Posted in Հայրենագիտություն

Կոմիտասի հուշարձան (Պարիզ)

Ֆրանսիայում հայկական շունչն ամենուր է։ Հատկապես մայրաքաղաք Փարիզի տարբեր անկյուններում կարելի է հանդիպել մեծաքանակ հայերի, տեսնել նրանց ջանքերով բացված ուսումնական կենտրոններ, խանութներ, ռեստորաններ և հուշարձաններ, որոնք պատմում են Ֆրանսիայում թողած հայկական հետքի մասին։

Նման մի պատմամշակութային կոթող է Փարիզի հայտնի 8-րդ փողոցում գտնվող հայ մեծն կոմպոզիտոր, երաժշտագետ Կոմիտասի հուշարձանը։ Դեռևս 1978 թվականին Փարիզի հայկական համայնքը դիմել էր քաղաքային իշխանություններին՝ Կոմիտասին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու խնդրանքով։ 2001 թվականին, երբ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սկսվեցին տեղադրման աշխատանքները: Անվանի հայ ճարտարապետ, նկարիչ Դավիթ Երևանցու հեղինակած հուշարձանը բացվեց 2003 թվականի ապրիլի 24-ին Ալբերի գետափի մոտ՝ Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հարևանությամբ: 2009 թվականին հարակից փոքր պուրակը վերանվանվեց «Երևան»:

Yerevan.Today | Փարիզում պղծել են Կոմիտասի հուշարձանը
Posted in Հայրենագիտություն

Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան)

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ:

Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

Նրա ստեղծագործությունը նկատելի ազդեցություն է ունեցել նաև արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման վրա:

Ծնվ. 26.09.1869թ., Քյոթահիա (ներկայիս Թուրքիա):

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին հատուկ ուշադրություն է դարձվել ԿՈՄԻՏԱՍի երաժշտական դաստիարակությանը:

Վաղ տարիքում հիմնովին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել է ժողովրդական երգեր, ստեղծագործական փորձեր կատարել:

1893-ին ավարտելով ուսումը՝ նշանակվել է երաժշտության ուսուցիչ և Մայր տաճարի խմբավար,
1894-ին ձեռնադրվել կուսակրոն աբեղա (անվանակոչվել Կոմիտաս),
1895-ին՝ վարդապետ (Կոմիտաս վարդապետ):

1896-99-ին Բեռլինում, Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և համալսարանում ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, երաժշտության պատմություն և գեղագիտություն, խմբավարություն, մշակել ձայնը, սովորել է նվագել դաշնամուր և երգեհոն:

Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր-անդամներից էր, հանդես է եկել հայ երաժշտության մասին զեկուցումներով:

1899-ից Էջմիածնում շարունակել է գիտական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքը, ժողովրդական երգերի հավաքումը, ճեմարանի խմբով համերգներ տվել Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում, Բաքվում, Շվեյցարիայի քաղաքներում և Վենետիկի Մխիթարյան միաբանությունում:

1906-ին Ֆրանսիայի «Լամուրյո» ընկերության երգչախմբի հետ հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները մեծ հաջողությամբ ներկայացրել է Փարիզում:

1910-ին տեղափոխվել է Կ. Պոլիս, ստեղծել երգչախումբ, համերգներ տվել Կ. Պոլսում, Ադաբազարում, Պարտիզակում, Ալեքսանդրիայում, Կահիրեում և այլուր:

1915-ի ապրիլի 2-3-ին Ստամբուլի Բայազետ թաղի «Թուրք օջախ» մշակութային կենտրոնի հրավերով հանդես է եկել զեկուցումներով և համերգով:

1915-ի ապրիլի 24-իև թուրքական կառավարության կազմակերպած հայկական կոտորածը ընդհատել է ԿՈՄԻՏԱՍի բեղմնավոր գործունեությունը: Եղեռնի և աքսորի մղձավանջի ազդեցությամբ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը (Փարիզի հոգեբուժարաններում) չի ապաքինվել: