Posted in Երկարօրյա

Զատիկ

Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։

Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում էին թարխունով, աղով և լավաշով։

 Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով, որն այս տարի մայիսի 24-ին է: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Սուրբ Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ: ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Posted in հորինուկներ

Միլիոն տարի մեզանից հետո

Միլիոն տարի մեզանից հետո երևի բույսերը, կենդանիները, իրերը կապրեն խոսալով և քայլելով, իսկ մարդիկ երևի կապրեն չխոսելով՝ քարացած։ Իմ կարծիքով ամեն մեկը կունենա իր ապագա պահապանը և բոլորը շատ ուրախ կլինեն։ Ես ուզում եմ, որ ապագայում բոլորը փող ունենան, սեր, ուրախություն և խաղաղություն։ Ես կուզեմ շուտ հայտնվեմ իմ հորինած աշխարհում։

Posted in Ճամփորդություն

Շունն ու կատուն. իմ տպավորությունները։

Ինձ այնքան դուր եկավ թատրոնը, որ չեմ կարողանում բառերով բացատել։ Ինձ բոլոր հերոսները դուր եկան։ Այդ ներկայացումը այդքան էլ նման չէր իսկական հեքիաթին։ Ներկայացման մեջ կաին չղջիկներ, ագռավներ, իսկ իսկական հեքիաթում ո՛չ չղջիկ կար, ո՛չ ագռավ։ Եթե ցանկանաք այցելել այդ թատրոնը ասեմ անունը՝ Պատանի հանդիսատեսի թատրոն։

Այսքանը, հաջողություն։

Սիրով՝ Էմիլի