Posted in Մայրենի, թեստ

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:Կենդանաբանական,ճամփորդել, ճամփա,ընձուղտի, ճամփորդում, կեսօրին, տարօրինակ, ընձուղտի, ճամփորդում.
  2. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ: Կեսօր-կես-օր(բարդ) Արևամուտ-արև-մտնել(բարդ) Ձանձր+ալի-(ածանցավոր) Աշխ+ա+րհ-(պարզ) Ճանապարհ+որդ-(ածանցավոր)

3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները: այգի-որթոց, ճանապարհ-շավիղ,արևամուտ-մայրամուտ

  4. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները: Տարօրինակ-սովորական, բնական, գիշեր-առավոտ, նույն-այլ, տարբեր, դուրս գալ-մտնել:

   5. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը: Կենդանաբանական այգի, ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը, ճամփորդում:

   6. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր: Համաձաայն չեմ կապիկների հետ, աշխարհը մեծ է, շատ տեղեր կան, անպայման չէ նույն տեղը ճամփորդել: Հայաստանը փոքր երկիր է, բայց շատ ճամփորդելու տեղ:

Posted in Մայրենի

Շղթա

Շղթա

Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ: Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ երջանիկ է։

Կապանք-կապելու շղթա

Posted in Հայրենագիտություն

Ուսումնական գարուն

1927 թվականին հիմնադրվեց Սեբաստիա անունով ավանը։
Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, տարածվեց Հրազդանի աջ ափին և իր մեջ առավ Շահումյանի շրջանը, որի կազմում էր նաև Սեբաստիա ավանը։
Մենք արդեն խոսել ենք Դալմայի 4 գյուղերի մասին (Դավթաշեն, Անաստասավան, Սիլիկյան և Հաղթանակ)

Բանգլադեշ — մոտ 40 տարի առաջ Կապանում ուժեղ երկրաշարժ եղավ: Տներ փլվեցին: Բազմաթիվ ընտանիքներ անօթևան էին մնացել և նրանց մի մասին տեղափոխել էին Երևան: Ապրում էին կամ հարազատ-բարեկամների մոտ, կամ հանրակացարաններում: Մի քանի ընտանիքներ էլ Մալաթիայում էին: Այդ ժամանակ իշխանությունները արագ-արագ երկու 5 հարկանի բնակելի շենք կառուցեցին աղետյալների համար: Դրանք հիմա էլ Բանգլադեշում կան՝ հին ունիվերսամի դիմաց: Ու մինչ շինարարությունն ընթանում էր, այդ մարդիկ պարբերաբար ոտքով գնում էին այնտեղ՝ տեսնելու, թե աշխատանքներն ինչ փուլում են: Ու հենց որ նրանց փողոցում տեսնում էին՝ ծիծաղելով հարցնում էին. «Հը՞, էլի Բանգլադեշ եք գնու՞մ»: Հիմա ձեզ ասեմ, թե ինչու հատկապես Բանգլադեշ: Բանն այն է, որ այդ նույն օրերին Բանգլադեշը առանձնացել էր Պակիստանից ու անկախություն էր հռչակել: Առավոտից երեկո բոլոր թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը միայն դրա մասին էին խոսում՝ «Բանգլադեշ, Բանգլադեշ…»: Ու այդ անունը մի տեսակ ուրիշ նշանակություն էր ստացել՝ տեղ, որը հեռու է, նոր է ձևավորվում, ճիշտ ու ճիշտ այն երկու շենքերի պես, որ կառուցում էին կապանցիների համար: Ահա այդպես Բանգլադեշ անունը հետզհետե տարածում գտավ՝ դեռ թաղամասը կառուցելուց շատ առաջ:

https://www.youtube.com/watch?v=82jLz5qQrCg