Posted in Հայրենագիտություն

Ուսումնական գարուն

Այսօր ուզում եմ պատմել Մալաթիա Սեբաստիայում գտնվող այգու մասին՝Չինարի պուրակի։

Այնտեղ չի թույլատրվում աղբ գցել գետնին, շան հետ զբոսնել, հեծանիվ քշել և քայլել խոտերի վրա, որպեսզի չաղտոտվի և վնասվի բնությունը։ Ամենուրեք կանաչապատ է։ Այնտեղ նաև կա գեղեցիկ շատրավան, որը պատված է գունագեղ լույսերով և որի շուրջ հնչում է գեղեցիկ դասական երաժշտություն։ Եվս մի կարևոր բան, այնտեղ կա Վահան Տերյանի հուշարձանը, հուսով եմ հետաքրքիր կլինի որ մի քիչ պատմեմ այդ արձանի մասին։

Վահան Տերյանի արձան, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Չինարի պուրակում, տեղադրվել է 2007 թվականին։

Հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի արձանը տեղադրվել է 2007 թվականին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Չինարի պուրակում։

Արձանը քանդակված է Օգյուստ Ռոդենի ոճով։ Հեղինակը մոսկվաբնակ հայ քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանն է։ Նիկողոսյանը ստեղծել է Տերյան-մտածողի կերպարը։

Սա Երևանում Տերյանի երկրորդ արձանն է։ Մյուսը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, քանդակագործ՝ Նորայր Կարգանյան։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *