Posted in Ճամփորդություն

Ճանապարհ դեպի Սևաբերդ

Մենք դասարանով գնացինք Սևաբերդ։ Առաջին հերթին մենք նստեցինք երթուղային։ Մեր ճանապարհը տևեց 1 ժամ։ Երբ մենք հասանք բոլորս խորտակվեցինք քանի, որ այնտեղ շատ-շատ ձյուն էր։ Հետո մենք քաշեցինք սահնակները բարձունք և, որ արագ-արագ իջնեինք սահնակներով։ Բոլորը պատրաստում էին ձնեմարդ, խաղում էին ձնագնդիկ և ուրախ ժամանակ էինք անցկացնում։

Դուր եկա՞վ ինձ ճանփորդությունը՝ այո շաատ

Տեսանյութներ՝

Posted in Ճամփորդություն

Ես Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Մենք դասարանով ուրբաթ օրը գնացել էինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Այնտեղ մեզ պատմեցին Կոմիտասի մասին։ Կոմիտասն ուներ մի շատ մեծ երգչախումբ, որը բաղկացած էր 300 հոգուց, իսկ երգչախմբի անունը Հայ Գուսան էր, Կոմիտասը սովորում էր Թուրքիաում, բայց թուրքերը չեին թողում հայերեն խոսալ ոչ մի տեղ, 1 տարեկանում մահացավ նրա մայրը, 10 տարեկանում հայրը, նա գիտեր 6 լեզու հայերեն,ռուսերեն,ֆրանսերեն, գերմաներեն և այլն։ Մենք տեսանք Կոմիտասի նկարները, նաև այն նկարները, որոնք նկարել էր Մարտիրոս Սարյանը, նա նկարել էր Կոմիտասին, բայց նրանք իրար չէին տեսել։ Քիչ անց մենք ցածր ձայնով երգեցինք <<Կաքավիկ>> երգը։ Վերջում մեզ տվեցին յուղամատիտներ, թղթեր և մեզ համար հնչեցին Կոմիտասի երգերը, նրանք մեզ ասացին, որ մենք լսենք այդ երգերը և ինչ նկար հիշեցրեց այդ երգը մենք պետք է նկարենք, ինձ հիշեցրեց այդ երգը սարեր, քարերից պատրաստված տնակ և ես դա նկարեցի։

Իսկ սա տեսանյութն է՝

Posted in Ճամփորդություն

Ծաղկեվանք

Մենք գնացել էինք Ծաղկեվանք։ Առաջին հերթին մենք նստեցինք երթուղային և շարժվեցինք։ Մեր ճանապարհը տևեց ուղիղ 1 ժամ։ Միասին հաղթահարեցինք դեպի Ծաղկեվանք տանող փոքրիկ բարձունքը, այնուհետև քայլեցինք 1,5 կիլոմետր։ Երբ հասանք Ծաղկեվանք, նստեցինք քարերին և աթոռներին ու նախաճաշեցինք։ Երբ վերջացրեցինք նախաճաշը, գնացինք քարանձավում գտնվող վանք, որի անունը Կույս Վարվառա էր։ Այնտեղ մենք նկարվեցինք նստեցինք, հանգստացանք։ Վերադարձի ճանապարհին խնձորների այգուց հավաքեցինք խնձորներ։

Այդ օրը անցավ շատ ուրախ։

Posted in Ճամփորդություն

Ես բուսաբանական այգում

Մենք երեկ գնացել էինք բուսաբանական այգի։ Այնտեղ մեզ հետ եկել էին ընկեր Կարինեյի դասարանը, ընկեր Լուսինեյի դասարանը, և մեր դասարանը։ Այնտեղ մեզ պատմեցին բույսերի մասին, իմ համար ամենա հետաքրքիր բույսը ավոկադո բույսն էր, և իմ կարծիքով ամենա սարսափելի բույսը այն բույսն է, որ կպչես կթունավորվես։ Այնտեղ մենք արեցինք տերևաթափ և խաղացինք խաղահրապարակում։

Ահա մի քանի նկար։