Posted in Մայրենի

Համբարձման տոնը

Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի, խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Այս տարի մենք անցկացրեցինք Համբարձման տոնը Բջնիում։ Մենք հավաքում էինք ծաղիկներ, իսկ մի քանի հոգի 7 աղբյուրից ջուր էին գողանում։ Այդ ծաղիկները մենք հյուսեցինք, որպեսզի մեզ համար փնջեր սարքենք։ Թասի մեջ կար ջուր։ Ամեն մեկը մի փոքր իր էր գցում թասի մեջ, որպեսզի հարսիկը հանի այդ իրը և հայտնի դառնա նա ին՞չ է դառնալու ապագայում։ Ես՝ նախագահ, Նարեկը ՝ծրագրավորող, Նարեն՝ ոստիկան իսկ Մարիան՝ վարչապետ։ Վերջում մենք խաղացինք ազգային խաղեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *