Posted in բնագիտություն

Մայրացամաք,աշխարհամասեր

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ: Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Ամենամեծը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Հարցեր

1.Քարտեզի վրա փորձեք ցույց տալ մայրցամաքները:

2. Քարտեզի վրա կարող եք ցույց տալ Հայաստանի տեղը:

.

3. Գտեք, թե որ երկրներն են Հայաստանի անմիջական հարևանները: Թվարկեք դրանք՝ մայրաքաղաքներով: Ադրբեջան-Բաքու, Վրաստան-Թիբլիսի, Թուրքիա-Անկարա, Իրան-Թեհրան

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն : Պատկերացրեք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են : Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով և փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:

Posted in բնագիտություն

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք հետևանքները վտանգավոր են մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, քանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը: Որովհետև մարդուն պետք է ջուր,թուղթ,բույսեր դրա համար նա Խնամում է բույս է աճացնում, ջուր են գտնում։ Մարդը ստիպված է վերափոխել բնությունը վատ իմաստով և լավ իմաստով։

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:Ծառ,բույս,խոտ և այլն։

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձիր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք: Մեր դպրոցի սեղանը պատրաստված է՝ ծառից։ Նրանք կտրել են ծառը, որպեսզի պատրաստեն մահճակալ,սեղան,աթոռ և այլն։

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:Ես համարյա թե ամեն օր իջնում եմ բակ այնտեղ ես ջրում եմ բույսեր և մեկ մեկ աղբ եմ հավաքում։ Ես սիրում եմ բնությունը պահպանել։

Posted in Մաթեմատիկա

Նվազման և աճման առաջադրանքներ

Թվերի դասավորում նվազման և աճման կարգով

Դասարանական առաջադրանքներ

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։

  • 485, 5, 487, 1478, 658

1478,658,487,485,5

  • 648, 478, 1584, 158647

158647,1584,648,478

  • 55432, 6875, 436, 55429, 6869, 412, 99, 222222, 8

222222,55432,55429,6875,6869,436,412,99,8

2 Թվերը դասավորել աճման կարգով։

  • 4784, 348, 4789, 14

14,348,4784,4789

  • 147, 14, 1854, 256478, 147651

14,147,1854,147651,256478

3 Աննան ապրում է բազմահարկ շենքում։ Նրանից վերև կա 8 հարկ, իսկ ներքև՝ 5 հարկ։ Քանի հարկանի է այն շենքը, որտեղ ապրում է Աննան։ 8+5+1=14

4․ Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:   7+8=15  15+1=16

Տնային առաջադրանքներ

1 Թվերը դասավորել նվազման կարգով։

  • 14, 2, 5, 147, 47

147,47,14,5,2

  • 1458, 6587, 148758, 159654

159654, 148758, 6587, 1458

2 Թվերը դասավորել աճման կարգով։

  • 11, 9, 458647, 147147

9,11, 147147, 458647

  • 678, 158, 14013, 18

18+158,678,14013

3․ Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450լ ջուր, իսկ երկրորդով՝ 2 անգամ քիչ։ Որքա՞ն ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում երկու ծորակներով միաժամանակ 1450։2=725  725+1450=2175 

Posted in English

Goldilocks

. Դիտել հեքիաթի աուդիո տարբերակը: / Watch the audio version of the story.

 այստեղ

3. Դասարանում տեսանյութը դիտելուց հետո փորձել համառոտ բատմել բովանդակությունը: / After watching the video in class. try to summarize the content.

Լրացուցիչ առաջադրանքներ

Circle the correct answer./ Նշիր ճիշտ տարբերակը

a. Daddy Bear’s porridge is . too hot / too cold / just right

b. Mummy Bear’s porridge is . too hot / too cold / just right

c. Baby Bear’s porridge is . too hot / too cold / just right

d. Daddy Bear’s chair is . too big / just right

e. Mummy Bear’s chair is . too big / just right

f. Baby Bear’s chair is . too big / just right

g. Daddy Bear’s bed is . too hard / too soft / just right

h. Mummy Bear’s bed is . too hard / too soft / just right

i. Baby Bear’s bed is . too hard / too soft / just right

Watch the story and put the sentences in order./ Դիտիր տեսանյութը ևս մեկ անգամ և դասավորիր նախադասությունները ճիշտ հերթականությամբ:


_5___‘Someone’s been eating my porridge!’ said the bears.
__3__Goldilocks was tired. She sat on Baby Bear’s chair.
_1__ One day Goldilocks saw a house in the forest. She went inside.
___7__‘Someone’s been sleeping in my bed!’ said the bears.
__4___Goldilocks was very tired. She slept in Baby Bear’s bed.
__2___Goldilocks was hungry. She ate all Baby Bear’s porridge.
__8__-Goldilocks woke up and saw the bears. She ran into the forest and never came back.
6___‘Someone’s been sitting on my chair!’ said the bears.

