը տուն էր վերադառնում անտառի մի.ով:

Ենթակա-մարդը, ստորոգյալ-վերադառնում էր

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել-սփոփել

Պսպղալ-փայլել

Թշնամի-հակառակորդ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

Երկու հազար իննսունինը, երեսունյոթ , քառասունհինգ, յոթ հարյուր վաթսունվեց, ութսունչորս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *