Posted in բնագիտություն

Ես կուզեի աճացնել․․․․

Ես կուզեի աճացնել Կակտուս,Երիցուկ։ Կակտուսը և Երիցուկը իմ սիրած բույսերն են։ Շուտով ես կխնդրեմ մայրիկիս, որ աճացնեմ այդ բույսերը։

Կակտուսի մասին՝Կակտուսների տերևները վերածվել են փշերի, մազիկների ու խոզանակների, որոնք խիտ ծածկում են կակտուսի ցողունները և այնքան ջուր չեն գոլորշիացնում, որքան տերևները։ Դրա համար էլ նույնիսկ ամենաշոգ եղանակին բույսերը իրենց ցողուններում պահում են խոնավություն և մնում հյութալի։ Որոշ կակտուսներ պարունակում են մինչև 3000 լ ջուր։ Անապատներում կակտուսները խոնավության միակ պահապաններն են և հաճախ են փրկում ճանապարհորդների կյանքը։ Փշերը կակտուսի համար նաև պաշտպանիչ դեր են խաղում՝ պաշտպանելով կենդանիներից 🌵💚

Как ухаживать за кактусом: полив, пересадка и болезни | РБК Life

Երիցուկի մասին՝Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։

Կարգավորում է նյութափոխանակությունը։ Երիցուկն օգտակար է աղիների հետ կապված խնդիրների դեպքում, կարող է օգնել թուլացնել գաստրիտի հետևանքով առաջացող գավը, հանգստացնել սրտխառնոցն ու փսխումը։ Երիցուկը հանգստացնում է աղիների մկանները, բորբոքային գործընթացները։ Այս բույսն օգնում է նաև ազատվել գազերից, որովայնի փքվածությունից։

Երիցուկը հնուց օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար:

Գոյություն ունեն մոտ 20 տեսակի երիցուկներ, որոնց թվում առավել հայտնի է դեղատնային երիցուկը:

Երիցուկ ромашка (семена սերմ) - Семена и саженцы - List.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *