Posted in Մայրենի, իմ գրադարանը

Ուսումնական աշուն

Ես աշնանային արձակուրդներին կարդացել եմ՝Վիլյամ Սարոյան․ Առաջին օրը դպրոցում։ Այդ պատմվծքը գտել եմ ընթերցարանից :

Հերոսներն են՝Լուի Դև, Ջիմ Դև, Էմի, միստր Բարբ, Հաննա Վինտեր, Էռնըստ Հասկին

Մի-քիչ պատմեմ այդ պատմվածքի մասին՝

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մահացել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին։ Ջիմը սիրում էր Էմիին, բայց երբ Էմին տանում էրն նրան դպրոց Ջիմը սկսեց չսիրել Էմիին և ամեն գնալուց ասում էր․

-Ես քեզ չեմ սիրում։

Տնտեսուհին ասում էր։

-Իսկ ես քեզ սիրում եմ։

– Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

– Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

– Իսկ դու գնացե՞լ ես:

– Չէ:

– Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

– Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

– Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:  

– Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

– Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ վատը թվաց: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Նրանց մոտեցավ տնօրենը։

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: 

-Ինչպե՞ս է ձեր որդու անունը-ասաց միստր Բարբրը։

-Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

-Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

-Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

-Շատ լավ

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար:

Ջիմը բռնեց միստր Բարբրի ձեռքը և նրանք գնացին դասարան․ Շարունակությունը նայեք այստեղ։

Ինձ այդ պատմվածքի մեջ դուր եկավ այս հատվածը՝

– Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:  

– Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

Ջիմը չեր պատկերացնում թե ինչ է դպրոցը, բայց նա սիրեց դպրոցը։ Նրա կերպարը լավ մտածած էր։ Նա շատ զվարճալի տղա էր։

Էմին շատ լավն էր, քանի որ նա անհանգստանում էր Ջիմի համար երբ նա առաջին անգամ գնում էր դպրոց։

Բժիշկ Լուին լավ որոշում կտարաեց ասելով, որ նրա տղային պետք դպրոց գնալ ոչ թե մանկապարտեզ։

Հաննա վինտերը զվարճալի երեխա էր։ Նա ծանոթացավ Ջիմի հետ և նրանք լավ ընկերներ դարձան։

Այդ գիրքը շաատ խորհուրդ եմ տալիս բոլորիդ քանի որ, այն շաատ զվարճալի և լավն է։

Իմ կարծիքով այդ գիրքը բոլորին դուր կգա։

Ես իմ աշնանային արձակուրդները անցկացրել եմ այսպես՝ Արձակուրդների առաջին օրը (Հոկտեմբերի 24-ին) իմ դասընկերուհու Մարթայի ծննդյան տարեդարձն էր։ Ես շաաատ ժամանակ եմ անցկացրել իմ քույիկի և ընկերուհիներիս հետ, համարյա թե ամեն օր։ Մենք խաղում էինք պահմտոցի և տարբեր խաղեր։ՀԻնգշաբթի օրը ես կանչել էի մեր տուն իմ ընկերուհիներին և իմ երկրորդական քույրիկին։ Մենք պիցցաներ էինք պատրաստել և համեղ բաներ էինք դրել սեղանին և խաղում ու ուտում էինք։ Նաև տնայիններ եմ արել։ Շաբաթ օրը ես, քույրիկս, մորաքույրս, մայրիկս գնացել էինք պլանետարիում ։ Այնտեղ դիտեցինք կոսմոսի մասին և դիտեցինք մուլտֆիլմ որը կոչվում էր Արևից այն կողմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *