Posted in Մայրենի

Մշուշների շղարշի տակ

Անգի՛ր սովորիր  Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ․․․» բանաստեղծությունը:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:Խաշամ՝աշնան տերևների ձայն: Փեշ՝Զգեստի քղանցք: Որոտալ՝Որոտի ձայն հանել՝ առաջացնել՝ տարածել:

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր: Մշուշ՝Մառախուղ, շղարշ՝վարշամակ (վզի), Քամի՝Հողմ։

Քամու ձեռքերն անհամարձակ

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում, դեղին, կարմիր, նարնջագույն, սպիտակ

բ)  ի՞նչ ձայներ ես լսում`քամու ձայնը և խշխշոց