Posted in Մայրենի, հորինուկներ

Աղվեսն ու Անը

Կար մի աղջիկ, անունը՝ Ան։ Նա ապրում էր մի փոքր տնակում իր մայրիկի հետ։ Երբ Անը գնաաց դպրոց, նա ասաց․

-Բարի լույս բոլորին, ինչպե՞ս էք։

Նրա դասընկերուհին ասաց․

-Լավ ենք, դո՞ւ ինչպես ես։

-Նմանապես։

Դասարան մտավ կազմակերպիչը և ասաց․

-Երեխեք, բարի լույս, վաղը մենք գնում ենք աշնանային ճամփորդության՝ անտառ։

Դասարանը շաատ ուրախացավ, և նրանք սկսեցին դասերը։

Դասերից հետո․․․

Անը գնաց տուն, կանգնեց մայրիկի դիմաց և ասաց․

-Մայրիկ,մայրիկ, մենք դասարանով վաղը գնալու ենք անտառ։

-Ես շաատ ուրախ եմ, աղջիկս։

Մյուս օրը․․․

-Բարի լույս, մայրիկ։

-Բարի։

Անը գնաց պայուսակը դասավորեց, մազերը սանրեց, հագնվեց, լվացվեց։

-Մայրիկ, ես գնացի դպրոց, հաջողություն։

-Հաջողություն, լավ օր անտառում։

-Շնորհակալություն, քեզ նույնպես լավ օր։

Անը հասավ դպրոց և նրանք շարժվեցին անտառ․

Նրա ընկերուհու անունը Լանա էր։

Անը ասաց․

-Լանա, ինձ մոտ սերմեր կան, արի ծաղիկներ ցանենք։

-Իհարկե, արի։

Նրանք շատ ծառեր, ծաղիկներ ցանեցին։

23 րոպե հետո Անը ասաց․

-Լանա, Լանա,տես, աղվեեես։

-Վաաաայ, ինչ գեղեցիկն է։

Նրանք սիրեցին աղվեսիկին։

Անը և Լանան խաղում էին աղվեսի հետ և աշնանային տերևներով խաղում։

Այնտեղ շատ գեղեցիկ արև էր։

Երբ ճամփորդությունը վերջացավ, Անը այդ աղվեսիկին տարավ նրա տուն։

Տանը․․․

-Մայրիիիկ, մայրիիիիկ, ես աղվես եմ բերել տուն։

-Իննննչ լավն է, մենք նրան կպահենք։

-Լավ մայրիկ։

Եվ այսպես վերջացավ այս պատմությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *