Posted in հետաքրքիր նյութեր

Ձնեմարդ

Ձնեմարդերը հայտնի են շատ վաղուց, թեև դրանց մասին առաջին վկայությունները վերաբերում են 14-15-րդ դարերին։ Ըստ պատմաբանների՝ ձնեմարդերը հայտնվել են նախապատմական ժամանակաշրջանում, քանի որ կերպարվեստի ծագման սկզբնական շրջանից սկսած՝ դրա համար օգտագործվել է ցանկացած մատչելի նյութ, իսկ ձյունը եղել է մատչելի ու հեշտ մշակվող։

Posted in հետաքրքիր նյութեր

Եղևնի

Նկարագրություն

Գլխավոր ճյուղերն ունեն օղակաձև դասավորություն։ Բունն ուղիղ է։ Ասեղնատերևները դասավորված են մեկական, պարուրաձև, տափակ են, ստորին կողմից մոմափառի երկու շերտով։ Հասունացած կոներն ուղիղ կանգնած են, հասունանում են փոշոտվելու տարին և վերածվում են մասերի։ Հիմնականում աճում է Հյուսիսային կիսագնդում։

Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20–50 մ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է։ Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի։ Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած։ Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թևիկներ։

Posted in հետաքրքիր նյութեր

Կատուների մասին տեղեկություններ

Տափաստանային կատուն մինչ օրս տարածված է ամբողջ Հյուսիսային Աֆրիկայում և Միջերկրական ծովից միջև Չինաստան ընկած տարածքում, որտեղ այն բնակվում է անապատում՝ սաքսաուլի թփուտներում, ջրավազանների մոտի թփուտներում, լեռներում և նախալեռներում։ Չնայած տարբեր ենթատեսակի փոքր վայրի կատուներ կարող են խաչասերվել միմյանց հետ և սերունդ տալ, գենետիկական հետազոտությունները ցույց են տվել, որ ընտելացված կատուների ֆիլոգենեզին Felis silvestris-ի այլ ենթատեսակներ, բացի տափաստանային կատուն, մասնակցություն չեն ունեցել[53]։

Կատուների ընտելացումը տեղի է ունեցել մոտ 9500 տարի առաջ՝ Մերձավոր Արևելքի Բարեբեր մահիկի շրջանում, որտեղ ծագել և զարգացել են մարդկային հնագույն քաղաքակրթությունները։ Կատուների ընտելացումն սկսվել է մարդու նստակյաց կյանքին անցնելիս՝ հողագործության զարգացման սկզբում, երբ առաջացել է սննդի ավելցուկ և զգացվել է դրա պահպանման ու կրծողներից պաշտպանության անհրաժեշտություն[55]։

Կատուների ընտելացման ամենավաղ հնագիտական վկայությունները հայտնաբերվել են Կիպրոսում, որտեղ հնագիտական պեղումների ընթացքում գտնվել է մարդու և կատվի համատեղ գերեզման, որը վերաբերում է մ. թ. ա. 7500 թվականին։ Պարզվել է նաև, որ Կիպրոսի կղզին գաղութացվել է ժամանակակից Անատոլիայի (Թուրքիա) և Սիրիայի տարածքներից հեռացած եկվորների կողմից։

Նախկինում գիտնականները կարծում էին, թե առաջինը կատվին ընտելացրել են հին եգիպտացիները։

Սիրով՝Էմիլի

Posted in Մայրենի, հետաքրքիր նյութեր, պատմություն

Համառոտ պատմում եմ շաշ հյուրը

Օրերից մի օր մի մարդ գնաց հյուր իր ընկերոջ մոտ։ Նրանք ուտում են, խմում և զվարճանում։ Արդեն երբ եկավ ժամանակը, որ հյուրը գնա, շատ վատ բան պատահեց ԵՐԿԻՆՔԸ ՏՐԱՔԵՑ և ուժեղ անձրև սկսեց։ Էտ ընկերը ասաց

-Լավ, դե էլ ճար չկա, արի այսօր էլ մեր տանը մնա, էլ որ տարվա ընկերներն ենք։

Հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են, տեսնում՝ հյուրը չկա։

Սպասում են սպասում , ու երբ գալիս է այդ հյուրը նրանք ասում են․

-էս ու՞ր էիր գնացել էս անձրևին

Հյուրը պատասխանեց․

-Գնացել էի տնեցիքին ասեի, որ էստեղ եմ մնալու։

Նրանք էլ զարմացած ասեցին․

-Բա որ գնացիր, խ՞ի եկար։

ԵՎ նրանք հասկացան, որ իրենց հյուրը իսկական շաշ է։