Posted in Մաթեմատիկա

Թվերի համեմատում

Դասարանական առաջադրանքներ

1Համեմատի՛ր

  • 385 > 4589
  • 22024 > 22316
  • 653214 > 653231
  • 35647 =35647
  • 385 >4589
  • 22024  >22316
  • 653231 = 653231
  • 120024 < 119924

 2Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն։

  • 288<295
  • 5712<57782
  • 7235>7643
  • 723578>723948
  • 7412>7494

3 Զբոսաշրջիկները առաջին օրում անցան 20 կմ ճանապարհ, որը 5 անգամ քիչ է երկրորդ օրվա անցած ճանապարհից։ Որքա՞ն ճանապարհ են անցել զբոսաշրջիկները այդ երկու օրում։20:5=4

4. Ի՞նչ թիվ է թաքնված քառակուսու և եռանկյան հետևում:3+4=7  6+3=9

5. Նկարում պատկերված է կղզի՝ ափագծով և մի քանի ուրախ գորտով: Գորտերից քանի՞սն է նստած կղզում։6 գորտ

6.E

7.  Որքան է գնացքի երկարությունը։E

8. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք    2 թվանշանը 20

9. Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։1213

10. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք կցրագրման թեմայի շուրջ  խնդիրներ։ Որքանով կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 5 թվանշանը։5365

  • 35 > 589
  • 22424 > 45316
  • 7534 >25321
  • 145647 > 351447
  • 55385 > 55458
  • 258788 > 258789
  • 44784 = 44784
  • 147682> 47816

2Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն։

  • 6507>656
  • 52785<52815
  • 406754<406854

3. Գտի՛ր

2-0=2+1×5=15

4. Թիվն ունի երկու թվանշան: Այդ թվանշանների արտադրյալը 15 է: Որքա՞ն է այդ թվանշանների գումարը:3×5=15  3+5=8

5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝  3, ստացված թվից հանել տրված  թիվը։3900-90=3810

6. Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված  թիվը։435-3=432

7. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։31750+175=31925

Posted in Մայրենի

Մայրենի

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. -Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր: Մի կրկնիր այն բանը ինչը պետք չէ անել, այդ փոքրիկ նապաստակին կերան։

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:Գլխիցդ վերև մի թռչիր,ոտքտ վերմակի չափով մեկնիր։

3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:Նապաստակ ջան մի փորձիր կրկնել ուրիշի բաները և մեծի տեղ քեզ դնես։ Առյուծ դու էլ մի վախացրու կենդանիներին։ Աղվես այդ պես մի պատժիր կենդանիներին։

Posted in բնագիտություն

Բնություն

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մասն է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր, լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:Մարդը՝կարողանում է խոսել,գրել,աշխատել,սովորել և այլն։ Իսկ կենդանիները ինչ գրել էի չեն կարող կատարել։
  2. Ի՞նչ չափով է մարդը կապված բնությանը: Բե՛ր օրի­նակներ: Մարդիկ բույսերը ջրում են և սնունդ են ստանում ինչպես և բույսը։ Բույսը ջուր է ստանում ինչպես և մարդը։
  3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե՛ր օրի­նակներ:Կան մարդիկ,որ չեն հետևում բնությանը և շատ կեղտոտում են նրանք ուշադրություն չեն դարձնում։ Կան մարդիկ, որ հետևում են բնությանը ոչ աղտոտում են, ոչ բնությունն են փչացնում։
  4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե՛ր օրի­նակներ:Մարդը, որ ապրի բնության կանոններով, հիանալի աշխարհ կլինի) ։ Մեզ ընդամենը պետք է տարածքը չաղտոտել, ծաղիկներ աճեցնել, ջրել և այլն։

Posted in Մայրենի

Ես խորհուրդ կտամ․․․․

Ես ամառային արձակուրդներին կարդացել եմ մի շատ լավ գիրք՝Չառլին և շոկոլադե գործարանը։ Ես խորուհրդ կտամ իմ դասարանի ընկերներին։ Այդ գիրքը սովորեցնում է՝նպատակասլած լինել,չհանձնվել,գնալ երազանքի հետևից։ Այդ գիրքը գրել է հայտնի գրող՝ Ռոալդ Դալը։Դե այսքանը, ստեսություն։

Posted in Մաթեմատիկա

Մաթեմ

Մանկապարտեզում կա 25 հատ հեծանիվ։ Դրանց մի մասը երկանիվ է, մյուս մասը եռանիվ։ Արեգը հաշվեց , որ դրանք միասին ունեն 57 անիվ։ ՀՅուրաքանչյուր տեսակից քան՞ի հեծանիվ կար մանկապարտեզում։

25×2=50

25-7=18

57-50=7

Posted in Մայրենի

Արահետ դեպի աստղերի ճանապարհ

Կար-չկար մի վառ գույներով աղջիկ կար։ Մի անգամ նա դրսում խաղալուց կորավ։ Նա տեսավ մի ճանապարհ, որը կազմված էր՝աստղերից։ Նրան դա հետաքրքրեց։ Նա քայլեց այդ աստղերի վրա։ Նա միանգամից սկսեց փայլել։ Նա քայլում էր ժամերով։

Եկավ գիշեր։ Աղջիկը պառկեց աստղերի վրա և քնեց։ Առավոտյան արթնացավ։

-Հիմա ես ին՞չ անեմ,- տխուր ասաց նա,-երևի մայրիկիս և տունը էլ երբեք չգտնեմ․․

Անցավ 2 օր։ Աղջիկը ուներ անդադար էներգիա։ Վազում, քայլում, վազում, քայլում։

-Մի քիչ հանգստանամ և էլի շարունակեմ ճանապարհս,- ասաց նա։

Նա քնեց 3 ժամ։ Մեկը նրան արթնացրեց։

-Աղջիկս, աղջիկս ո՞ւր էիր։

Նա արթնացավ և ասաց․

-Մայրիկ,մայրիկ։

Եվ պարզվեց, որ դա երազ էր։

Նա շարունակեց քայլել։ Նրա դիմաց հայտնվեց նրա մայրիկը։ Նա ասաց․

-Ուռաաաա, մայրիկ, ես շատ ուրախ եմ ,ես քեզ գտաա։

Եվ նրանք վերադարձան տուն։