Posted in Մայրենի

Արահետ դեպի աստղերի ճանապարհ

Կար-չկար մի վառ գույներով աղջիկ կար։ Մի անգամ նա դրսում խաղալուց կորավ։ Նա տեսավ մի ճանապարհ, որը կազմված էր՝աստղերից։ Նրան դա հետաքրքրեց։ Նա քայլեց այդ աստղերի վրա։ Նա միանգամից սկսեց փայլել։ Նա քայլում էր ժամերով։

Եկավ գիշեր։ Աղջիկը պառկեց աստղերի վրա և քնեց։ Առավոտյան արթնացավ։

-Հիմա ես ին՞չ անեմ,- տխուր ասաց նա,-երևի մայրիկիս և տունը էլ երբեք չգտնեմ․․

Անցավ 2 օր։ Աղջիկը ուներ անդադար էներգիա։ Վազում, քայլում, վազում, քայլում։

-Մի քիչ հանգստանամ և էլի շարունակեմ ճանապարհս,- ասաց նա։

Նա քնեց 3 ժամ։ Մեկը նրան արթնացրեց։

-Աղջիկս, աղջիկս ո՞ւր էիր։

Նա արթնացավ և ասաց․

-Մայրիկ,մայրիկ։

Եվ պարզվեց, որ դա երազ էր։

Նա շարունակեց քայլել։ Նրա դիմաց հայտնվեց նրա մայրիկը։ Նա ասաց․

-Ուռաաաա, մայրիկ, ես շատ ուրախ եմ ,ես քեզ գտաա։

Եվ նրանք վերադարձան տուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *